ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
1 դեկտեմբերի 2023 թ. |
թիվ 51-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի ««Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-էլեկտրո (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 04-Ն որոշման.
1) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,
2) 2-րդ կետից հանել «ձևի» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 51-Ն որոշման |
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 04-Ն որոշման |
Բաժին 1. Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքը
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Չափման միավորը |
Հաշվետու տարում |
Ա |
Բ |
Գ |
1 |
Փոխադրվել են ուղևորներ |
100 |
հազար ուղևոր |
|
Ուղևորաշրջանառությունը |
105 |
հազար ուղևոր-կմ |
|
Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) |
110 |
հազար դրամ |
|
Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսերը |
115 |
-“- |
|
Ուղևորատար շարժակազմի քանակը տարվա վերջին |
120 |
հատ |
|
Տրոլեյբուսի շարժակազմի վազքը |
125 |
հազար մեքենա-կմ |
|
Ճոպանուղու շարժակազմի վազքը |
130 |
հազար վագոն-կմ |
|
Մետրոպոլիտենի ուղևորատար վագոնների վազքը |
135 |
հազար վագոն-կմ |
|
Մետրոպոլիտենի ուղևորատար գնացքների վազքը |
140 |
հազար գնացք-կմ |
|
Ուղևորատար շարժակազմի (գնացքների) շարժման մեջ գտնվելու ժամանակը |
145 |
հազար մեքենա (վագոն, գնացք) - ժամեր |
|
Տրոլեյբուսային երթուղիների քանակը |
150 |
միավոր |
|
Մետրոպոլիտենի կայարանների թիվը տարվա վերջին |
155 |
հատ |
|
Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը միակողմանի հաշվարկով տարվա վերջին |
160 |
կմ |
|
Ուղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունն երկկողմանի (երկգծային) հաշվարկով տարվա վերջին |
165 |
-“- |
|
Աշխատողների միջին տարեկան թվաքանակը |
170 |
մարդ |
Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր՝ |
_________________________________ |
______________________ | ||||||||||||||
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | |||||||||||||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ |
_________________________________ | ______________________ | ||||||||||||||
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | ||||||||||||||
« _ _ »_______20___թ.»: |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 51-Ն որոշման |
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 04-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-էլեկտրո (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են մետրոպոլիտենով, ճոպանուղով և տրոլեյբուսային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. «100» ծածկագրով տողում լրացվում է փոխադրված ուղևորների (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները) թվաքանակը, որը որոշվում է երթևեկության բոլոր տեսակի վաճառված փաստաթղթերի (մեկանգամյա տոմսերի, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի և այլն) քանակով:
8. «105» ծածկագրով տողում լրացվում է ուղևորաշրջանառության ցուցանիշը, որը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով (1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն` մինչև հաջորդ դիտարկումը):
9. «110» ծածկագրով տողում լրացվում է ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)՝ հաշվեգրման սկզբունքով:
10. «115» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ուղևորափոխադրումների հետ կապված բոլոր ծախսերը (նյութական ծախսեր, աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, սոցիալական ապահովության վճարներ, ամորտիզացիոն մասհանումներ):
11. «120» ծածկագրով տողում լրացվում է ուղևորատար շարժակազմի քանակը տարվա վերջի դրությամբ, որը ներառում է տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա բոլոր տրոլեյբուսների, մետրոպոլիտենի և ճոպանուղու վագոնների այն քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում, պարապուրդում՝ տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև աշխատանքին ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:
12. «125» և «130» ծածկագրերով տողերում լրացվում է ուղևորատար շարժակազմի վազքի ցուցանիշը, որը որոշվում է բոլոր վագոնների (մեքենաների) ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերի հանրագումարով (վագոն (մեքենա)-կմ):
13. «135» ծածկագրով տողում լրացվում է մետրոպոլիտենի ուղևորատար վագոնների վազքի ցուցանիշը, որը որոշվում է բոլոր վագոնների ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերի հանրագումարով:
14. «140» ծածկագրով տողում լրացվում է մետրոպոլիտենի ուղևորատար գնացքների վազքի ցուցանիշը, որը որոշվում է բոլոր գնացքների ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերի հանրագումարով:
15. «145» ծածկագրով տողում լրացվում է ուղևորատար շարժակազմի (գնացքների) շարժման մեջ գտնվելու ժամանակը, որը որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում շարժակազմի գծում եղած ժամերի հանրագումարով: Այդ ցուցանիշի մեջ չեն մտնում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը:
16. «150» ծածկագրով տողում լրացվում է տվյալ կազմակերպությունում գործող բոլոր տրոլեյբուսային երթուղիների քանակը:
17. «160» ծածկագրով տողում լրացվում է ճանապարհների (գծերի) բացված երկարությունը միակողմանի հաշվարկով տարվա վերջի դրությամբ (բացառությամբ շարժման համար փակ (քանդման ենթակա) գծերը), որը ներառում է կազմակերպությունների հաշվեկշռում հաշվետու տարվա վերջին առկա վերանորոգման դեպոների (վագոնների նորոգման կայան), հանգույցների, շրջադարձային օղակների, ուղեբաժանքի գծերի երկարությունները: Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը որոշվում է միակողմանի (միագիծ) հաշվարկով: Ճոպանուղու, մետրոպոլիտենային և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) երկարությունը միակողմանի հաշվարկով որոշելիս անհրաժեշտ է միակողմանի տեղամասերի երկարությանը գումարել երկկողմանի (երկգիծ) տեղամասերի երկարությունների կրկնապատիկը: Այդ դեպքում ճոպանուղու, մետրոպոլիտենային և տրոլեյբուսային միակողմանի ճանապարհների ուղեբաժանքի գիծը հաշվարկվում է որպես երկկողմանի տեղամաս:
18. «165» ծածկագրով տողում լրացվում է ուղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունը երկկողմանի (երկգծային) հաշվարկով տարվա վերջի դրությամբ, որը ներառում է ճոպանուղու, մետրոպոլիտենային և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) ընդհանուր տեղամասային երկարությունը՝ ներառյալ ուղեբաժանքի գծերը, շրջադարձային օղակները և որոշվում է երկկողմանի (երկգիծ) հաշվարկով: Եթե շարժումը սկզբնակետից վերջնակետ և հակադարձ ուղղությամբ կատարվում է տարբեր փողոցներով, ապա երկու ճանապարհների (գծերի) երկարությունը պետք է գումարել և բաժանել երկուսի:
19. «170» ծածկագրով տողում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը:
20. Աշխատողների՝
1) միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով` տասնորդական ճշտությամբ (աշխատողների միջին տարեկան թվաքանակը վերաբերում է ինչպես էլեկտրատրանսպորտի ոլորտում զբաղված աշխատողներին, այնպես էլ վարչական աշխատողներին),
2) միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով,
3) թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար հաշվարկվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար (երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակը հաշվարկվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար),
4) ամենօրյա հաշվառում չվարելու դեպքում աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 դեկտեմբերի 2023 թվական: