ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՔԱՂՑՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՀՈՒԼԻՍԻ 2021 թվականի N 21-Ն
ՔԱՂՑՐԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ 2021 Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին
ՈՐՈՇԵՑ՝
Վարչական և ֆոնդային բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
Վարչական բյուջե
1) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 4891 հոդվածից 350000 դրամ տեղափոխել 01.01.01.51 (կառավարման մարմնի պահպանում) գ. ծ. դասակարգման 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին՝ համայնքապետարանի գրասենյակի փաստաթղթերի արխիվացման աշխատանքների ֆինանսավորման համար, իսկ 14000 դրամ հատկացնել 09.08.01.55 (կրթության այլ դասակարգման չպատկանող) գ.ծ. դասակարգման 4241 հոդվածին մանկապարտեզի խմբասենյակի մասնակի նորոգման նախագծային փաստաթղթերի փորձագիտական եզրակացության տրամադրման համար, միաժամանակ 21000 դրամ հատկացնել 04.03.02.51 (նավթամթերք և բնական գազ) գ.ծ. դասակարգման 4241 հոդվածին՝ գազաֆիկացման նախագծային փաստաթղթերի փորձագիտական եզրակացության տրամադրման համար։
Ֆոնդային բյուջե
1) Անշարժ գույքի օտարումից ստացված հասույթի հաշվին ֆոնդային բյուջեի եկամտային մասը ավելացնել 4500000 դրամի չափով։
2) Ֆոնդային բյուջեի եկամտային մասից 3000000 դրամ հատկացնել 04.03.01.51 (նավթամթերք և բնական գազ) գ.ծ. դասակարգման 5112 (շենք և շինության կառուցում) հոդվածին, իսկ 120000 դրամ` նույն դասակարգման 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին, համապատասխանաբար փողոցների գազաֆիկացում, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների համար, միաժամանակ 80000 դրամ հատկացնել 09.08.01 զ.ծ. դասակարգման 5134 հոդվածին՝ մանկապարտեզի խմբասենյակների մասնակի նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների համար։
3) Ֆոնդային բյուջեի եկամտային մասից 1300000 դրամ հատկացնել 08.05.01.51 (հանգիստ, մշակույթ և կրոն) գ.ծ. դասակարգման 5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածին, որից 1000000 դրամը Արցախյան պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանի ձեռքբերման և տեղադրման համար, իսկ 300000 դրամ՝ եկեղեցու վարագույրի գնման համար։
4) Ֆոնդային բյուջեի 04.05.01.58 (մայրուղիների և փողոցների վերակառուցում) գ.ծ. դասակարգման 5112 (շենք և շինության կառուցում) հոդվածից մնացորդ 587925 դրամ գումար տեղափոխել 09.08.01.55 գ.ծ. դասակարգման 5113 (շենք և շինության կապիտալ նորոգում) հոդվածին՝ մանկապարտեզի տարածքի բարեկարգման աշխատանքների ֆինանսավորում ապահովման համար։
Կողմ-5 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԿՆՅԱԶՅԱՆ ԳՈՌ |
||
ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ |
||
ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՈՆԻԴ |
||
ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ |
||
ՖԱԽՈՒՐՅԱՆ ԱՐՏՈՒՇ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՎԱԼԵՐԻԿ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2021 թվական: