ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈՒԼԻՍԻ 2021 թվականի N 23-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021Թ-Ի ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով` Շահումյան համայնքի ավագանին.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Շահումյան համայնքի 2021թ-ի բյուջեում կատարել փոփոխություններ` համաձայն 1-5 հավելվածների:
1) Եկամուտների գծով
Ընդամենը - 93 026 400 /իննսուներեք միլիոն քսանվեց հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ
այդ թվում`
վարչական բյուջեի մասով - 93 026 400 /իննսուներեք միլիոն քսանվեց հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ
ֆոնդային բյուջեի մասով - 10 038 400 /տասը միլիոն երեսունութ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ
2) Ծախսերի գծով
Ընդամենը - 122 993 000 /մեկ հարյուր քսաներկու միլիոն ինը հարյուր իննսուներեք հազար/ ՀՀ դրամ
այդ թվում`
վարչական բյուջեի մասով - 93 026 400 /իննսուներեք միլիոն քսանվեց հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ
ֆոնդային բյուջեի մասով - 40 005 000 /քառասուն միլիոն հինգ հազար/ ՀՀ դրամ:
Կողմ -4 |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԷԴԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|