ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԼԵՌՆԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 հուլիսի 2021 թվականի N 43-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 45-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով
Համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Կոտայքի մարզի Lեռնանիստ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 4-ի «Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» 45-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝
1) 01.1.1.51 /Օրենսդիր, գործադիր մարմիններ, պետական կառավարում/ ծրագրի 4237 /ներկայացուցչական ծախսեր/ հոդվածի «300» թիվը փոխարինել «250.0» թվով
2) 01.1.1.51 /Օրենսդիր, գործադիր մարմիններ, պետական կառավարում/ ծրագրի 4264 /Տրանսպորտային նյութեր/ հոդվածի «1100.0» թիվը փոխարինել «950.0» թվով
3) 01.06.1.51 /Ընդհանուր բնույթի հանրային ծառայություն/ ծրագրի 4237/ ներկայացուցչական ծախսեր/ հոդվածի «200.0» թիվը փոխարինել «270. 0» թվով
4) 05.1.1.51 /Աղբահանություն/ ծրագրի 4264 /Տրանսպորտային նյութեր/ հոդվածի «700.0» թիվը փոխարինել «630.0» թվով
5) 08.2.4.51 /Այլ մշակութային կազմակերպություն/ ծրագրի 4237 /ներկայացուցչական ծախսեր/ հոդվածի «1100.0» թիվը փոխարինել «1500.0» թվով
6) 10.7.1. /սոցիալական աջակցություն/ ծրագրի 4726 /հուղարկավորության նպաստ/ հոդվածի «300.0» թիվը փոխարինել «500.0» թվով
7) 10.7.1. /սոցիալական աջակցություն/ ծրագրի 4727 /Այլ նպաստներ բյուջեից/ հոդվածի «2600.0» փոխարինել «2000.0» թվով
8) 09.2.1.51 /Հիմնական ընդհանուր կրթություն/ ծրագրի 4637 /Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ/ հոդվածի «0» թիվը փոխարինել «200.0» թվով
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ-9
1. ԱԼՈՅԱՆ ՍԱՐԳԻՍ 2. ԱՎԱԳՅԱՆ ԳԵՆԱԴԻ 3. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ 4. ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ 5. ԳՐԻԳՈՐՅԱՆ ՌԱԶՄԻԿ 6. ԶՈՀՐԱԲՅԱՆ ՔԵՐՈԲ 7. ՄԱՆՈՒԿՅԱՆ ՌՈՄԱՆ 8. ՄԵԼՔՈՆՅԱՆ ԻՍԱՀԱԿ 9. ՆԱԶԱՐՅԱՆ ՄԵԽԱԿ |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԱՐՏՅՈՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|