Գլխավոր տեղեկություն
Номер
N 812-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
17.11.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
17.11.2023
Дата вступления в силу
18.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 812-Ա

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՐԹԱՎՃԱՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 149,700,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կրթավճարներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 28-ին կնքված` N 008/21/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության և հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էյ-Էմ-Էյչ աուդիտ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02246786) 2022 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված՝ թիվ ՀԾ/05/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում՝ ամսական 550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

 

17.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 812-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԿՐԹԱՎՃԱՐՆԵՐ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությունների գծով ուսուցանվող, սոցիալապես անապահով և անվճարունակ ուսանողներին` կրթավճար և կրթաթոշակ տրամադրելու միջոցով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի

և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդ (630 երկրորդ պողոտա, Նյու-Յորք, ԱՄՆ)

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Վայրը՝ Հայաստանի Հանրապետության մարզեր և քաղ. Երևան

Բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

149,700,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

1) ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատում, մագիստրատուրայում, կլինիկական օրդինատուրայում և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող տարբեր մարզերի 280 ուսանողներ.

2) ծագումով Գեղարքունիքի մարզից 60 ուսանողներ, որոնք սովորում են Գավառի պետական համալսարանում և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում.

3) Գավառի մանկատան կողմից երաշխավորված, ՀՕՖ-ի երեխաների աջակցության ծրագրի շահառու, միակողմանի ծնողազուրկ, ուսումը շարունակելու ցանկություն հայտնած երեխաների խնամքի և պաշտպանության այլ հաստատությունների 56 երեխաներ.

4) Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներից բարձրագույն կրթություն ստացող թվով 35 ուսանողներ.

5) Լեռնային Ղարաբաղից տեղահանված Հայաստանի Հանրապետությունում պետական բուհերում սովորող 30 ուսանողներ։

Ընդհանուրը` 461 ուսանող։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Կրթավճարների տրամադրման մրցույթների մասին հայտարարությունների տարածում ԶԼՄ-ների միջոցով (նախատեսվում է իրականացնել 2024 թվականի մայիսի 1-ից հուլիսի 31-ի ընթացքում):

2. Մրցույթների մասին հայտարարությունների տարածում վերոնշյալ բուհերում և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` հայտարարությունները փակցնելու, կայքերում տեղադրելու միջոցով (նախատեսվում է իրականացնել 2024 թվականի մայիսի 1-ից հուլիսի 31-ի ընթացքում):

3. Փաստաթղթային փաթեթների տարածում բուհերում, այլ կրթօջախներում (նախատեսվում է իրականացնել 2024 թվականի մայիսի 1-ից հուլիսի 31-ի ընթացքում):

4. Մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կազմակերպում մանկատներում և խնամքի այլ կենտրոններում:

5. Դիմորդների կողմից լրացված փաթեթների ընդունում (նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 31-ի ընթացքում):

6. Փաթեթների դիտարկում, նախնական ընտրություն (նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 1-ից օգոստոսի 31-ի ընթացքում):

7. Բոլոր դիմորդների տնայցեր (նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 1-ից օգոստոսի 31-ի ընթացքում):

8. ՀՕՖ-ի կրթական ծրագրերի համակարգող խորհրդի նիստի աշխատանքների կազմակերպում` վերջնական ընտրություն կատարելու նպատակով (նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 1-ից սեպտեմբերի 30-ի ընթացքում): Կրթավճարները տրամադրվում են մրցութային կարգով, հաշվի առնելով երկու հիմնական չափանիշներ՝ դիմորդի ընտանիքի սոցիալական կարգավիճակը (անապահովության միավորը) և ակադեմիական առաջադիմությունը:

9. Կրթավճարի մրցույթի հաղթողների ընտրություն և արդյունքների մասին իրազեկում և հաղթող ճանաչված ուսանողների հետ պայմանագրերի ստորագրում (նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 30-ի ընթացքում)։

10. Կրթավճարների փոխանցում համապատասխան ուսումնական հաստատություններ (յուրա- քանչյուր կիսամյակ)։

11. Ամենամսյա կրթաթոշակների վճարում ուսանողներին։

12. Բուհերի և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հետ մշտական կապի պահպանում` ուսանողների ակադեմիական առաջադիմությանը հետևելու նպատակով (ուս. տարվա ողջ ընթացքում)։

13. Առաջադիմության արդյունքները ուսումնասիրելու նպատակով Կրթական ծրագրերի համակարգող խորհրդի նիստերի գումարում (յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո)։ Ծրագրին մասնակցությունը կասեցվում է, եթե ժամանակի ընթացքում փոփոխվել է ընտանիքի սոցիալական կարգավիճակը կամ վատացել է ուսանողի ակադեմիական առաջադիմությունը։ Նման դեպքերում փոխարեն ընտրվում է նոր ուսանող` ելնելով վերոնշյալ չափանիշներից:

14. Ուսանողների մասնակցությամբ բարեգործական միջոցառումների կազմակերպում (ուսումնական տարվա ընթացքում)։

15. Ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ այլ միջոցառումների կազմակերպում (ուսումնական տարվա ընթացքում):

16. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ․

 

1) կրթավճարներ

2) կրթաթոշակներ

3) ծրագրի ղեկավարի աշխատավարձ

4) կապի և հաղորդակցության ծառայություններ

5) հաշվապահական ծառայություններ

123,250,000 դրամ

15,350,000 դրամ

3,000,000 դրամ

1,500,000 դրամ

 

6,600,000 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

1) կապի և հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 1,500,000 դրամի չափով․

2) հաշվապահական ծառայությունների ձեռքբերում՝ 6,600,000 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 11,100,000 դրամ՝ ծրագրի ընդհանուր արժողության 7.4 %-ը: Ծրագրի սպասարկումը ներառում է՝

1) ծրագրի ղեկավարի աշխատավարձ

2) կապի և հաղորդակցության ծառայություններ

3) հաշվապահական ծառայություններ

3,000,000 դրամ

1,500,000 դրամ

6,600,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցում է․

1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության.

3) բոլոր վերը նշված կրթօջախներից.

4) երեխաների խնամքի կառույցների հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

 

17.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ