Գլխավոր տեղեկություն
Номер
N 1996-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.11.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.11.2023
Дата вступления в силу
18.11.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2023 թվականի N 1996-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1627-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 1627-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) վերնագրում «գույք հետ վերցնելու և ամրացնելու» բառերը փոխարինել «գույք հետ վերցնելու, անհատույց օգտագործման և նվիրատվությամբ գույք հանձնելու» բառերով.

2) նախաբանը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 5-րդ մասը,» բառերից հետո լրացնել «594-րդ հոդվածի 1-ին մասը, 685-րդ հոդվածը,» բառերով, իսկ «9-րդ և 12-րդ հոդվածները» բառերից հետո՝ «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ և 17-րդ կետերը՝» բառերով.

3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կենտրոն, Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող անշարժ և շարժական գույքը՝ համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել կազմակերպությունից, որից՝

1) Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղ. Երևան, Կենտրոն, Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող, 20 779 893 349.13 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով անշարժ գույքը՝ 46335.7 քառ. մետր մարզամշակութային կենտրոն, 40.0 քառ. մետր և 50.0 քառ. մետր օժանդակ շինություններ, 2800.0 քառ. մետր ջրավազան և աստիճաններ, 3851.3 քառ. մետր ջրավազան և դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 9.457789 հա հողամաս (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 23092019-01-0009 վկայական, տրված՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին, այսուհետ՝ անշարժ գույք), 2 անվանում տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ տրանսպորտային միջոցներ)՝ համաձայն N 2 հավելվածի, 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ընկերությանը (գրանցման համարը՝ 264.120.1294665, գտնվելու վայրը՝ ք. Երևան, Արաբկիր, Ծիծեռնակաբերդի զբոսայգի 1).

2) Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող շարժական գույքը (այսուհետ՝ շարժական գույք)՝ համաձայն N 3 հավելվածի, նվիրատվության պայմանագրի հիման վրա հանձնել ընկերությանը։».

4) 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) ընկերության ստեղծումից հետո 1 տարվա ընթացքում՝

ա. ընկերության հետ կնքել անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների անհատույց օգտագործման տրամադրման և շարժական գույքի նվիրատվության պայմանագրեր՝ անշարժ գույքի տրամադրման պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին,

բ. ապահովել անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների և շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։»։

2. Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

17.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 17-ի N 1996-Ա որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

կոհտեմբերի 20-ի N 1927-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՓԲԸ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

(դրամ)

NN ը/կ

Գույքի անվանումը

Քանակը

Գույքի սկզբնական արժեքը

1

Ավտոմեքենա GAZ 14 CHAYKA /061 HH 01/

1

2,172,886.00

2

Ավտոմեքենա «TOYOTA COROLLA 1.6 GAS» («Տոյոտա Կորոլլա») նույնացման համար՝ NMTBB0JE70R109936 /166 SS 60/

1

10,000,000.00

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

17.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 17-ի N 1996-Ա որոշման


 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

կոհտեմբերի 20-ի N 1927-Ա որոշման»:

 

Ց Ա Ն Կ

 

«ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՓԲԸ-ԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ