Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 108-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.13-2023.11.26 Պաշտոնական հրապարակման օրը 16.11.2023
Принят
Ծաղկաձոր համայնքի ավագանի
Дата принятия
09.11.2023
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
09.11.2023
Дата вступления в силу
17.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

09 նոյեմբեր 2023 թվականի թիվ 108-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 221-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Ծաղկաձոր համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 221-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Տող 11301 - Համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) թույլտվության համար «3000.0» թիվը փոխարինել «6100.0» թվով․

2) Տող 11303 - Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար «0.0» թիվը փոխարինել «75.0» թվով․

3) Տող 11307 - Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար «13020.0» թիվը փոխարինել «12900.0» թվով․

4) Տող 11308 - Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում Առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար «50.0» թիվը փոխարինել «0.0» թվով.

5) Տող 11309 - Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար «9700.0» թիվը փոխարինել «8038.0» թվով․

6) Տող 11310 - Համայնքի վարչական տարածքում համայնքային կանոններին համապատասխան հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար «6400.0» թիվը փոխարինել «8520.0» թվով․

7) Տող 11312 - Ավագանու սահմանվ. կարգին ու պայման-ին համ.՛ համայնքի վարչ. տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվ. համար, բացառ. միջպետ. ու հանրապետ. նշանակ. ավտոմոբիլ. ճանապարհ-ի օտարման շերտերում և պաշտպ. գոտի-ում տեղադ. գովազդ-րի թույլտվ-րի (բացառ. Երևան քաղաքի) «19250.0» թիվը փոխարինել «15355.0» թվով․

8) Տող 11313 - Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվ. համար «500.0» թիվը փոխարինել «900.0» թվով․

9) Տող 1261 - Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) «180823.9» թիվը փոխարինել «233319.7» թվով․

10) Տող 13520 - Այլ տեղական վճարներ «0,0» թիվը փոխարինել «1000.0» թվով․

11) Տող 1372 - Ֆիզ. անձ. և կազմ. նվիրաբեր-ից համայնքին, վերջ. ենթ. բյուջ. հիմն. տնօրինմ. անց. գույքի (հիմն. միջոց կամ ոչ նյութ. ակտիվ չհանդիս.)իրաց-ից և դրամ. միջ-ից ընթ. ծախս-ի ֆինանս. համար համայնքի բյուջե ստաց. մուտք` տրամ. ներք. աղբյուր-ից «5400,0» թիվը փոխարինել «9950.0» թվով․

12) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված «4112» (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) «53604.0» թիվը փոխարինել «64830.0» թվով․

13) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված «4239» (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) «1000.0» թիվը փոխարինել «0.0» թվով․

14) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված «4251» (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) «1000.0» թիվը փոխարինել «0.0» թվով․

15) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված «4252» (Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում) «3000.0» թիվը փոխարինել «4000.0» թվով․

16) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված «4261» (Գրասենյակային նյութեր) «1499.7» թիվը փոխարինել «1700.0» թվով․

17) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված «4264» (Տրանսպորտային նյութեր) «8000.0» թիվը փոխարինել «4269.4» թվով․

18) Բաժին 1 խումբ 1 դաս 3 (Արտաքին հարաբերություններ) հոդված «4222» (Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) «3620.0» թիվը փոխարինել «1400.0» թվով․

19) Բաժին 1 խումբ 1 դաս 3 (Արտաքին հարաբերություններ) հոդված «4239» (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) «5000.0» թիվը փոխարինել «1500.0» թվով․

20) Բաժին 1 խումբ 6 դաս 1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված «4823» (Պարտադիր վճարներ) «4500.0» թիվը փոխարինել «5500.0» թվով․

21) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված «4251» (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) «6000.0» թիվը փոխարինել «3000.0 » թվով․

22) Բաժին 5 խումբ 1 դաս 1 (Աղբահանում) հոդված «4511» (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) «82197.2» թիվը փոխարինել «94995.2 » թվով․

23) Բաժին 5 խումբ 1 դաս 1 (Աղբահանում) հոդված «5129» (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) «2000.0» թիվը փոխարինել «10000.0» թվով․

24) Բաժին 5 խումբ 6 դաս 1 (Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)) հոդված «4511» (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) «6796.0» թիվը փոխարինել «7210.0» թվով․

25) Բաժին 6 խումբ 4 դաս 1 (Փողոցների լուսավորում) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կառուցում) «20000.0» թիվը փոխարինել «59495.8» թվով․

26) Բաժին 8 խումբ 4 դաս 2 (Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ) հոդված «4819» (Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) «500.0» թիվը փոխարինել «900.0» թվով․

27) Բաժին 9 խումբ 2 դաս 2 (Միջնակարգ(լրիվ) ընդհանուր կրթություն) հոդված «5112» (Շենքերի և շինությունների կառուցում) «50000.0» թիվը փոխարինել «55000.0» թվով․

28) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված «4891» (Պահուստային միջոցներ) «7069.7» թիվը փոխարինել «0.0» թվով:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Կողմ -12

 

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

 

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ

 

ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

 

ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

 

ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ

 

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ

 

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ

 

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

 

ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ

 

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ

 

ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

 

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Նարեկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 նոյեմբերի 2023 թվական: