Գլխավոր տեղեկություն
Номер
N 39-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.06.2021
Принят
Եղեգնաձոր համայնքի ավագանի
Дата принятия
26.04.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
26.04.2021
Дата вступления в силу
26.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ

 

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2021 թվականի N 39-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով.

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է՝

 

1. Տալ համաձայնություն համայնքի բյուջեի վարչական մասի բաժին 11 խումբ 1 դաս 2 ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ ոլորտի պահուստային միջոցներ հոդվածից /հոդված 4891/ 7306.7 հազ. ՀՀ դրամ պակասեցնել ավելացնելով՝

• 640.0 հազ. ՀՀ դրամ բաժին 5 խումբ 1 դաս 1 աղբահանության ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածին /հոդված 4637/ համայնքի Արսենյան 9 բ/բ շենքի հարակից տարածքում և «Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հարակից տարածքում աղբամանների տեղադրման հարթակների կառուցման համար:

• 3500,0 հազ. ՀՀ դրամ բաժին 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածին /հոդված 4637/ համայնքի Գագարինի փողոցի 180 գմ հատվածում, Խաչատրյան փողոցի 280 գմ հատվածում, Չալաբյան փողոցի 315 գմ հատվածում և Խանջյան փողոցի 410 գմ հատվածում փողոցային լուսավորության ցանցի ընթացիկ նորոգման աշխատանքների ֆինանսավորման համար:

• 605,7 հազ. ՀՀ դրամ բաժին 5 խումբ 6 դաս 1 շրջակա միջավայրի պահպանություն /այլ դասերին չպատկանող/ ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածին /հոդված 4637/ Եղեգնաձոր քաղաքի միջով անցնող գետի հունի սելավատարի մասնակի մաքրման աշխատանքների ֆինանսավորման համար։

• 1873,0 հազ. ՀՀ դրամ բաժին 1 խումբ 1 դաս 1 օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում ոլորտի աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ հոդվածին /հոդված 4111/ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի մասնաշենքի՝ համայնքապետարանին տնօրինության հանձնված մասի պահպանության իրականացման համար աշխատողների աշխատավարձի վճարման համար:

• 165,0 հազ ՀՀ դրամ բաժին 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածին /հոդված 4637/ համայնքի Երևանյան խճուղի/կամրջին կից/, Երևանյան խճուղի/ավտոլվացման կետին կից/, Չարենցի փողոց/նախկին ինկուբատորին կից/, Վ Գևորգյան փողոց /կամրջին կից/, Մոմիկի փողոց/հյուրանոցին կից/, Լևոնյան փողոցի, Գլաձորյան և Բաղդասարյան փողոցների խաչմերուկին կից, Սևակի փողոց/թիվ 5 բնակելի շենքին կից/,Անդրանիկի փողոց /Սև քար կոչվող տարածք/հասցեներում հրշեջ հիդրանտների տեղադրման ֆինանսավորման համար։

• 400.0 հազ ՀՀ դրամ բաժին 2 խումբ 5 դաս 1 պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ ոլորտի այլ նպաստներ բյուջեից հոդվածին /հոդված 4729/ զոհված զինծառայողներ Սևակ Վարդանի Օհանյանի և Կարեն Դերենիկի Զաքարյանի ընտանիքներին աջակցություն ցույց տալու համար, յուրաքանչյուրի ընտանիքին՝ 200.0 հազ. ՀՀ դրամ։

• 40.0 հազ ՀՀ դրամ բաժին 10 խումբ 7 դաս 1 սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ ոլորտի հուղարկավորության նպաստներ բյուջեից հոդվածին /հոդված 4726/ Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Կարեն Դերենիկի Զաքարյանի աճյունը Արմավիրի մարզի Մեծամոր համայնքից Եղեգնաձոր տեղափոխման ծախսերի ֆինանսավորման համար:

• 83.0 հազ ՀՀ Դրամ բաժին 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածին /հոդված 4637/ համայնքի գերեզմանոցի ճանապարհի բարեկարգման աշխատանքների ֆինանսավորման համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ԱԼՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

Կողմ - 6

Դեմ - 0

Ձեռնպահ - 0

 

 

Համայնքի ղեկավար՝

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական: