ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 796-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 226-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 24-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքին տրանսպորտային միջոցների և աղբամանների նվիրաբերում» ծրագրի մասին» N 226-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի 8-րդ կետում «2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2024 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
2) հավելվածի 9-րդ կետում «2023 թվականի դեկտեմբերի 31-ն» բառերը փոխարինել «2024 թվականի հուլիսի 1-ն» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
16.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |