ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2020 թվականի N 101-Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն բաժին 11 խումբ 1 դաս 2 համայնքային բյուջեի ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ ոլորտի պահուստային միջոցներ հոդվածից /հոդված 4891/ 383,0 հազար դրամ պակասեցնել ավելացնելով՝
• 168,0 հազ ՀՀ դրամ բաժին 2 խումբ 5 դաս 1 պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ ոլորտի կենցաղային և հանրային սննդի նյութեր հոդվածին /հոդված 4267 / կամավորական ջոկատի անդամներին ձմեռային ծածկոցներ, ձեռնոցներ և այլ պարագաներ ձեռք բերելու համար:
• 110,0 հազ ՀՀ դրամ բաժին 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ հոդվածին /հոդված 4637/ Արցախից ժամանած բնակիչների ժամանակավոր բնակավայրում Ն.Մշեցի 9 հասցեում կացարանի կոյուղագծի կառուցման ֆինանսավորման համար։
• 105,0 հազ. ՀՀ դրամ բաժին 1 խումբ 1 դաս 1 օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում ոլորտի կապի ծառայություններ հոդվածին, մատուցված կապի ծառայությունների դիմաց ֆինանսավորում տալու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԱՅՎԱԶՅԱՆ ԱՐՏԱՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՔԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՄԲԱՏՅԱՆ ՍՄԲԱՏ ՍՄԲԱՏՅԱՆ ՎԱԼՈԴՅԱ |
Կողմ - 6 |
Դեմ - 0 |
Ձեռնպահ - 0 |
Համայնքի ղեկավար՝ |
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական: