ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2023 թվականի N 1888-Ա
ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողամասերը (այսուհետ՝ հողամասեր) հետ վերցնել պետական ոչ առևտրային կազմակերպություններից (այսուհետ՝ կազմակերպություններ) և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոններ կառուցելու համար՝ ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Արագածի Դ. Դեմիրճյանի անվան Հ. 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2019 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 136/0019 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Արագածի Դ. Դեմիրճյանի անվան Հ. 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Առաջարկել Ապարան և Աշտարակ համայնքների ղեկավարներին՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել հիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի անհատույց օգտագործման պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագրեր) կնքման աշխատանքները՝ դրանցում նախատեսելով, որ՝
ա. պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից,
բ. պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի՝ հիմնադրամին հանձնման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականինոյեմբերի 2-ի N 1888-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՍԻՄՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
NN ը/կ |
Հասցեն |
Հանձնվող հողամասի մակերեսը (հա) |
Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը |
1. |
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Ապարան, գյուղ Արագած, Գ. Լուսավորչի փողոց 1-ին նրբանցք 2 |
0.015 |
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Արագածի Դ. Դեմիրճյանի անվան Հ. 1 միջնակարգ դպրոց» |
2. |
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, գյուղ Կոշ |
0.015 |
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Կոշի միջնակարգ դպրոց» |
3. |
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, գյուղ Կարբի, 3-րդ փողոց 2 փակուղի N 4 |
0.015 |
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց» |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
02.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|