ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԼԵՌՆԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՕԳՈՍՏՈՍԻ 2020 թվականի N 36-Ն
ԼԵՌՆԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 61-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՍԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով՝
Լեռնապատ համայնի ավագանին որոշում է.
1. Լեռնապատ համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 24-ի «Լեռնապատ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 61-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 1-6 հատվածների/հավելված/։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Կողմ-5 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 | |
1. ԱԲԱԶՅԱՆ ԱՆՆԱ |
|||
2. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ |
|||
3. ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԱՅԻԿ |
|||
4. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ |
|||
5. ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՍԱՐԻԲԵԿ ԱԲԱԶՅԱՆ |
Հավելված Լեռնապատ համայնքի ավագանու 2020 թվականի օգոստոսի 25-ի N 36-Ն որոշման |
ԼԵՌՆԱՊԱՏ ՀԱԱՄԱՅՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 61-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնապատ համայնքի 2020թ.-ի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. Համայնքի բյուջեի Եկամուտները՝.
1261 տողում դնել ճանապարհների վերանորոգման համար սուբվենցիայի գումարը 7975,0 հազ դրամ
2. Համայնքի բյուջեի ծախսերը`
1) 4/2/1 հոդված 5113-ում ավելացնել 7975,0 հազ դրամ.
2) Բյուջեի ծախսերի բաժիններում կատարել հետևյալ փոփոխությունները՝
- 04/05/01-ի հոդված 5134-ից պակասեցներ 100,0 հազ դրամ, իսկ հոդված 5112-ից՝ 200,0 հազ դրամ
- 01/01/01-ի հոդված 5122-ից պակասեցնել 900,0 հազ դրամ
- 06/04/01-ի հոդված 5112-ից պակասեցնել 1000,0 հազ դրամ
- 04/02/04-ի հոդված 5129-ից պակասեցնել 1000,0 հազ դրամ
Ընդամենը՝ 3200.0 հազ դրամ, տեղափոխել 08/01/01-ի հոդված 5112-ը։
3. Պահուստային ֆոնդից 4/2/1-ի հոդված 4264 տեղափոխել 300,0 հազ դրամ և հոդված 4209-ը՝ 200,0 հազ դրամ։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ս. ԱԲԱԶՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|