ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՔԱՂՑՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՄԱՅԻՍԻ 2021 թվականի N 14-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշումը և Քաղցրաշեն համայնքում 07.05.2021 թ. կայացած հանրային լսումների արձանագրությունը` համայնքի ավագանին
ՈՐՈՇԵՑ՝
Նպատակահարմար համարել համայնքի մասնակցությունը Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թ. պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարան ներկայացնել Քաղցրաշեն համայնքի մանկապարտեզի տարածքի բարեկարգման, ապաստարանի հիմնանորոգման և խմբասենյակների մասնակի նորոգման աշխատանքների սուբվենցիայի ամբողջական փաթեթը։
Կողմ-5 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԿՆՅԱԶՅԱՆ ԳՈՌ |
||
ՀԱԿՈԲՅԱՆ ԱԶԻԶ |
||
ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ |
||
ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՈՆԻԴ |
||
ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՎԱԼԵՐԻԿ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|