Գլխավոր տեղեկություն
Номер
N 2063-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.11.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.11.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.11.2023
Дата вступления в силу
01.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2023 թվականի N 2063-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը սահմանելու մասին» N 383-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) N 1 հավելվածի 8-րդ կետում «հուլիսի 10-ը» բառերը փոխարինել «հուլիսի 18-ը» բառերով.

2) N 1 հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.

«8.1. Սահմանված ժամկետում զինվորական հաշվառում անցած չլինելու կամ բուհեր համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու վերաբերյալ տեղեկատվությունը նախարարությանը չտրամադրվելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման մեջ չներառված, սակայն սույն որոշման N 2 հավելվածով սահմանված տարկետման տրամադրման հիմքերի առկայության և քաղաքացու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու դիմում ներկայացնելու դեպքում նախարարությունը մեկամսյա ժամկետում շրջանառում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն տարկետում տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշման նախագիծ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

30.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2023 թվական: