ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/2695/02/17 2023 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/2695/02/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի
Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
Մ. Դրմեյան
զեկուցող
Ա. Մկրտչյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
2023 թվականի փետրվարի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ալբերտ և Անահիտ Հակոբյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ալբերտ և Անահիտ Հակոբյանների ընդդեմ Համբարձում Հովհաննիսյանի, Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի` ժառանգության իրավունքի վկայագիրը, որպես հետևանք սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Համբարձում Հովհաննիսյանի ընդդեմ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների, Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի` փաստացի տիրապետման հիմքով ժառանգության մասի նկատմամբ ընդունած ժառանգ ճանաչելու և որպես հետևանք ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը և դրանց հիման վրա կատարված պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ալբերտ և Անահիտ Հակոբյանները պահանջել են փաստացի տիրապետման հիմքով ընդունված համարել 30.08.2012 թվականին մահացած՝ հայցվորների մորաքրոջ` Մարիամ Դանիելի Ամիրխանյանի, 03.09.2015 թվականին մահացած՝ հայցվորների մորաքրոջ աղջկա` Սիլվա Սուրենի Ամիրխանյանի, 03.10.2015 թվականին մահացած՝ հայցվորների մորաքրոջ տղայի` Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգությունը` հայցվորներ Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին ճանաչելով Մարիամ Դանիելի Ամիրխանյանի, Սիլվա Սուրենի Ամիրխանյանի, Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգությունն ընդունած ժառանգ՝ Երևան քաղաքի Մ. Խորենացի 47/1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասով, անվավեր ճանաչել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից Համբարձում Հովհաննիսյանին Երևան քաղաքի Մ. Խորենացի 47/1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասով 22.05.2017 թվականին տրված թիվ 2002 ժառանգության իրավունքի վկայագիրը` որպես հետևանք անվավեր ճանաչելով նույն հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասի նկատմամբ Համբարձում Հովհաննիսյանի անվամբ 14.06.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը` հայցվորներ Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին ճանաչելով նույն հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասի սեփականատերեր:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Համբարձում Հովհաննիսյանը պահանջել է փաստացի տիրապետման հիմքով` Մարիամ Դանիելի Ամիրխանյանի, Սիլվա Սուրենի Ամիրխանյանի, Սամվել Սուրենի Ամիրխանյանի մահից հետո մնացած՝ Երևան քաղաքի Մ. Խորենացի 47/1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ համարել իրեն, անվավեր ճանաչել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին տրված՝ Երևան քաղաքի Մ. Խորենացի 47/1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ 10.07.2017 թվականին տրված թիվ 4606 և թիվ 4607 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տ. Ստեփանյան) (այսուհետ՝ Դատարան) 31.03.2021 թվականի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը մերժվել են։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.10.2021 թվականի որոշմամբ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.03.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ալբերտ և Անահիտ Հակոբյանները (ներկայացուցիչ՝ Վարդան Առաքելյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ, 1226-րդ, 1227-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորները փաստացի տիրապետմամբ ընդունել են ողջ ժառանգական գույքը, հետևաբար պատասխանող Համբարձում Հովհաննիսյանը որևէ կերպ չէր կարող հավակնել ժառանգական զանգվածի որևէ մասի:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանն արդեն իսկ հաստատված է համարել այն հանգամանքը, որ հայցվորները փաստացի տիրապետմամբ ընդունել են անշարժ գույքը, իսկ պատասխանողները՝ ոչ, ինչից էլ հետևում է, որ ողջ գույքը պետք է անցներ Անահիտ և Ալբերտ Հակոբյաններին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 01.10.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՔԿԱԳ գործակալության ԵՀՍ տարածքային բաժնի կողմից 31.08.2012 թվականին տրված թիվ 102624 մահվան վկայականի համաձայն` Մարիամ Դանիելի Ամիրխանյանը մահացել է 30.08.2012 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 6391 գրանցումը (հատոր 3-րդ, գ.թ. 58),
2) ՔԿԱԳ գործակալության ԵՀՍ տարածքային բաժնի կողմից 04.09.2015 թվականին տրված թիվ 221863 մահվան վկայականի համաձայն` Սիլվա Սուրենի Ամիրխանյանը մահացել է 03.09.2015 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 6567 գրանցումը (հատոր 3-րդ, գ.թ. 64),
3) ՔԿԱԳ գործակալության ԵՀՍ տարածքային բաժնի կողմից 05.10.2015 թվականին տրված թիվ 222623 մահվան վկայականի համաձայն` Սամվել Սուրենի Ամիրխանյանը մահացել է 03.10.2015 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 7257 գրանցումը (հատոր 3-րդ, գ.թ. 66),
4) Թիվ 088739 մահվան վկայականի համաձայն՝ Արուսյակ Դանիելի Հակոբյանը մահացել է 01.09.1998 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 106),
5) Թիվ ԵԿԴ/4285/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 07.05.2018 թվականին վճռել է բավարարել Ալբերտ և Անահիտ Հակոբյանների դիմումը և հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստերը, որ` Մարիամ Դանիելի Ամիրխանյանը և Մարիամ Դանելի Ամիրխանովը՝ ծնված 28.02.1928 թվականին և մահացած 30.08.2012 թվականին, ում ազգանունը ծննդյան վկայականում նշված է նաև Հովհաննեսյան ձևով, իսկ հայրանունը՝ Դանել ձևով, հանդիսանում է դիմողներ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների հարազատ մոր՝ 1930 թվականի հոկտեմբերի 21-ին ծնված Արուսյակ Դանիելի Հովհաննիսյանի, ով ամուսնությունից հետո ստացել է Հակոբյան ազգանունը, հարազատ քույրը, իսկ Սամվել Սուրենի Ամիրխանյանը՝ ծնված 17.12.1952 թվականին և մահացած 03.10.2015 թվականին, հանդիսանում է դիմողներ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների հարազատ մորաքրոջ տղան, իսկ Սիլվա Սուրենի Ամիրխանյանը՝ ծնված 28.02.1956 թվականին և մահացած 03.09.2015 թվականին, հանդիսանում է դիմողների հարազատ մորաքրոջ աղջիկը (հատոր 3-րդ, գ.թ. 129-133),
6) Թիվ ԵԷԴ/2972/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 01.03.2017 թվականին վճռել է` Համբարձում Հովհաննիսյանի դիմումը` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին, բավարարել: Հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ` Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը հանդիսանում է Մարիամ Դանիելի Ամիրխանյանի հարազատ եղբայրը, իսկ Մարիամ Դանիելի Ամիրխանյանը հանդիսանում է Սիլվա Սուրենի Ամիրխանյանի և Սամվել Սուրենի Ամիրխանյանի հարազատ մայրը (հատոր 3-րդ, գ.թ. 83-89),
7) Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն» համատիրությունը 09.02.2016 թվականին տվել է տեղեկանք առ այն, որ Խորենացու փող. 47/1 շենքի թիվ 8 բնակարանի սեփականատեր` հանգուցյալ Մարիամ Ամիրխանյանը մինչև մահը (մահացած` 30.08.2012 թվականին) բնակվել է նշված հասցեում: Նրա մահից առաջ և մինչև իրենց մահը բնակարանում բնակվել են` դուստրը` Սիլվա Ամիրխանյանը (մահացած` 03.09.2015 թվականին) և Սամվել Ամիրխանյանը (մահացած` 03.10.2015 թվականին), որոնք էլ, սկսած 2012 թվականի օգոստոս ամսից տիրապետել և կառավարել են նշված հասցեի անշարժ գույքը, կատարել պարտադիր նորմերի վճարումներ: 2000 թվականից մինչև օրս բնակարանում առանց հաշվառման բնակվում են` Ալբերտ Հակոբյանը (ծնված 1954 թվականին), Անահիտ Հակոբյանը (ծնված 1970 թվականին) որոնք էլ, սկսած 2015 թվականի հոկտեմբեր ամսից տիրապետում և կառավարում են նշված հասցեի անշարժ գույքը, կատարում պարտադիր նորմերի վճարումներ (հատոր 1-ին, գ.թ. 15),
8) Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը 02.06.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.09.2015 թվականին մահացած Սիլվա Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 53),
9) Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը 02.06.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.10.2015 թվականին մահացած Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 52),
10) Անահիտ Արևշատի Հակոբյանը 27.02.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.09.2015 թվականին մահացած Սիլվա Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ (հատոր 3-րդ, գ.թ. 69),
11) Անահիտ Արևշատի Հակոբյանը 27.02.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.10.2015 թվականին մահացած Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ (հատոր 3-րդ, գ.թ. 70),
12) Ալբերտ Արևշատի Հակոբյանը 27.02.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.09.2015 թվականին մահացած Սիլվա Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ (հատոր 3-րդ, գ.թ. 72),
13) Ալբերտ Արևշատի Հակոբյանը 27.02.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.10.2015 թվականին մահացած Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ (հատոր 3-րդ, գ.թ. 73),
14) Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Մաքսիմի Ղազարյանի 22.05.2017 թվականի՝ Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած 03.10.2015 թվականին) և Սիլվա Սուրենի Ամիրխանյանի (մահացած 03.09.2015 թվականին) կողմից փաստացի տիրապետելու եղանակով Մարիամ Դանիելի Ամիրխանյանի ժառանգական գույքը ընդունելու փաստը հաստատելու մասին որոշմամբ հաստատվել է Սամվել Սուրենի Ամիրխանյանի և Սիլվա Սուրենի Ամիրխանյանի կողմից Մարիամ Դանիելի Ամիրխանյանի ժառանգական գույք հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Մ.Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեում գտնվող անշարժ գույքի մասը փաստացի տիրապետելու եղանակով ընդունելու փաստը (հատոր 3-րդ, գ.թ. 76-79),
15) ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից 10.07.2018 թվականին տրված թիվ 4607 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` հաստատվել է, որ քաղաքացի Սամվել Սուրենի Ամիրխանյանը (մահացած՝ 03.10.2015 թվականին) իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները և քրոջ՝ Սիլվա Սուրենի Ամիրխանյանի(մահացած՝ 03.09.2015 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը մահացել է ժառանգության բացումից հետո և չի հասցրել ձևակերպել ժառանգությունը: Սիլվա Սուրենի Ամիրխանյանը իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները: Ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216, 1217, 1219, 1225, 1226 և 1229 հոդվածների համաձայն Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած՝ 03.10.2015 թվականին) գույքի 1/4 բաժնի նկատմամբ ժառանգ է հանդիսանում` քաղաքացի Ալբերտ Արևշատի Հակոբյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը բաղկացած է` ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքից, որը ժառանգատուին է պատկանում համաձայն սեփականության վկայականի 751427՝ տրված 26.03.2002 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից և թիվ 24/3-18/02 արխիվային տեղեկանքի՝ տրված 13.01.2016 թվականին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից: ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքը բաղկացած է 94,30քմ մակերեսով համատեղ սեփական բնակարանից և բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի համապատասխան բաժնեմասից (հատոր 2-րդ, գ.թ. 18),
16) ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից 10.07.2018 թվականին տրված թիվ 4606 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` հաստատվել է, որ քաղաքացի Սամվել Սուրենի Ամիրխանյանը (մահացած՝ 03.10.2015 թվականին) իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները և քրոջ՝ Սիլվա Սուրենի Ամիրխանյանի(մահացած՝ 03.09.2015 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը մահացել է ժառանգության բացումից հետո և չի հասցրել ձևակերպել ժառանգությունը: Սիլվա Սուրենի Ամիրխանյանը իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները: Ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216, 1217, 1219, 1225, 1226 և 1229 հոդվածների համաձայն Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած՝ 03.10.2015 թվականին) գույքի 1/4 բաժնի նկատմամբ ժառանգ է հանդիսանում` քաղաքացի Անահիտ Արևշատի Հակոբյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը բաղկացած է` ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքից, որը ժառանգատուին է պատկանում համաձայն սեփականության վկայականի 751427՝ տրված 26.03.2002 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից և թիվ 24/3-18/02 արխիվային տեղեկանքի՝ տրված 13.01.2016 թվականին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից: ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքը բաղկացած է 94,30քմ մակերեսով համատեղ սեփական բնակարանից և բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի համապատասխան բաժնեմասից (հատոր 2-րդ, գ.թ. 19),
17) ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից 22.05.2017 թվականին տրված թիվ 2002 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` հաստատվել է, որ քաղաքացի Սամվել Սուրենի Ամիրխանյանը (մահացած՝ 03.10.2015 թվականին) իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները և քրոջ՝ Սիլվա Սուրենի Ամիրխանյանի(մահացած՝ 03.09.2015 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը մահացել է ժառանգության բացումից հետո և չի հասցրել ձևակերպել ժառանգությունը: Սիլվա Սուրենի Ամիրխանյանը իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները: Ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216, 1217, 1219, 1225, 1226 և 1229 հոդվածների համաձայն Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած՝ 03.10.2015 թվականին) գույքի 1/2 բաժնի նկատմամբ ժառանգ է հանդիսանում` քաղաքացի Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը բաղկացած է` ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքից, որը ժառանգատուին է պատկանում համաձայն սեփականության վկայականի 751427՝ տրված 26.03.2002 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից և թիվ 24/3-18/02 արխիվային տեղեկանքի՝ տրված 13.01.2016 թվականին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից: ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքը բաղկացած է 94,30քմ մակերեսով համատեղ սեփական բնակարանից և բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի համապատասխան բաժնեմասից (հատոր 2-րդ, գ.թ. 20),
18) 13.01.2016 թվականին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից տրված թիվ 24/3-18/02 արխիվային տեղեկանքի համաձայն՝ Էրեբունի վարչական շրջանի արխիվում պահպանվող հիմքերով հաստատվում է, որ Էրեբունու շրջխորհրդի գործկոմի 25.08.1994 թվականի թիվ 32/25 որոշմամբ Մ. Խորենացու փողոցի 47/1 շենքի թիվ 8 բնակարանը որպես սեփականություն հանձնվել է քաղաքացի Սիլվա Սուրենի Ամիրխանյանին: Բնակարանի սեփականաշնորհմանը մասնակցել են ինքը՝ Սիլվա Սուրենի Ամիրխանյանը, մայրը՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանը, եղբայրը՝ Սամվել Սուրենի Ամիրխանյանը (հատոր 3-րդ, գ.թ. 93),
19) ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով հաստատվել է 14.06.2017 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը հետևյալ տվյալներով. Գրանցված իրավունքի սուբյեկտ` Համբարձում Դանիելի Հովհաննիսյան, անշարժ գույքի գտնվելու վայրը և անվանումը` ք. Երևան, Կենտրոն, Մովսես Խորենացու փողոց 47/1 շենք, 8 բնակարան, գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը` ժառանգության իրավունքի վկայագիր ըստ օրենքի 22.05.2017 թվական, հ. 2002, գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն: Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում նշված է, որ անշարժ գույքի 1/2 բաժնեմասի վերաբերյալ ժառանգության իրավունքի վկայագիր չի ներկայացվել (հատոր 3-րդ, գ.թ. 39),
20) Ալբերտ և Անահիտ Հակոբյանների կողմից ներկայացվել է հայտարարագիր առ այն, որ իրենք առանց հաշվառման 2000 թվականից բնակվում են Մ․ Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեում, ինչը հաստատվել է հարևաններ՝ Համեստ Նիկրավոսյանի, Եվա Քալաշյանի, Արմեն Եղսիկյանի, Ռուզաննա Նալբանդյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 14):
4. Վճռաբեկ դատարանի պատճառականությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ և 1227-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունելու իրավական կարգավորման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքի կանոններով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև նույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, (…):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում նույն օրենսգրքի 1216-1219 հոդվածներով սահմանված հերթականությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները։ Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի համաձայն` երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը: Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1218-րդ հոդվածի համաձայն` երրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի պապը և տատը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1219-րդ հոդվածի համաձայն` չորրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ծնողների եղբայրները և քույրերը (հորեղբայրները, հորաքույրները, քեռիները, մորաքույրները): Ժառանգատուի հորեղբայրների և հորաքույրների ու քեռիների և մորաքույրների երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ հոդվածի համաձայն` մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։
Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա uկuում է փաuտացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը՝ ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ այն անձինք, որոնց համար ժառանգության իրավունքն առաջանում է միայն այլ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում, կարող են ժառանգությունն ընդունել նույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետն ավարտվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով ժառանգությունն ընդունելու եղանակներից ժառանգի կողմից ժառանգված գույքը փաստացի տիրապետելու կամ կառավարելու եղանակին, նշել է, որ ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տե՛ս, Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի և մյուսների թիվ 3-1621(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը):
Ընդ որում, նմանատիպ գործեր քննելիս կարևոր է դատարանի կողմից այն իրավական հարցի պարզաբանումը, թե արդյոք անձը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է ժառանգությունը (տե՛ս, օրինակ, Վլադիմիր Բալասանյանն ընդդեմ Կարինե Սերոպյանի և մյուսների թիվ 3-183(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը), որը կարող է ապացուցվել [գործի քննության պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցների տեսակներով (գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ նաև բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ այլ ապացույցներ), որոնք ուղղակիորեն հաստատում են այն, որ ժառանգատուի մահից հետո ժառանգը փաստացի տիրապետել և կառավարել է ժառանգական գույքը (տե՛ս, Միշա Վարդանյանն ընդդեմ Վարդան Վարդանյանի և մյուսների թիվ 3-938 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունումը կարող է տեղի ունենալ ժառանգի կողմից ամենատարբեր բնույթի ակտիվ գործողություններ սկսելու հիմքով, որպիսիք ուղղված են ժառանգատուի գույքի փաստացի տիրապետման և կառավարման հնարավորությունների ապահովմանը (տե՛ս, Կիմա Սարգսյանն ընդդեմ Հարություն Սարգսյանի և մյուսների թիվ 3-1224 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը)։
Ընդ որում, ժառանգի կողմից փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունմանն ուղղված ամենատարբեր բնույթի ակտիվ գործողությունները պետք է տեղի ունենան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետում, այն է` ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերի վերլուծությանը, արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, այդ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ապացույցների գնահատմանը, փաստել է, որ ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54 (ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար անհրաժեշտ է պարզել`
● ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքի կազմը (ժառանգական զանգվածը),
● ժառանգի կողմից ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքը (դրա կազմի մեջ մտնող գույքերից որևէ մեկը) փաստացի տիրապետելուն և կառավարելուն ուղղված տարաբնույթ ակտիվ գործողություններ ձեռնարկած լինելը,
● նշված գործողությունները ժառանգության բացման օրվանից վեցամսյա ժամկետում ձեռնարկած լինելը (տե'ս, Նազիկ և Մանիկ Պողոսյաններն ընդդեմ Հռիփսիմե Թագվորյանի թիվ ԵԱՔԴ/4912/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2019 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՔԿԱԳ գործակալության ԵՀՍ տարածքային բաժնի կողմից 31.08.2012 թվականին տրված թիվ 102624 մահվան վկայականի համաձայն` Մարիամ Դանիելի Ամիրխանյանը մահացել է 30.08.2012 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 6391 գրանցումը:
ՔԿԱԳ գործակալության ԵՀՍ տարածքային բաժնի կողմից 04.09.2015 թվականին տրված թիվ 221863 մահվան վկայականի համաձայն` Սիլվա Սուրենի Ամիրխանյանը մահացել է 03.09.2015 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 6567 գրանցումը:
ՔԿԱԳ գործակալության ԵՀՍ տարածքային բաժնի կողմից 05.10.2015 թվականին տրված թիվ 222623 մահվան վկայականի համաձայն` Սամվել Սուրենի Ամիրխանյանը մահացել է 03.10.2015 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 7257 գրանցումը:
Թիվ 088739 մահվան վկայականի համաձայն՝ Արուսյակ Դանիելի Հակոբյանը մահացել է 01.09.1998 թվականին:
Թիվ ԵԿԴ/4285/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 07.05.2018 թվականին վճռել է բավարարել Ալբերտ և Անահիտ Հակոբյանների դիմումը և հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստերը, որ` Մարիամ Դանիելի Ամիրխանյանը և Մարիամ Դանելի Ամիրխանովը՝ ծնված 28.02.1928 թվականին և մահացած 30.08.2012 թվականին, ում ազգանունը ծննդյան վկայականում նշված է նաև Հովհաննեսյան ձևով, իսկ հայրանունը՝ Դանել ձևով, հանդիսանում է դիմողներ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների հարազատ մոր՝ 1930 թվականի հոկտեմբերի 21-ին ծնված Արուսյակ Դանիելի Հովհաննիսյանի, ով ամուսնությունից հետո ստացել է Հակոբյան ազգանունը, հարազատ քույրը, իսկ Սամվել Սուրենի Ամիրխանյանը՝ ծնված 17.12.1952 թվականին և մահացած 03.10.2015 թվականին, հանդիսանում է դիմողներ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների հարազատ մորաքրոջ տղան, իսկ Սիլվա Սուրենի Ամիրխանյանը՝ ծնված 28.02.1956 թվականին և մահացած 03.09.2015 թվականին, հանդիսանում է դիմողների հարազատ մորաքրոջ աղջիկը:
Թիվ ԵԷԴ/2972/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 01.03.2017 թվականին վճռել է` Համբարձում Հովհաննիսյանի դիմումը` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին, բավարարել: Հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ` Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը հանդիսանում է Մարիամ Դանիելի Ամիրխանյանի հարազատ եղբայրը, իսկ Մարիամ Դանիելի Ամիրխանյանը հանդիսանում է Սիլվա Սուրենի Ամիրխանյանի և Սամվել Սուրենի Ամիրխանյանի հարազատ մայրը:
Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն» համատիրությունը 09.02.2016 թվականին տվել է տեղեկանք առ այն, որ Խորենացու փող. 47/1 շենքի թիվ 8 բնակարանի սեփականատեր` հանգուցյալ Մարիամ Ամիրխանյանը մինչև մահը (մահացած` 30.08.2012 թվականին) բնակվել է նշված հասցեում: Նրա մահից առաջ և մինչև իրենց մահը բնակարանում բնակվել են` դուստրը` Սիլվա Ամիրխանյանը (մահացած` 03.09.2015 թվականին) և Սամվել Ամիրխանյանը (մահացած` 03.10.2015 թվականին), որոնք էլ, սկսած 2012 թվականի օգոստոս ամսից տիրապետել և կառավարել են նշված հասցեի անշարժ գույքը, կատարել պարտադիր նորմերի վճարումներ: 2000 թվականից մինչև օրս բնակարանում առանց հաշվառման բնակվում են` Ալբերտ Հակոբյանը (ծնված 1954 թվականին), Անահիտ Հակոբյանը (ծնված 1970 թվականին) որոնք էլ, սկսած 2015 թվականի հոկտեմբեր ամսից տիրապետում և կառավարում են նշված հասցեի անշարժ գույքը, կատարում պարտադիր նորմերի վճարումներ:
Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը 02.06.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.09.2015 թվականին մահացած Սիլվա Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ:
Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը 02.06.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.10.2015 թվականին մահացած Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ:
Անահիտ Արևշատի Հակոբյանը 27.02.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.09.2015 թվականին մահացած Սիլվա Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ:
Անահիտ Արևշատի Հակոբյանը 27.02.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.10.2015 թվականին մահացած Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ:
Ալբերտ Արևշատի Հակոբյանը 27.02.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.09.2015 թվականին մահացած Սիլվա Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ:
Ալբերտ Արևշատի Հակոբյանը 27.02.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.10.2015 թվականին մահացած Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ:
Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Մաքսիմի Ղազարյանի 22.05.2017 թվականի՝ Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած 03.10.2015 թվականին) և Սիլվա Սուրենի Ամիրխանյանի (մահացած 03.09.2015 թվականին) կողմից փաստացի տիրապետելու եղանակով Մարիամ Դանիելի Ամիրխանյանի ժառանգական գույքը ընդունելու փաստը հաստատելու մասին որոշմամբ հաստատվել է Սամվել Սուրենի Ամիրխանյանի և Սիլվա Սուրենի Ամիրխանյանի կողմից Մարիամ Դանիելի Ամիրխանյանի ժառանգական գույք հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Մ.Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեում գտնվող անշարժ գույքի մասը փաստացի տիրապետելու եղանակով ընդունելու փաստը:
ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից 10.07.2018 թվականին տրված թիվ 4607 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` հաստատվել է, որ քաղաքացի Սամվել Սուրենի Ամիրխանյանը (մահացած՝ 03.10.2015 թվականին) իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները և քրոջ՝ Սիլվա Սուրենի Ամիրխանյանի(մահացած՝ 03.09.2015 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը մահացել է ժառանգության բացումից հետո և չի հասցրել ձևակերպել ժառանգությունը: Սիլվա Սուրենի Ամիրխանյանը իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները: Ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216, 1217, 1219, 1225, 1226 և 1229 հոդվածների համաձայն Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած՝ 03.10.2015 թվականին) գույքի 1/4 բաժնի նկատմամբ ժառանգ է հանդիսանում` քաղաքացի Ալբերտ Արևշատի Հակոբյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը բաղկացած է` ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքից, որը ժառանգատուին է պատկանում համաձայն սեփականության վկայականի 751427՝ տրված 26.03.2002 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից և թիվ 24/3-18/02 արխիվային տեղեկանքի՝ տրված 13.01.2016 թվականին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից: ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքը բաղկացած է 94,30քմ մակերեսով համատեղ սեփական բնակարանից և բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի համապատասխան բաժնեմասից:
ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից 10.07.2018 թվականին տրված թիվ 4606 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` հաստատվել է, որ քաղաքացի Սամվել Սուրենի Ամիրխանյանը (մահացած՝ 03.10.2015 թվականին) իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները և քրոջ՝ Սիլվա Սուրենի Ամիրխանյանի(մահացած՝ 03.09.2015 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը մահացել է ժառանգության բացումից հետո և չի հասցրել ձևակերպել ժառանգությունը: Սիլվա Սուրենի Ամիրխանյանը իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները: Ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216, 1217, 1219, 1225, 1226 և 1229 հոդվածների համաձայն Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած՝ 03.10.2015 թվականին) գույքի 1/4 բաժնի նկատմամբ ժառանգ է հանդիսանում` քաղաքացի Անահիտ Արևշատի Հակոբյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը բաղկացած է` ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքից, որը ժառանգատուին է պատկանում համաձայն սեփականության վկայականի 751427՝ տրված 26.03.2002 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից և թիվ 24/3-18/02 արխիվային տեղեկանքի՝ տրված 13.01.2016 թվականին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից: ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքը բաղկացած է 94,30քմ մակերեսով համատեղ սեփական բնակարանից և բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի համապատասխան բաժնեմասից:
ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից 22.05.2017 թվականին տրված թիվ 2002 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` հաստատվել է, որ քաղաքացի Սամվել Սուրենի Ամիրխանյանը (մահացած՝ 03.10.2015 թվականին) իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները և քրոջ՝ Սիլվա Սուրենի Ամիրխանյանի (մահացած՝ 03.09.2015 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը մահացել է ժառանգության բացումից հետո և չի հասցրել ձևակերպել ժառանգությունը: Սիլվա Սուրենի Ամիրխանյանը իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները: Ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216, 1217, 1219, 1225, 1226 և 1229 հոդվածների համաձայն Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած՝ 03.10.2015 թվականին) գույքի 1/2 բաժնի նկատմամբ ժառանգ է հանդիսանում` քաղաքացի Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը բաղկացած է` ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքից, որը ժառանգատուին է պատկանում համաձայն սեփականության վկայականի 751427՝ տրված 26.03.2002 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից և թիվ 24/3-18/02 արխիվային տեղեկանքի՝ տրված 13.01.2016 թվականին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից: ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքը բաղկացած է 94,30քմ մակերեսով համատեղ սեփական բնակարանից և բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի համապատասխան բաժնեմասից:
13.01.2016 թվականին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից տրված թիվ 24/3-18/02 արխիվային տեղեկանքի համաձայն՝ Էրեբունի վարչական շրջանի արխիվում պահպանվող հիմքերով հաստատվում է, որ Էրեբունու շրջխորհրդի գործկոմի 25.08.1994 թվականի թիվ 32/25 որոշմամբ Մ. Խորենացու փողոցի 47/1 շենքի թիվ 8 բնակարանը որպես սեփականություն հանձնվել է քաղաքացի Սիլվա Սուրենի Ամիրխանյանին: Բնակարանի սեփականաշնորհմանը մասնակցել են ինքը՝ Սիլվա Սուրենի Ամիրխանյանը, մայրը՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանը, եղբայրը՝ Սամվել Սուրենի Ամիրխանյանը:
ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով հաստատվել է 14.06.2017 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը հետևյալ տվյալներով. Գրանցված իրավունքի սուբյեկտ` Համբարձում Դանիելի Հովհաննիսյան, անշարժ գույքի գտնվելու վայրը և անվանումը` ք. Երևան, Կենտրոն, Մովսես Խորենացու փողոց 47/1 շենք, 8 բնակարան, գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը` ժառանգության իրավունքի վկայագիր ըստ օրենքի 22.05.2017 թվական, հ. 2002, գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն: Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում նշված է, որ անշարժ գույքի 1/2 բաժնեմասի վերաբերյալ ժառանգության իրավունքի վկայագիր չի ներկայացվել:
Ալբերտ և Անահիտ Հակոբյանների կողմից ներկայացվել է հայտարարագիր առ այն, որ իրենք առանց հաշվառման 2000 թվականից բնակվում են Մ․ Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեում, ինչը հաստատվել է հարևաններ՝ Համեստ Նիկրավոսյանի, Եվա Քալաշյանի, Արմեն Եղսիկյանի, Ռուզաննա Նալբանդյանի կողմից:
Դիմելով դատարան՝ Ալբերտ և Անահիտ Հակոբյանները պահանջել են փաստացի տիրապետման հիմքով ընդունված համարել 30.08.2012 թվականին մահացած՝ հայցվորների մորաքրոջ` Մարիամ Դանիելի Ամիրխանյանի, 03.09.2015 թվականին մահացած՝ հայցվորների մորաքրոջ աղջկա` Սիլվա Սուրենի Ամիրխանյանի, 03.10.2015 թվականին մահացած՝ հայցվորների մորաքրոջ տղայի` Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգությունը` հայցվորներ Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին ճանաչելով Մարիամ Դանիելի Ամիրխանյանի, Սիլվա Սուրենի Ամիրխանյանի, Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգությունն ընդունած ժառանգ՝ Երևան քաղաքի Մ. Խորենացի 47/1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասով, անվավեր ճանաչել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից Համբարձում Հովհաննիսյանին Երևան քաղաքի Մ. Խորենացի 47/1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասով 22.05.2017 թվականին տրված թիվ 2002 ժառանգության իրավունքի վկայագիրը` որպես հետևանք անվավեր ճանաչելով նույն հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասի նկատմամբ Համբարձում Հովհաննիսյանի անվամբ 14.06.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը` հայցվորներ Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին ճանաչելով նույն հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասի սեփականատերեր:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Համբարձում Հովհաննիսյանը պահանջել է փաստացի տիրապետման հիմքով` Մարիամ Դանիելի Ամիրխանյանի, Սիլվա Սուրենի Ամիրխանյանի, Սամվել Սուրենի Ամիրխանյանի մահից հետո մնացած՝ Երևան քաղաքի Մ. Խորենացի 47/1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ համարել իրեն, անվավեր ճանաչել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին տրված՝ Երևան քաղաքի Մ. Խորենացի 47/1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ 10.07.2017 թվականին տրված թիվ 4606 և թիվ 4607 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:
Դատարանը մերժել է սկզբնական և հակընդդեմ հայցերը, նախևառաջ, արձանագրելով, որ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի առաջին հերթի ժառանգներ հանդիսացող՝ Սամվել Սուրենի Ամիրխանյանը և Սիլվա Սուրենի Ամիրխանյանը՝ ժառանգական գույք հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Մ.Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեում գտնվող անշարժ գույքի մասը փաստացի տիրապետելու եղանակով ընդունել են, ինչը հավաստվում է Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի 22.05.2017 թվականի՝ Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած 03.10.2015թ․) և Սիլվա Սուրենի Ամիրխանյանի (մահացած 03.09.2015թ.) կողմից փաստացի տիրապետելու եղանակով Մարիամ Դանիելի Ամիրխանյանի ժառանգական գույքը ընդունելու փաստը հաստատելու մասին որոշմամբ, հետևաբար հայցվորները, չհանդիսանալով Մարիամ Ամիրխանյանի առաջին հերթի ժառանգ, չեն կարող հավակնել նրա գույքի նկատմամբ ժառանգության ընդունմանը։
Դատարանը միաժամանակ արձանագրել է, որ հայցվորները չեն կարող հավակնել նաև Սիլվա Ամիրխանյանի ժառանգությանը, քանի որ վերջինիս երկրորդ հերթի ժառանգ հանդիսացող Սամվել Ամիրխանյանը՝ Սիլվա Ամիրխանյանի հարազատ եղբայրը, ժառանգության բացման պահին ընդունել է Սիլվա Ամիրխանյանի ժառանգությունը, ընդ որում՝ նշված փաստն անվիճելի է։
Այսպիսով Դատարանը փաստել է, որ հայցվորները կարող են հավակնել միայն Սամվել Ամիրխանյանի ժառանգության ընդունմանը: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, հայցվորները, հանդիսանալով Սամվել Ամիրխանյանի մոր՝ Մարիամ Ամիրխանյանի քրոջ երեխաները, որպես չորրորդ հերթի ժառանգ՝ կարող են հավակնել Սամվել Ամիրխանյանի ժառանգության ընդունմանը միայն ներկայացման իրավունքով, քանի որ Սամվել Ամիրխանյանի մորաքույրը՝ հայցվորների մայր Արուսյակ Հակոբյանը, մահացել է 01.09.1998 թվականին՝ մինչև Սամվել Ամիրխանյանի ժառանգության բացումը, հետևաբար Դատարանը գտել է, որ հայցվորների՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգության ընդունման գործողությունները գնահատելիս պետք է դրանք դիտարկի որպես բացառապես Սամվել Ամիրխանյանի ժառանգության նկատմամբ ներկայացման իրավունքով չորրոդ հերթի ժառանգների կողմից կատարվելիք գործողություններ։
Գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում Դատարանը եկել է այն եզրահանգման, որ հայցվորները չեն ապացուցել, որ փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ընդունել են Սամվել Ամիրխանյանի ժառանգությունը, քանի որ գործում բացակայում է որևէ ապացույց առ այն, որ հայցվորները կատարել են ակտիվ գործողություններ՝ Սամվել Ամիրխանյանի ժառանգության բացման պահից սկսած ժառանգության զանգված հանդիսացող գույքի փաստացի տիրապետմանը և կառավարմանն ուղղված: Դատարանը, անդրադառնալով գործում առկա ապացույցներին, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կենտրոն համատիրության կողմից 09.02.2016 թվականին տված տեղեկանքին, արձանագրել է, որ տեղեկանքում նշված փաստն առ այն, որ սկսած 2015 թվականի հոկտեմբեր ամսից հայցվորները տիրապետում և կառավարում են նշված հասցեի անշարժ գույքը, կատարում պարտադիր նորմերի վճարումներ, ինքնին՝ այլ ապացույցների բացակայության պայմաններում չի կարող հավաստել գույքի փաստացի տիրապետման մասին: Իսկ ինչ վերաբերում է Ալբերտ և Անահիտ Հակոբյանների կողմից ներկայացված հայտարարագրին առ այն, որ նրանք առանց հաշվառման 2000 թվականից բնակվում են Մ․Խորենացի 47/1 շենքի թիվ 8 բնակարանում, որն էլ հաստատվել է հարևանների կողմից, Դատարանը գտել է, որ նշված հայտարարությունը վերաբերում է ընդամենը հայցվորների՝ վիճելի հասցեում բնակվելուն և չի կարող վկայել փաստացի տիրապետման և կառավարման եղանակով Սամվել Ամիրխանյանի ժառանգության ընդունման մասին:
Անդրադառնալով հակընդդեմ հայցին՝ Դատարանը նշել է, որ հակընդդեմ հայցվորը որպես փաստացի տիրապետման հիմքով ժառանգության ընդունման ապացույց Դատարան է ներկայացրել 30.10.2017 թվականի հեռախոսակապի ծառայությունների մատուցման մասին պայմանագիր, 12.07.2017 թվականից մինչև 05.05.2018 թվականների վճարման անդորրագրեր: Նշված ապացույցների ուսումնասիրությամբ Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Սուրենի Ամիրխանյանը մահացել է 03.10.2015 թվականին, այսինքն՝ վերջինիս ժառանգության բացման պահն է համարվում 03.10.2015 թվականը, իսկ հեռախոսակապի ծառայությունների մատուցման մասին պայմանագիրը կնքվել է 30.10.2017 թվականին, վճարման անդորրագրերով վճարումները կատարվել են սկսած 12.07.2017 թվականից՝ արդեն իսկ Համբարձում Հովհաննիսյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը 22.05.2017 թվականին տրված լինելուց հետո, գտել է, որ նման պայմաններում հակընդդեմ հայցվորի մոտ չի կարող առաջանալ փաստացի տիրապետման հիմքով ժառանգության ընդունման իրավունքը, հետևաբար հակընդդեմ հայցն անհիմն է և մերժման ենթակա:
Վերաքննիչ դատարանը մերժել է Ալբերտ և Անահիտ Հակոբյանների վերաքննիչ բողոքը՝ հիմնավոր համարելով սույն գործով Դատարանի եզրահանգումները և արձանագրելով, որ գործում բացակայում է որևէ այլ ապացույց առ այն, որ հայցվորները կատարել են ակտիվ գործողություններ՝ Սամվել Ամիրխանյանի ժառանգության բացման պահից սկսած ժառանգության զանգված հանդիսացող գույքի փաստացի տիրապետման և կառավարմանն ուղղված, մինչդեռ բնակարանում փաստացի բնակվելու պայմաններում այդպիսի ապացույցներ Դատարանին ներկայացնելը միանգամայն իրագործելի է, ինչը հայցվորների կողմից չի արվել:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը, նախևառաջ, հարկ է համարում արձանագրել, որ սույն գործի փաստական հանգամանքների վերլուծությունից բխում է, որ Մարիամ Դանիելի Ամիրխանյանը և Արուսյակ Դանիելի Հակոբյանը հարազատ քույրեր են, իսկ սույն գործով սկզբնական հայցով պատասխանող Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը նրանց հարազատ եղբայրն է:
Բացի այդ, Արուսյակ Դանիելի Հակոբյանը սույն գործով սկզբնական հայցով հայցվորներ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների մայրն է, ով մահացել է 01.09.1998 թվականին:
Մարիամ Դանիելի Ամիրխանյանը մահացել է 30.08.2012 թվականին և իր մահվան օրվա դրությամբ վերջինիս ժառանգական զանգվածի մեջ է մտել Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի 47/1 շենքի թիվ 8 բնակարանի 1/3 մասը, քանի որ բնակարանը ընդհանուր սեփականության իրավունքով պատկանել է Մարիամ Դանիելի Ամիրխանյանին, Սիլվա Սուրենի Ամիրխանյանին և Սամվել Սուրենի Ամիրխանյանին, ովքեր Մարիամ Դանիելի Ամիրխանյանի դուստրը և որդին են: Վերջիններս Մարիամ Դանիելի Ամիրխանյանի մահից հետո փաստացի տիրապետմամբ ընդունել են իրենց մոր ժառանգությունը, ինչը հաստատվել է Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Մաքսիմի Ղազարյանի 22.05.2017 թվականի որոշմամբ:
Այնուհետև, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 03.09.2015 թվականին մահացել է Սիլվա Սուրենի Ամիրխանյանը, որի մահից հետո նրան պատկանող՝ Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի 47/1 շենքի թիվ 8 բնակարանի 1/2 մասը փաստացի տիրապետմամբ ընդունել է վերջինիս եղբայր, երկրորդ հերթի ժառանգ Սամվել Սուրենի Ամիրխանյանը, որպիսի փաստը հաստատված է համարել նաև Դատարանը: 03.10.2015 թվականին մահացել է նաև Սամվել Սուրենի Ամիրխանյանը և վերջինիս մահվան օրվա դրությամբ նրա ժառանգական զանգվածի մեջ է մտել Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի 47/1 շենքի թիվ 8 բնակարանն ամբողջությամբ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգության բացման պահին չորրորդ հերթի ժառանգ են հանդիսացել Սամվել Սուրենի Ամիրխանյանի մորեղբայր Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը և մորաքրոջ զավակներ՝ Ալբերտ և Անահիտ Հակոբյանները (ներկայացման իրավունքով):
Անդրադառնալով Համբարձում Դանիելի Հովհաննիսյանի կողմից Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգությունն ընդունելու հարցին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած 03.10.2015 թվականին) ժառանգության ընդունման վերաբերյալ դիմում է ներկայացրել նոտարին 02.06.2016 թվականին, այսինքն՝ ժառանգության բացման օրվանից վեցամսյա ժամկետի ավարտից հետո:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը օրենքով սահմանված ժամկետում չի ընդունել Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգության իրեն հասանելիք մասը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ալբերտ և Անահիտ Հակոբյանները փաստացի տիրապետման եղանակով ընդունել են Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած 03.10.2015 թվականին) ժառանգությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործում առկա է Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն» համատիրության կողմից 09.02.2016 թվականին տրված տեղեկանք առ այն, որ 2000 թվականից մինչև օրս բնակարանում առանց հաշվառման բնակվում են` Ալբերտ Հակոբյանը (ծնված 1954 թվականին), Անահիտ Հակոբյանը (ծնված 1970 թվականին) որոնք էլ, սկսած 2015 թվականի հոկտեմբեր ամսից տիրապետում և կառավարում են նշված հասցեի անշարժ գույքը, կատարում պարտադիր նորմերի վճարումներ: Ինչ վերաբերում է վերոհիշյալ ապացույցի առնչությամբ Դատարանի դիրքորոշմանն առ այն, որ այլ ապացույցների բացակայության պայմաններում այն չի կարող վկայել գույքի փաստացի տիրապետման մասին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ նախկինում կայացված որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս նշել է, որ գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ նաև բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ այլ ապացույցներ, որոնք ուղղակիորեն հաստատում են այն, որ ժառանգատուի մահից հետո ժառանգը փաստացի տիրապետել և կառավարել է ժառանգական գույքը:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործում առկա է նաև Ալբերտ և Անահիտ Հակոբյանների կողմից ներկայացված հայտարարագիր առ այն, որ իրենք առանց հաշվառման 2000 թվականից բնակվում են Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեում, ինչը հաստատվել է հարևաններ՝ Համեստ Նիկրավոսյանի, Եվա Քալաշյանի, Արմեն Եղսիկյանի, Ռուզաննա Նալբանդյանի կողմից: Իսկ ինչ վերաբերում է այս ապացույցի առնչությամբ Դատարանի դիրքորոշմանն առ այն, որ նշված հայտարարությունը վերաբերում է ընդամենը հայցվորների՝ վիճելի հասցեում բնակվելուն և չի կարող վկայել փաստացի տիրապետման և կառավարման եղանակով Սամվել Ամիրխանյանի ժառանգության ընդունման մասին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, ի թիվս այլնի, նաև հենց այն դեպքում, երբ ժառանգը սկսում է փաստացի տիրապետել ժառանգված գույքը, իսկ եթե խոսքը բնակարանի մասին է, ապա, բնականաբար, ժառանգական գույքը փաստացի տիրապետելը ենթադրում է նաև բնակարանում բնակվելը, որպես տիրապետման հավաստում կատարելով պարտադիր նորմերի վճարումներ:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը սույն գործով եկել է սխալ եզրահանգման առ այն, որ հայցվորները չեն ապացուցել, որ փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ընդունել են Սամվել Ամիրխանյանի ժառանգությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 01.10.2021 թվականի որոշումը բեկանելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10–րդ գլխի կանոններին համապատասխան)։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն։
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման և փոփոխման, ինչի արդյունքում հայցը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ պատասխանող Համբարձում Հովհաննիսյանից հօգուտ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների պետք է բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի ներկայացման համար, 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի ներկայացման համար և 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի ներկայացման համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2021 թվականի որոշումը և այն փոփոխել. Ալբերտ և Անահիտ Հակոբյանների հայցը բավարարել, Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին փաստացի տիրապետման հիմքով ճանաչել Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած 03.10.2015 թվականին) ժառանգությունն ընդունած ժառանգներ՝ Երևան քաղաքի Մ. Խորենացի 47/1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասով, անվավեր ճանաչել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից Համբարձում Հովհաննիսյանին Երևան քաղաքի Մ. Խորենացի 47/1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասով 22.05.2017 թվականին տրված թիվ 2002 ժառանգության իրավունքի վկայագիրը` որպես հետևանք անվավեր ճանաչելով նույն հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասի նկատմամբ Համբարձում Հովհաննիսյանի անվամբ 14.06.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։
2. Համբարձում Հովհաննիսյանից հօգուտ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի ներկայացման համար, 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի ներկայացման համար և 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի ներկայացման համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող Զեկուցող
Մ. Դրմեյան
Ա. Մկրտչյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԷԴ/2695/02/17 քաղաքացիական գործով 03.02.2023 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
03.02.2023 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի փետրվարի 03-ին գրավոր ընթացակարգով քննելով Ալբերտ և Անահիտ Հակոբյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01․10.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ալբերտ և Անահիտ Հակոբյանների ընդդեմ Համբարձում Հովհաննիսյանի և Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի` ժառանգության իրավունքի վկայագիրը, որպես հետևանք սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Համբարձում Հովհաննիսյանի ընդդեմ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների, Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի` փաստացի տիրապետման հիմքով ժառանգության մասի նկատմամբ ընդունած ժառանգ ճանաչելու և որպես հետևանք ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն ու դրանց հիման վրա կատարված պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է «վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2021 թվականի որոշումը և այն փոփոխել, Ալբերտ և Անահիտ Հակոբյանների հայցը բավարարել, Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին փաստացի տիրապետման հիմքով ճանաչել Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած 03.10.2015 թվականին) ժառանգությունն ընդունած ժառանգներ Երևան քաղաքի Մ. Խորենացի 47/1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասով, անվավեր ճանաչել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից Համբարձում Հովհաննիսյանին Երևան քաղաքի Մ. Խորենացի 47/1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասով 22.05.2017 թվականին տրված թիվ 2002 ժառանգության իրավունքի վկայագիրը` որպես հետևանք անվավեր ճանաչելով նույն հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասի նկատմամբ Համբարձում Հովհաննիսյանի անվամբ 14.06.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը»։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան՝ Ալբերտ և Անահիտ Հակոբյանները պահանջել են փաստացի տիրապետման հիմքով ընդունված համարել 30.08.2012 թվականին մահացած՝ հայցվորների մորաքրոջ` Մարիամ Դանիելի Ամիրխանյանի, 03.09.2015 թվականին մահացած՝ հայցվորների մորաքրոջ աղջկա` Սիլվա Սուրենի Ամիրխանյանի, 03.10.2015 թվականին մահացած՝ հայցվորների մորաքրոջ տղայի` Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգությունը` հայցվորներ Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին ճանաչելով Մարիամ Դանիելի Ամիրխանյանի, Սիլվա Սուրենի Ամիրխանյանի, Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգությունն ընդունած ժառանգ՝ Երևան քաղաքի Մ. Խորենացի 47/1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասով, անվավեր ճանաչել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից Համբարձում Հովհաննիսյանին Երևան քաղաքի Մ. Խորենացի 47/1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասով 22.05.2017 թվականին տրված թիվ 2002 ժառանգության իրավունքի վկայագիրը` որպես հետևանք անվավեր ճանաչելով նույն հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասի նկատմամբ Համբարձում Հովհաննիսյանի անվամբ 14.06.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը` հայցվորներ Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին ճանաչելով նույն հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասի սեփականատերեր:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Համբարձում Հովհաննիսյանը պահանջել է փաստացի տիրապետման հիմքով` Մարիամ Դանիելի Ամիրխանյանի, Սիլվա Սուրենի Ամիրխանյանի, Սամվել Սուրենի Ամիրխանյանի մահից հետո մնացած՝ Երևան քաղաքի Մ. Խորենացի 47/1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ համարել իրեն, անվավեր ճանաչել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին տրված՝ Երևան քաղաքի Մ. Խորենացի 47/1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ 10.07.2017 թվականին տրված թիվ 4606 և թիվ 4607 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տ. Ստեփանյան) (այսուհետ՝ Դատարան) 31.03.2021 թվականի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը մերժվել են։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.10.2021 թվականի որոշմամբ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.03.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ալբերտ և Անահիտ Հակոբյանները (ներկայացուցիչ՝ Վարդան Առաքելյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ, 1226-րդ, 1227-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորները փաստացի տիրապետմամբ ընդունել են ողջ ժառանգական գույքը, հետևաբար պատասխանող Համբարձում Հովհաննիսյանը որևէ կերպ չէր կարող հավակնել ժառանգական զանգվածի որևէ մասի:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանն արդեն իսկ հաստատված է համարել այն հանգամանքը, որ հայցվորները փաստացի տիրապետմամբ ընդունել են անշարժ գույքը, իսկ պատասխանողները՝ ոչ, ինչից էլ հետևում է, որ ողջ գույքը պետք է անցներ Անահիտ և Ալբերտ Հակոբյաններին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 01.10.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՔԿԱԳ գործակալության ԵՀՍ տարածքային բաժնի կողմից 31.08.2012 թվականին տրված թիվ 102624 մահվան վկայականի համաձայն` Մարիամ Դանիելի Ամիրխանյանը մահացել է 30.08.2012 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 6391 գրանցումը (հատոր 3-րդ, գ.թ. 58),
2) ՔԿԱԳ գործակալության ԵՀՍ տարածքային բաժնի կողմից 04.09.2015 թվականին տրված թիվ 221863 մահվան վկայականի համաձայն` Սիլվա Սուրենի Ամիրխանյանը մահացել է 03.09.2015 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 6567 գրանցումը (հատոր 3-րդ, գ.թ. 64),
3) ՔԿԱԳ գործակալության ԵՀՍ տարածքային բաժնի կողմից 05.10.2015 թվականին տրված թիվ 222623 մահվան վկայականի համաձայն` Սամվել Սուրենի Ամիրխանյանը մահացել է 03.10.2015 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 7257 գրանցումը (հատոր 3-րդ, գ.թ. 66),
4) Թիվ 088739 մահվան վկայականի համաձայն՝ Արուսյակ Դանիելի Հակոբյանը մահացել է 01.09.1998 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 106),
5) Թիվ ԵԿԴ/4285/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 07.05.2018 թվականին վճռել է բավարարել Ալբերտ և Անահիտ Հակոբյանների դիմումը և հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստերը, որ` Մարիամ Դանիելի Ամիրխանյանը և Մարիամ Դանելի Ամիրխանովը՝ ծնված 28.02.1928 թվականին և մահացած 30.08.2012 թվականին, ում ազգանունը ծննդյան վկայականում նշված է նաև Հովհաննեսյան ձևով, իսկ հայրանունը՝ Դանել ձևով, հանդիսանում է դիմողներ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների հարազատ մոր՝ 1930 թվականի հոկտեմբերի 21-ին ծնված Արուսյակ Դանիելի Հովհաննիսյանի, ով ամուսնությունից հետո ստացել է Հակոբյան ազգանունը, հարազատ քույրը, իսկ Սամվել Սուրենի Ամիրխանյանը՝ ծնված 17.12.1952 թվականին և մահացած 03.10.2015 թվականին, հանդիսանում է դիմողներ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների հարազատ մորաքրոջ տղան, իսկ Սիլվա Սուրենի Ամիրխանյանը՝ ծնված 28.02.1956 թվականին և մահացած 03.09.2015 թվականին, հանդիսանում է դիմողների հարազատ մորաքրոջ աղջիկը (հատոր 3-րդ, գ.թ. 129-133),
6) Թիվ ԵԷԴ/2972/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 01.03.2017 թվականին վճռել է` Համբարձում Հովհաննիսյանի դիմումը` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին, բավարարել: Հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ` Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը հանդիսանում է Մարիամ Դանիելի Ամիրխանյանի հարազատ եղբայրը, իսկ Մարիամ Դանիելի Ամիրխանյանը հանդիսանում է Սիլվա Սուրենի Ամիրխանյանի և Սամվել Սուրենի Ամիրխանյանի հարազատ մայրը (հատոր 3-րդ, գ.թ. 83-89),
7) Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն» համատիրությունը 09.02.2016 թվականին տվել է տեղեկանք առ այն, որ Խորենացու փող. 47/1 շենքի թիվ 8 բնակարանի սեփականատեր` հանգուցյալ Մարիամ Ամիրխանյանը մինչև մահը (մահացած` 30.08.2012 թվականին) բնակվել է նշված հասցեում: Նրա մահից առաջ և մինչև իրենց մահը բնակարանում բնակվել են` դուստրը` Սիլվա Ամիրխանյանը (մահացած` 03.09.2015 թվականին) և Սամվել Ամիրխանյանը (մահացած` 03.10.2015 թվականին), որոնք էլ, սկսած 2012 թվականի օգոստոս ամսից տիրապետել և կառավարել են նշված հասցեի անշարժ գույքը, կատարել պարտադիր նորմերի վճարումներ: 2000 թվականից մինչև օրս բնակարանում առանց հաշվառման բնակվում են` Ալբերտ Հակոբյանը (ծնված 1954 թվականին), Անահիտ Հակոբյանը (ծնված 1970 թվականին) որոնք էլ, սկսած 2015 թվականի հոկտեմբեր ամսից տիրապետում և կառավարում են նշված հասցեի անշարժ գույքը, կատարում պարտադիր նորմերի վճարումներ (հատոր 1-ին, գ.թ. 15),
8) Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը 02.06.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.09.2015 թվականին մահացած Սիլվա Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 53),
9) Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը 02.06.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.10.2015 թվականին մահացած Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 52),
10) Անահիտ Արևշատի Հակոբյանը 27.02.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.09.2015 թվականին մահացած Սիլվա Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ (հատոր 3-րդ, գ.թ. 69),
11) Անահիտ Արևշատի Հակոբյանը 27.02.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.10.2015 թվականին մահացած Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ (հատոր 3-րդ, գ.թ. 70),
12) Ալբերտ Արևշատի Հակոբյանը 27.02.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.09.2015 թվականին մահացած Սիլվա Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ (հատոր 3-րդ, գ.թ. 72),
13) Ալբերտ Արևշատի Հակոբյանը 27.02.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.10.2015 թվականին մահացած Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ (հատոր 3-րդ, գ.թ. 73),
14) Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Մաքսիմի Ղազարյանի 22.05.2017 թվականի՝ Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած 03.10.2015 թվականին) և Սիլվա Սուրենի Ամիրխանյանի (մահացած 03.09.2015 թվականին) կողմից փաստացի տիրապետելու եղանակով Մարիամ Դանիելի Ամիրխանյանի ժառանգական գույքը ընդունելու փաստը հաստատելու մասին որոշմամբ հաստատվել է Սամվել Սուրենի Ամիրխանյանի և Սիլվա Սուրենի Ամիրխանյանի կողմից Մարիամ Դանիելի Ամիրխանյանի ժառանգական գույք հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Մ.Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեում գտնվող անշարժ գույքի մասը փաստացի տիրապետելու եղանակով ընդունելու փաստը (հատոր 3-րդ, գ.թ. 76-79),
15) ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից 10.07.2018 թվականին տրված թիվ 4607 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` հաստատվել է, որ քաղաքացի Սամվել Սուրենի Ամիրխանյանը (մահացած՝ 03.10.2015 թվականին) իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները և քրոջ՝ Սիլվա Սուրենի Ամիրխանյանի(մահացած՝ 03.09.2015 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը մահացել է ժառանգության բացումից հետո և չի հասցրել ձևակերպել ժառանգությունը: Սիլվա Սուրենի Ամիրխանյանը իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները: Ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216, 1217, 1219, 1225, 1226 և 1229 հոդվածների համաձայն Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած՝ 03.10.2015 թվականին) գույքի 1/4 բաժնի նկատմամբ ժառանգ է հանդիսանում` քաղաքացի Ալբերտ Արևշատի Հակոբյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը բաղկացած է` ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքից, որը ժառանգատուին է պատկանում համաձայն սեփականության վկայականի 751427՝ տրված 26.03.2002 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից և թիվ 24/3-18/02 արխիվային տեղեկանքի՝ տրված 13.01.2016 թվականին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից: ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքը բաղկացած է 94,30քմ մակերեսով համատեղ սեփական բնակարանից և բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի համապատասխան բաժնեմասից (հատոր 2-րդ, գ.թ. 18),
16) ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից 10.07.2018 թվականին տրված թիվ 4606 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` հաստատվել է, որ քաղաքացի Սամվել Սուրենի Ամիրխանյանը (մահացած՝ 03.10.2015 թվականին) իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները և քրոջ՝ Սիլվա Սուրենի Ամիրխանյանի(մահացած՝ 03.09.2015 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը մահացել է ժառանգության բացումից հետո և չի հասցրել ձևակերպել ժառանգությունը: Սիլվա Սուրենի Ամիրխանյանը իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները: Ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216, 1217, 1219, 1225, 1226 և 1229 հոդվածների համաձայն Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած՝ 03.10.2015 թվականին) գույքի 1/4 բաժնի նկատմամբ ժառանգ է հանդիսանում` քաղաքացի Անահիտ Արևշատի Հակոբյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը բաղկացած է` ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքից, որը ժառանգատուին է պատկանում համաձայն սեփականության վկայականի 751427՝ տրված 26.03.2002 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից և թիվ 24/3-18/02 արխիվային տեղեկանքի՝ տրված 13.01.2016 թվականին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից: ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքը բաղկացած է 94,30քմ մակերեսով համատեղ սեփական բնակարանից և բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի համապատասխան բաժնեմասից (հատոր 2-րդ, գ.թ. 19),
17) ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից 22.05.2017 թվականին տրված թիվ 2002 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` հաստատվել է, որ քաղաքացի Սամվել Սուրենի Ամիրխանյանը (մահացած՝ 03.10.2015 թվականին) իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները և քրոջ՝ Սիլվա Սուրենի Ամիրխանյանի(մահացած՝ 03.09.2015 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը մահացել է ժառանգության բացումից հետո և չի հասցրել ձևակերպել ժառանգությունը: Սիլվա Սուրենի Ամիրխանյանը իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները: Ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216, 1217, 1219, 1225, 1226 և 1229 հոդվածների համաձայն Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած՝ 03.10.2015 թվականին) գույքի 1/2 բաժնի նկատմամբ ժառանգ է հանդիսանում` քաղաքացի Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը բաղկացած է` ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքից, որը ժառանգատուին է պատկանում համաձայն սեփականության վկայականի 751427՝ տրված 26.03.2002 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից և թիվ 24/3-18/02 արխիվային տեղեկանքի՝ տրված 13.01.2016 թվականին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից: ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքը բաղկացած է 94,30քմ մակերեսով համատեղ սեփական բնակարանից և բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի համապատասխան բաժնեմասից (հատոր 2-րդ, գ.թ. 20),
18) 13.01.2016 թվականին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից տրված թիվ 24/3-18/02 արխիվային տեղեկանքի համաձայն՝ Էրեբունի վարչական շրջանի արխիվում պահպանվող հիմքերով հաստատվում է, որ Էրեբունու շրջխորհրդի գործկոմի 25.08.1994 թվականի թիվ 32/25 որոշմամբ Մ. Խորենացու փողոցի 47/1 շենքի թիվ 8 բնակարանը որպես սեփականություն հանձնվել է քաղաքացի Սիլվա Սուրենի Ամիրխանյանին: Բնակարանի սեփականաշնորհմանը մասնակցել են ինքը՝ Սիլվա Սուրենի Ամիրխանյանը, մայրը՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանը, եղբայրը՝ Սամվել Սուրենի Ամիրխանյանը (հատոր 3-րդ, գ.թ. 93),
19) ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով հաստատվել է 14.06.2017 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը հետևյալ տվյալներով. Գրանցված իրավունքի սուբյեկտ` Համբարձում Դանիելի Հովհաննիսյան, անշարժ գույքի գտնվելու վայրը և անվանումը` ք. Երևան, Կենտրոն, Մովսես Խորենացու փողոց 47/1 շենք, 8 բնակարան, գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը` ժառանգության իրավունքի վկայագիր ըստ օրենքի 22.05.2017 թվական, հ. 2002, գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն: Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում նշված է, որ անշարժ գույքի 1/2 բաժնեմասի վերաբերյալ ժառանգության իրավունքի վկայագիր չի ներկայացվել (հատոր 3-րդ, գ.թ. 39),
20) Ալբերտ և Անահիտ Հակոբյանների կողմից ներկայացվել է հայտարարագիր առ այն, որ իրենք առանց հաշվառման 2000 թվականից բնակվում են Մ․ Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեում, ինչը հաստատվել է հարևաններ՝ Համեստ Նիկրավոսյանի, Եվա Քալաշյանի, Արմեն Եղսիկյանի, Ռուզաննա Նալբանդյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 14)»։
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգում նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ և 1227-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունելու իրավական կարգավորման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքի կանոններով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև նույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, (…):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում նույն օրենսգրքի 1216-1219 հոդվածներով սահմանված հերթականությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները։ Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի համաձայն` երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը: Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1218-րդ հոդվածի համաձայն` երրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի պապը և տատը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1219-րդ հոդվածի համաձայն` չորրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ծնողների եղբայրները և քույրերը (հորեղբայրները, հորաքույրները, քեռիները, մորաքույրները): Ժառանգատուի հորեղբայրների և հորաքույրների ու քեռիների և մորաքույրների երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ հոդվածի համաձայն` մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։
Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա uկuում է փաuտացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը՝ ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ այն անձինք, որոնց համար ժառանգության իրավունքն առաջանում է միայն այլ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում, կարող են ժառանգությունն ընդունել նույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետն ավարտվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով ժառանգությունն ընդունելու եղանակներից ժառանգի կողմից ժառանգված գույքը փաստացի տիրապետելու կամ կառավարելու եղանակին, նշել է, որ ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տե՛ս, Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի և մյուսների թիվ 3-1621(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը):
Ընդ որում, նմանատիպ գործեր քննելիս կարևոր է դատարանի կողմից այն իրավական հարցի պարզաբանումը, թե արդյոք անձը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է ժառանգությունը (տե՛ս, օրինակ, Վլադիմիր Բալասանյանն ընդդեմ Կարինե Սերոպյանի և մյուսների թիվ 3-183(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը), որը կարող է ապացուցվել [գործի քննության պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցների տեսակներով (գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ նաև բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ այլ ապացույցներ), որոնք ուղղակիորեն հաստատում են այն, որ ժառանգատուի մահից հետո ժառանգը փաստացի տիրապետել և կառավարել է ժառանգական գույքը (տե՛ս, Միշա Վարդանյանն ընդդեմ Վարդան Վարդանյանի և մյուսների թիվ 3-938 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունումը կարող է տեղի ունենալ ժառանգի կողմից ամենատարբեր բնույթի ակտիվ գործողություններ սկսելու հիմքով, որպիսիք ուղղված են ժառանգատուի գույքի փաստացի տիրապետման և կառավարման հնարավորությունների ապահովմանը (տե՛ս, Կիմա Սարգսյանն ընդդեմ Հարություն Սարգսյանի և մյուսների թիվ 3-1224 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը)։
Ընդ որում, ժառանգի կողմից փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունմանն ուղղված ամենատարբեր բնույթի ակտիվ գործողությունները պետք է տեղի ունենան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետում, այն է` ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերի վերլուծությանը, արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, այդ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ապացույցների գնահատմանը, փաստել է, որ ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54 (ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար անհրաժեշտ է պարզել`
● ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքի կազմը (ժառանգական զանգվածը),
● ժառանգի կողմից ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքը (դրա կազմի մեջ մտնող գույքերից որևէ մեկը) փաստացի տիրապետելուն և կառավարելուն ուղղված տարաբնույթ ակտիվ գործողություններ ձեռնարկած լինելը,
● նշված գործողությունները ժառանգության բացման օրվանից վեցամսյա ժամկետում ձեռնարկած լինելը (տե'ս, Նազիկ և Մանիկ Պողոսյաններն ընդդեմ Հռիփսիմե Թագվորյանի թիվ ԵԱՔԴ/4912/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2019 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՔԿԱԳ գործակալության ԵՀՍ տարածքային բաժնի կողմից 31.08.2012 թվականին տրված թիվ 102624 մահվան վկայականի համաձայն` Մարիամ Դանիելի Ամիրխանյանը մահացել է 30.08.2012 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 6391 գրանցումը:
ՔԿԱԳ գործակալության ԵՀՍ տարածքային բաժնի կողմից 04.09.2015 թվականին տրված թիվ 221863 մահվան վկայականի համաձայն` Սիլվա Սուրենի Ամիրխանյանը մահացել է 03.09.2015 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 6567 գրանցումը:
ՔԿԱԳ գործակալության ԵՀՍ տարածքային բաժնի կողմից 05.10.2015 թվականին տրված թիվ 222623 մահվան վկայականի համաձայն` Սամվել Սուրենի Ամիրխանյանը մահացել է 03.10.2015 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 7257 գրանցումը:
Թիվ 088739 մահվան վկայականի համաձայն՝ Արուսյակ Դանիելի Հակոբյանը մահացել է 01.09.1998 թվականին:
Թիվ ԵԿԴ/4285/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 07.05.2018 թվականին վճռել է բավարարել Ալբերտ և Անահիտ Հակոբյանների դիմումը և հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստերը, որ` Մարիամ Դանիելի Ամիրխանյանը և Մարիամ Դանելի Ամիրխանովը՝ ծնված 28.02.1928 թվականին և մահացած 30.08.2012 թվականին, ում ազգանունը ծննդյան վկայականում նշված է նաև Հովհաննեսյան ձևով, իսկ հայրանունը՝ Դանել ձևով, հանդիսանում է դիմողներ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների հարազատ մոր՝ 1930 թվականի հոկտեմբերի 21-ին ծնված Արուսյակ Դանիելի Հովհաննիսյանի, ով ամուսնությունից հետո ստացել է Հակոբյան ազգանունը, հարազատ քույրը, իսկ Սամվել Սուրենի Ամիրխանյանը՝ ծնված 17.12.1952 թվականին և մահացած 03.10.2015 թվականին, հանդիսանում է դիմողներ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների հարազատ մորաքրոջ տղան, իսկ Սիլվա Սուրենի Ամիրխանյանը՝ ծնված 28.02.1956 թվականին և մահացած 03.09.2015 թվականին, հանդիսանում է դիմողների հարազատ մորաքրոջ աղջիկը:
Թիվ ԵԷԴ/2972/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 01.03.2017 թվականին վճռել է` Համբարձում Հովհաննիսյանի դիմումը` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին, բավարարել: Հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ` Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը հանդիսանում է Մարիամ Դանիելի Ամիրխանյանի հարազատ եղբայրը, իսկ Մարիամ Դանիելի Ամիրխանյանը հանդիսանում է Սիլվա Սուրենի Ամիրխանյանի և Սամվել Սուրենի Ամիրխանյանի հարազատ մայրը:
Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն» համատիրությունը 09.02.2016 թվականին տվել է տեղեկանք առ այն, որ Խորենացու փող. 47/1 շենքի թիվ 8 բնակարանի սեփականատեր` հանգուցյալ Մարիամ Ամիրխանյանը մինչև մահը (մահացած` 30.08.2012 թվականին) բնակվել է նշված հասցեում: Նրա մահից առաջ և մինչև իրենց մահը բնակարանում բնակվել են` դուստրը` Սիլվա Ամիրխանյանը (մահացած` 03.09.2015 թվականին) և Սամվել Ամիրխանյանը (մահացած` 03.10.2015 թվականին), որոնք էլ, սկսած 2012 թվականի օգոստոս ամսից տիրապետել և կառավարել են նշված հասցեի անշարժ գույքը, կատարել պարտադիր նորմերի վճարումներ: 2000 թվականից մինչև օրս բնակարանում առանց հաշվառման բնակվում են` Ալբերտ Հակոբյանը (ծնված 1954 թվականին), Անահիտ Հակոբյանը (ծնված 1970 թվականին) որոնք էլ, սկսած 2015 թվականի հոկտեմբեր ամսից տիրապետում և կառավարում են նշված հասցեի անշարժ գույքը, կատարում պարտադիր նորմերի վճարումներ:
Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը 02.06.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.09.2015 թվականին մահացած Սիլվա Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ:
Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը 02.06.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.10.2015 թվականին մահացած Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ:
Անահիտ Արևշատի Հակոբյանը 27.02.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.09.2015 թվականին մահացած Սիլվա Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ:
Անահիտ Արևշատի Հակոբյանը 27.02.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.10.2015 թվականին մահացած Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ:
Ալբերտ Արևշատի Հակոբյանը 27.02.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.09.2015 թվականին մահացած Սիլվա Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ:
Ալբերտ Արևշատի Հակոբյանը 27.02.2016 թվականին դիմում է ներկայացրել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին՝ 03.10.2015 թվականին մահացած Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգության ընդունման վերաբերյալ:
Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Մաքսիմի Ղազարյանի 22.05.2017 թվականի՝ Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած 03.10.2015 թվականին) և Սիլվա Սուրենի Ամիրխանյանի (մահացած 03.09.2015 թվականին) կողմից փաստացի տիրապետելու եղանակով Մարիամ Դանիելի Ամիրխանյանի ժառանգական գույքը ընդունելու փաստը հաստատելու մասին որոշմամբ հաստատվել է Սամվել Սուրենի Ամիրխանյանի և Սիլվա Սուրենի Ամիրխանյանի կողմից Մարիամ Դանիելի Ամիրխանյանի ժառանգական գույք հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Մ.Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեում գտնվող անշարժ գույքի մասը փաստացի տիրապետելու եղանակով ընդունելու փաստը:
ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից 10.07.2018 թվականին տրված թիվ 4607 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` հաստատվել է, որ քաղաքացի Սամվել Սուրենի Ամիրխանյանը (մահացած՝ 03.10.2015 թվականին) իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները և քրոջ՝ Սիլվա Սուրենի Ամիրխանյանի(մահացած՝ 03.09.2015 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը մահացել է ժառանգության բացումից հետո և չի հասցրել ձևակերպել ժառանգությունը: Սիլվա Սուրենի Ամիրխանյանը իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները: Ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216, 1217, 1219, 1225, 1226 և 1229 հոդվածների համաձայն Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած՝ 03.10.2015 թվականին) գույքի 1/4 բաժնի նկատմամբ ժառանգ է հանդիսանում` քաղաքացի Ալբերտ Արևշատի Հակոբյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը բաղկացած է` ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքից, որը ժառանգատուին է պատկանում համաձայն սեփականության վկայականի 751427՝ տրված 26.03.2002 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից և թիվ 24/3-18/02 արխիվային տեղեկանքի՝ տրված 13.01.2016 թվականին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից: ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքը բաղկացած է 94,30քմ մակերեսով համատեղ սեփական բնակարանից և բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի համապատասխան բաժնեմասից:
ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից 10.07.2018 թվականին տրված թիվ 4606 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` հաստատվել է, որ քաղաքացի Սամվել Սուրենի Ամիրխանյանը (մահացած՝ 03.10.2015 թվականին) իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները և քրոջ՝ Սիլվա Սուրենի Ամիրխանյանի(մահացած՝ 03.09.2015 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը մահացել է ժառանգության բացումից հետո և չի հասցրել ձևակերպել ժառանգությունը: Սիլվա Սուրենի Ամիրխանյանը իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները: Ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216, 1217, 1219, 1225, 1226 և 1229 հոդվածների համաձայն Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած՝ 03.10.2015 թվականին) գույքի 1/4 բաժնի նկատմամբ ժառանգ է հանդիսանում` քաղաքացի Անահիտ Արևշատի Հակոբյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը բաղկացած է` ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքից, որը ժառանգատուին է պատկանում համաձայն սեփականության վկայականի 751427՝ տրված 26.03.2002 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից և թիվ 24/3-18/02 արխիվային տեղեկանքի՝ տրված 13.01.2016 թվականին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից: ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքը բաղկացած է 94,30քմ մակերեսով համատեղ սեփական բնակարանից և բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի համապատասխան բաժնեմասից:
ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից 22.05.2017 թվականին տրված թիվ 2002 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` հաստատվել է, որ քաղաքացի Սամվել Սուրենի Ամիրխանյանը (մահացած՝ 03.10.2015 թվականին) իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները և քրոջ՝ Սիլվա Սուրենի Ամիրխանյանի (մահացած՝ 03.09.2015 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը մահացել է ժառանգության բացումից հետո և չի հասցրել ձևակերպել ժառանգությունը: Սիլվա Սուրենի Ամիրխանյանը իր մոր՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի (մահացած՝ 30.08.2012 թվականին) մահից հետո հանդիսանում է նրա ժառանգը, որը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները: Ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216, 1217, 1219, 1225, 1226 և 1229 հոդվածների համաձայն Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած՝ 03.10.2015 թվականին) գույքի 1/2 բաժնի նկատմամբ ժառանգ է հանդիսանում` քաղաքացի Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը բաղկացած է` ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքից, որը ժառանգատուին է պատկանում համաձայն սեփականության վկայականի 751427՝ տրված 26.03.2002 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից և թիվ 24/3-18/02 արխիվային տեղեկանքի՝ տրված 13.01.2016 թվականին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից: ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեի անշարժ գույքը բաղկացած է 94,30քմ մակերեսով համատեղ սեփական բնակարանից և բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի համապատասխան բաժնեմասից:
13.01.2016 թվականին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից տրված թիվ 24/3-18/02 արխիվային տեղեկանքի համաձայն՝ Էրեբունի վարչական շրջանի արխիվում պահպանվող հիմքերով հաստատվում է, որ Էրեբունու շրջխորհրդի գործկոմի 25.08.1994 թվականի թիվ 32/25 որոշմամբ Մ. Խորենացու փողոցի 47/1 շենքի թիվ 8 բնակարանը որպես սեփականություն հանձնվել է քաղաքացի Սիլվա Սուրենի Ամիրխանյանին: Բնակարանի սեփականաշնորհմանը մասնակցել են ինքը՝ Սիլվա Սուրենի Ամիրխանյանը, մայրը՝ Մարիամ Դանիելի Ամիրխանյանը, եղբայրը՝ Սամվել Սուրենի Ամիրխանյանը:
ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով հաստատվել է 14.06.2017 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը հետևյալ տվյալներով. Գրանցված իրավունքի սուբյեկտ` Համբարձում Դանիելի Հովհաննիսյան, անշարժ գույքի գտնվելու վայրը և անվանումը` ք. Երևան, Կենտրոն, Մովսես Խորենացու փողոց 47/1 շենք, 8 բնակարան, գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը` ժառանգության իրավունքի վկայագիր ըստ օրենքի 22.05.2017 թվական, հ. 2002, գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն: Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում նշված է, որ անշարժ գույքի 1/2 բաժնեմասի վերաբերյալ ժառանգության իրավունքի վկայագիր չի ներկայացվել:
Ալբերտ և Անահիտ Հակոբյանների կողմից ներկայացվել է հայտարարագիր առ այն, որ իրենք առանց հաշվառման 2000 թվականից բնակվում են Մ․ Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեում, ինչը հաստատվել է հարևաններ՝ Համեստ Նիկրավոսյանի, Եվա Քալաշյանի, Արմեն Եղսիկյանի, Ռուզաննա Նալբանդյանի կողմից:
Դիմելով դատարան՝ Ալբերտ և Անահիտ Հակոբյանները պահանջել են փաստացի տիրապետման հիմքով ընդունված համարել 30.08.2012 թվականին մահացած՝ հայցվորների մորաքրոջ` Մարիամ Դանիելի Ամիրխանյանի, 03.09.2015 թվականին մահացած՝ հայցվորների մորաքրոջ աղջկա` Սիլվա Սուրենի Ամիրխանյանի, 03.10.2015 թվականին մահացած՝ հայցվորների մորաքրոջ տղայի` Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգությունը` հայցվորներ Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին ճանաչելով Մարիամ Դանիելի Ամիրխանյանի, Սիլվա Սուրենի Ամիրխանյանի, Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգությունն ընդունած ժառանգ՝ Երևան քաղաքի Մ. Խորենացի 47/1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասով, անվավեր ճանաչել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից Համբարձում Հովհաննիսյանին Երևան քաղաքի Մ. Խորենացի 47/1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասով 22.05.2017 թվականին տրված թիվ 2002 ժառանգության իրավունքի վկայագիրը` որպես հետևանք անվավեր ճանաչելով նույն հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասի նկատմամբ Համբարձում Հովհաննիսյանի անվամբ 14.06.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը` հայցվորներ Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին ճանաչելով նույն հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասի սեփականատերեր:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Համբարձում Հովհաննիսյանը պահանջել է փաստացի տիրապետման հիմքով` Մարիամ Դանիելի Ամիրխանյանի, Սիլվա Սուրենի Ամիրխանյանի, Սամվել Սուրենի Ամիրխանյանի մահից հետո մնացած՝ Երևան քաղաքի Մ. Խորենացի 47/1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ համարել իրեն, անվավեր ճանաչել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին տրված՝ Երևան քաղաքի Մ. Խորենացի 47/1 շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ 10.07.2017 թվականին տրված թիվ 4606 և թիվ 4607 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:
Դատարանը մերժել է սկզբնական և հակընդդեմ հայցերը, նախևառաջ, արձանագրելով, որ Մարիամ Դանիելի Ամիրխանյանի առաջին հերթի ժառանգներ հանդիսացող՝ Սամվել Սուրենի Ամիրխանյանը և Սիլվա Սուրենի Ամիրխանյանը՝ ժառանգական գույք հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Մ.Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեում գտնվող անշարժ գույքի մասը փաստացի տիրապետելու եղանակով ընդունել են, ինչը հավաստվում է Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի 22.05.2017 թվականի՝ Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած 03.10.2015թ․) և Սիլվա Սուրենի Ամիրխանյանի (մահացած 03.09.2015թ.) կողմից փաստացի տիրապետելու եղանակով Մարիամ Դանիելի Ամիրխանյանի ժառանգական գույքը ընդունելու փաստը հաստատելու մասին որոշմամբ, հետևաբար հայցվորները, չհանդիսանալով Մարիամ Ամիրխանյանի առաջին հերթի ժառանգ, չեն կարող հավակնել նրա գույքի նկատմամբ ժառանգության ընդունմանը։
Դատարանը միաժամանակ արձանագրել է, որ հայցվորները չեն կարող հավակնել նաև Սիլվա Ամիրխանյանի ժառանգությանը, քանի որ վերջինիս երկրորդ հերթի ժառանգ հանդիսացող Սամվել Ամիրխանյանը՝ Սիլվա Ամիրխանյանի հարազատ եղբայրը, ժառանգության բացման պահին ընդունել է Սիլվա Ամիրխանյանի ժառանգությունը, ընդ որում՝ նշված փաստն անվիճելի է։
Այսպիսով Դատարանը փաստել է, որ հայցվորները կարող են հավակնել միայն Սամվել Ամիրխանյանի ժառանգության ընդունմանը: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, հայցվորները, հանդիսանալով Սամվել Ամիրխանյանի մոր՝ Մարիամ Ամիրխանյանի քրոջ երեխաները, որպես չորրորդ հերթի ժառանգ՝ կարող են հավակնել Սամվել Ամիրխանյանի ժառանգության ընդունմանը միայն ներկայացման իրավունքով, քանի որ Սամվել Ամիրխանյանի մորաքույրը՝ հայցվորների մայր Արուսյակ Հակոբյանը, մահացել է 01.09.1998 թվականին՝ մինչև Սամվել Ամիրխանյանի ժառանգության բացումը, հետևաբար Դատարանը գտել է, որ հայցվորների՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգության ընդունման գործողությունները գնահատելիս պետք է դրանք դիտարկի որպես բացառապես Սամվել Ամիրխանյանի ժառանգության նկատմամբ ներկայացման իրավունքով չորրոդ հերթի ժառանգների կողմից կատարվելիք գործողություններ։
Գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում Դատարանը եկել է այն եզրահանգման, որ հայցվորները չեն ապացուցել, որ փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ընդունել են Սամվել Ամիրխանյանի ժառանգությունը, քանի որ գործում բացակայում է որևէ ապացույց առ այն, որ հայցվորները կատարել են ակտիվ գործողություններ՝ Սամվել Ամիրխանյանի ժառանգության բացման պահից սկսած ժառանգության զանգված հանդիսացող գույքի փաստացի տիրապետմանը և կառավարմանն ուղղված: Դատարանը, անդրադառնալով գործում առկա ապացույցներին, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կենտրոն համատիրության կողմից 09.02.2016 թվականին տված տեղեկանքին, արձանագրել է, որ տեղեկանքում նշված փաստն առ այն, որ սկսած 2015 թվականի հոկտեմբեր ամսից հայցվորները տիրապետում և կառավարում են նշված հասցեի անշարժ գույքը, կատարում պարտադիր նորմերի վճարումներ, ինքնին՝ այլ ապացույցների բացակայության պայմաններում չի կարող հավաստել գույքի փաստացի տիրապետման մասին: Իսկ ինչ վերաբերում է Ալբերտ և Անահիտ Հակոբյանների կողմից ներկայացված հայտարարագրին առ այն, որ նրանք առանց հաշվառման 2000 թվականից բնակվում են Մ․Խորենացի 47/1 շենքի թիվ 8 բնակարանում, որն էլ հաստատվել է հարևանների կողմից, Դատարանը գտել է, որ նշված հայտարարությունը վերաբերում է ընդամենը հայցվորների՝ վիճելի հասցեում բնակվելուն և չի կարող վկայել փաստացի տիրապետման և կառավարման եղանակով Սամվել Ամիրխանյանի ժառանգության ընդունման մասին:
Անդրադառնալով հակընդդեմ հայցին՝ Դատարանը նշել է, որ հակընդդեմ հայցվորը որպես փաստացի տիրապետման հիմքով ժառանգության ընդունման ապացույց Դատարան է ներկայացրել 30.10.2017 թվականի հեռախոսակապի ծառայությունների մատուցման մասին պայմանագիր, 12.07.2017 թվականից մինչև 05.05.2018 թվականների վճարման անդորրագրեր: Նշված ապացույցների ուսումնասիրությամբ Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Սուրենի Ամիրխանյանը մահացել է 03.10.2015 թվականին, այսինքն՝ վերջինիս ժառանգության բացման պահն է համարվում 03.10.2015 թվականը, իսկ հեռախոսակապի ծառայությունների մատուցման մասին պայմանագիրը կնքվել է 30.10.2017 թվականին, վճարման անդորրագրերով վճարումները կատարվել են սկսած 12.07.2017 թվականից՝ արդեն իսկ Համբարձում Հովհաննիսյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը 22.05.2017 թվականին տրված լինելուց հետո, գտել է, որ նման պայմաններում հակընդդեմ հայցվորի մոտ չի կարող առաջանալ փաստացի տիրապետման հիմքով ժառանգության ընդունման իրավունքը, հետևաբար հակընդդեմ հայցն անհիմն է և մերժման ենթակա:
Վերաքննիչ դատարանը մերժել է Ալբերտ և Անահիտ Հակոբյանների վերաքննիչ բողոքը՝ հիմնավոր համարելով սույն գործով Դատարանի եզրահանգումները և արձանագրելով, որ գործում բացակայում է որևէ այլ ապացույց առ այն, որ հայցվորները կատարել են ակտիվ գործողություններ՝ Սամվել Ամիրխանյանի ժառանգության բացման պահից սկսած ժառանգության զանգված հանդիսացող գույքի փաստացի տիրապետման և կառավարմանն ուղղված, մինչդեռ բնակարանում փաստացի բնակվելու պայմաններում այդպիսի ապացույցներ Դատարանին ներկայացնելը միանգամայն իրագործելի է, ինչը հայցվորների կողմից չի արվել:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը, նախևառաջ, հարկ է համարում արձանագրել, որ սույն գործի փաստական հանգամանքների վերլուծությունից բխում է, որ Մարիամ Դանիելի Ամիրխանյանը և Արուսյակ Դանիելի Հակոբյանը հարազատ քույրեր են, իսկ սույն գործով սկզբնական հայցով պատասխանող Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը նրանց հարազատ եղբայրն է:
Բացի այդ, Արուսյակ Դանիելի Հակոբյանը սույն գործով սկզբնական հայցով հայցվորներ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների մայրն է, ով մահացել է 01.09.1998 թվականին:
Մարիամ Դանիելի Ամիրխանյանը մահացել է 30.08.2012 թվականին և իր մահվան օրվա դրությամբ վերջինիս ժառանգական զանգվածի մեջ է մտել Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի 47/1 շենքի թիվ 8 բնակարանի 1/3 մասը, քանի որ բնակարանը ընդհանուր սեփականության իրավունքով պատկանել է Մարիամ Դանիելի Ամիրխանյանին, Սիլվա Սուրենի Ամիրխանյանին և Սամվել Սուրենի Ամիրխանյանին, ովքեր Մարիամ Դանիելի Ամիրխանյանի դուստրը և որդին են: Վերջիններս Մարիամ Դանիելի Ամիրխանյանի մահից հետո փաստացի տիրապետմամբ ընդունել են իրենց մոր ժառանգությունը, ինչը հաստատվել է Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Մաքսիմի Ղազարյանի 22.05.2017 թվականի որոշմամբ:
Այնուհետև, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 03.09.2015 թվականին մահացել է Սիլվա Սուրենի Ամիրխանյանը, որի մահից հետո նրան պատկանող՝ Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի 47/1 շենքի թիվ 8 բնակարանի 1/2 մասը փաստացի տիրապետմամբ ընդունել է վերջինիս եղբայր, երկրորդ հերթի ժառանգ Սամվել Սուրենի Ամիրխանյանը, որպիսի փաստը հաստատված է համարել նաև Դատարանը: 03.10.2015 թվականին մահացել է նաև Սամվել Սուրենի Ամիրխանյանը և վերջինիս մահվան օրվա դրությամբ նրա ժառանգական զանգվածի մեջ է մտել Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի 47/1 շենքի թիվ 8 բնակարանն ամբողջությամբ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգության բացման պահին չորրորդ հերթի ժառանգ են հանդիսացել Սամվել Սուրենի Ամիրխանյանի մորեղբայր Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը և մորաքրոջ զավակներ՝ Ալբերտ և Անահիտ Հակոբյանները (ներկայացման իրավունքով):
Անդրադառնալով Համբարձում Դանիելի Հովհաննիսյանի կողմից Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգությունն ընդունելու հարցին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած 03.10.2015 թվականին) ժառանգության ընդունման վերաբերյալ դիմում է ներկայացրել նոտարին 02.06.2016 թվականին, այսինքն՝ ժառանգության բացման օրվանից վեցամսյա ժամկետի ավարտից հետո:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Համբարձում Դանիելի Հովհաննիսյանը օրենքով սահմանված ժամկետում չի ընդունել Սամվել Սուրենի Ամիրխանյանի ժառանգության իրեն հասանելիք մասը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ալբերտ և Անահիտ Հակոբյանները փաստացի տիրապետման եղանակով ընդունել են Սամվել Սուրենի Ամիրխանյանի (մահացած 03.10.2015 թվականին) ժառանգությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործում առկա է Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն» համատիրության կողմից 09.02.2016 թվականին տրված տեղեկանք առ այն, որ 2000 թվականից մինչև օրս բնակարանում առանց հաշվառման բնակվում են` Ալբերտ Հակոբյանը (ծնված 1954 թվականին), Անահիտ Հակոբյանը (ծնված 1970 թվականին) որոնք էլ, սկսած 2015 թվականի հոկտեմբեր ամսից տիրապետում և կառավարում են նշված հասցեի անշարժ գույքը, կատարում պարտադիր նորմերի վճարումներ: Ինչ վերաբերում է վերոհիշյալ ապացույցի առնչությամբ Դատարանի դիրքորոշմանն առ այն, որ այլ ապացույցների բացակայության պայմաններում այն չի կարող վկայել գույքի փաստացի տիրապետման մասին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ նախկինում կայացված որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս նշել է, որ գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ նաև բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ այլ ապացույցներ, որոնք ուղղակիորեն հաստատում են այն, որ ժառանգատուի մահից հետո ժառանգը փաստացի տիրապետել և կառավարել է ժառանգական գույքը:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործում առկա է նաև Ալբերտ և Անահիտ Հակոբյանների կողմից ներկայացված հայտարարագիր առ այն, որ իրենք առանց հաշվառման 2000 թվականից բնակվում են Մ. Խորենացի 47/1 շենք, բնակարան 8 հասցեում, ինչը հաստատվել է հարևաններ՝ Համեստ Նիկրավոսյանի, Եվա Քալաշյանի, Արմեն Եղսիկյանի, Ռուզաննա Նալբանդյանի կողմից: Իսկ ինչ վերաբերում է այս ապացույցի առնչությամբ Դատարանի դիրքորոշմանն առ այն, որ նշված հայտարարությունը վերաբերում է ընդամենը հայցվորների՝ վիճելի հասցեում բնակվելուն և չի կարող վկայել փաստացի տիրապետման և կառավարման եղանակով Սամվել Ամիրխանյանի ժառանգության ընդունման մասին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, ի թիվս այլնի, նաև հենց այն դեպքում, երբ ժառանգը սկսում է փաստացի տիրապետել ժառանգված գույքը, իսկ եթե խոսքը բնակարանի մասին է, ապա, բնականաբար, ժառանգական գույքը փաստացի տիրապետելը ենթադրում է նաև բնակարանում բնակվելը, որպես տիրապետման հավաստում կատարելով պարտադիր նորմերի վճարումներ:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը սույն գործով եկել է սխալ եզրահանգման առ այն, որ հայցվորները չեն ապացուցել, որ փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ընդունել են Սամվել Ամիրխանյանի ժառանգությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 01.10.2021 թվականի որոշումը բեկանելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրա վերաբերյալ:
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Տվյալ դեպքում բողոք բերած անձը, բողոքը բաժանելով առանձին բաժինների և տվյալ բաժինը վերնագրելով «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումները», որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք վճռաբեկ բողոքում նշել է բացառապես հետևյալը՝
- «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՔԴՕ) 394-րդ հոդվածի համաձայն՝
- 1 Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
- 1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար
- 2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
- 2 Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`
- 1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ
- 3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
- 3 Սույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝
- 1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը
Հիմքում ունենալով հիշյալ հոդվածի պահանջները՝ հարկ է նշել, որ սույն վճռաբեկ բողոքի ընդունելության մասով առկա են մի շարք հստակ հիմքեր, այն է բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, այսպես կայացվելիք որոշումը հնարավորություն կունենա պատասխանել այն իրավական հարցադրմանը, թե արդյոք առաջին ատյանի դատարանի կողմից փաստացի տիրապետմամբ ժառանգությունն ընդունելու փաստը մասնակի ընդունելու պարագայում այն վերաբերվում է ՈՂՋ ժառանգական զանգվածին, թե միայն դրա մասին` ՆԱՄԱՆԱՎԱՆԴ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժառանգության ՄԱՍԻ ընդունումը վերաբերվում է ԲՆԱԿԱՐԱՆԻ, որը ԲԱԺԱՆՎԱԾ ՉԷ ...
Բացի այդ խաթարված է արդարադատության բուն էությունը` այսպես ՀՀ քաղաքացին զրկվում է իրեն մնացած ժառանգությունն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ընդունելու հնարավորությունից այն պարագայում, երբ ակնհայտ է նաև, որ փաստացի տիրապետմամբ ընդունել է ժառանգության ՄԱՍԸ, որը հաստատվել է ՀԵՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ կողմից և այդ ՄԱՍԸ ՉԲԱԺԱՆՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆ է, այսինքն քաղաքացին չէր կարող ընդունել ժառանգության ՄԻ ՄԱՍԸ և չընդունել ՄՅՈՒՍ ՄԱՍԸ»։
Վերոգրյալից բխում է, որ թեև բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում որպես այն վարույթ ընդունելու հիմք ցանկացել է նշել ինչպես բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը` պայմանավորված իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ, այնպես էլ՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հանգամանքը, սակայն վճռաբեկ բողոքում չի նշել, թե Վերաքննիչ դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ որ նորմերի կապակցությամբ է առկա իրավունքի զարգացման խնդիր և Վերաքննիչ դատարանը նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ որ նորմերի խախտում է թույլ տվել, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչպես նաև այդ հիմքերի հիմնավորումը:
Նման պայմաններում, կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը պարտավոր էր, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասով, որոշում կայացնել ներկայացված վճռաբեկ բողոքը նաև այդ հիմքով վերադարձնելու մասին՝ այն նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը նման հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում չի կայացրել և դրա փոխարեն որոշում է կայացրել կրկին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասը։ Ընդ որում հենց դրանով է պայմանավորված եղել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն իմ կողմից չստորագրելը։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նաև կարծում եմ, որ նման պայմաններում Վճռաբեկ դատարանն ինչպես չէր կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել վճռաբեկ բողոքում չնշված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, թե իբրև Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ և 1227-րդ հոդվածներ խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, այնպես էլ չէր կարող եզրահանգում կատարել այն մասին, որ «վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար»։
Վերոգրյալը համարում եմ բավարար չանդրադառնալու համար Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման մեջ որպես նման եզրահանգման գալու համար նշված պատճառաբանություններին:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ:
Դատավոր`
Գ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: