ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ՍԱՐԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«28» ապրիլի 2021 թվականի N 22-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 47-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. Եկամտային մաս (Հատված 1)
Հոդված 7131-ի «Գույքային հարկեր անշարժ գույքից»՝
1) 1111 տողի «Գույքահարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող շենքերի և շինությունների համար» «275,7» թիվը փոխարինել «15,4» թվով:
2) 1112 տողի «Հոդի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողի համար» «16956,3» թիվը փոխարինել «1872,0» թվով:
3) 1113 տողի «Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ» «0» թիվը փոխարինել «15344,6» թվով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ՝
Կողմ՝ (8) |
Դեմ՝ (0) |
Ձեռնպահ՝ (0) | |
Վ. ԱՂԱԲԱԲՅԱՆ՝ Հ. ԶԱՔԱՐՅԱՆ՝ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ՝ Վ. ՄՈՎՍԻՍՅԱՆ՝ Մ. ՆԵՐՍԻՍՅԱՆ՝ Գ. ՇԱԲՈՅԱՆ՝ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ՝ Հ. ՍԱՀԱԿՅԱՆ՝ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
«28» ապրիլ 2021 թվական գյուղ Թորոսգյուղ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|