Գլխավոր տեղեկություն
Номер
N 2103-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (05.12.2023-02.02.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 04.12.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.11.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.12.2023
Дата вступления в силу
05.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2023 թվականի N 2103-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ, ՇԻՐԱԿԻ, ՍՅՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 3-րդ, 57-րդ և 57.1-ին կետերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացում, N 1 հավելվածի NN 4 և 5 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ, N 1 հավելվածի N 7 հավելվածում կատարել լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 և 17 հավելվածների։

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել՝

1) «Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի սեպտեմբերի 6-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/19Շ պայմանագրում՝ դրանով նախատեսված 2023 թվականին կատարվելիք աշխատանքների ծավալի 2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ չկատարված մասը տեղափոխելով 2024 թվական՝ կատարման համար սահմանելով 20 օր ժամանակ: Սույն ենթակետում նշված ժամկետի հաշվարկն իրականացվում է 2024 թվականին այդ աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից.

2) «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի հուլիսի 7-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/2Շ-3 պայմանագրում՝ պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 2024 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 50 օր, իսկ թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/2Շ-3 պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված տույժը հաշվարկվում է 2023 թվականի նոյեմբերի 23-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը և սույն ենթակետով նախատեսված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև աշխատանքների արդյունքները պատվիրատուին հանձնելու օրը:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին փոփոխություն կատարել՝

1) «Բերդշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի հուլիսի 14-ին կնքված թիվ ՋԿ-ՀԲՄԱՇՁԲ-22/8-Ա-1 պայմանագրում՝ 2023 թվականին կատարվելիք աշխատանքների ծավալի 2023 թվականի ապրիլի 25-ի դրությամբ չկատարված մասը տեղափոխելով 2024 թվական: Չկատարված աշխատանքների կատարման համար տրամադրել նոր ժամկետ՝ 2024 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 ամիս՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները.

2) «ԱՍ ՇԻՆ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2023 թվականի օգոստոսի 1-ին կնքված թիվ ՋԿ-ԲՄԱՇՁԲ-23/5-Ա պայմանագրում, չկատարված աշխատանքների կատարման ժամկետը սահմանել 2024 թվականին այդ աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագրում և հաշվարկն իրականացնել համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից.

3) «Մոդուլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի նոյեմբերի 22-ին կնքված թիվ ՋԿ-ԲՄԽԾՁԲ-22/5-Ն պայմանագրում 2023 թվականին կատարվելիք Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում Արգիճի և Աստղաձոր ջրամբարների կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները տեղափոխել 2024 թվական: Աշխատանքների կատարման համար տրամադրել նոր ժամկետ՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում Արգիճի ջրամբարի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների համար 12 ամիս՝ աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը սահմանելով 2024 թվականի սեպտեմբերի 1-ը: Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում Աստղաձոր ջրամբարի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների համար 5 ամիս, որի հաշվարկն իրականացվում է 2024 թվականին այդ աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից: Սույն ենթակետի սահմանված ժամկետների համար չկիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում Արգիճի և Աստղաձոր ջրամբարների կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների գինը տարանջատել հավասար համամասնությամբ՝ սահմանելով յուրաքանչյուր ջրամբարի համար 139 350.0 հազ. դրամ։

4. Սույն որոշման N 14 հավելվածում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետի աշխատակազմի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետի աշխատակազմ ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։ Ընդ որում, ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

04.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2103-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2103-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2103-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2103-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2103-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2103-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2103-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2103-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2103-Ն որոշման

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2103-Ն որոշման

 

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2103-Ն որոշման

 

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2103-Ն որոշման

 

 

Հավելված N 13

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2103-Ն որոշման

 

 

Հավելված N 14

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2103-Ն որոշման

 

 

Հավելված N 15

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2103-Ն որոշման

 

 

Հավելված N 16

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2103-Ն որոշման

 

 

Հավելված N 17

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2103-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 դեկտեմբերի 2023 թվական: