ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2021 թվականի N 23-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի ավագանու՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 47-Ն որոշման հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -5 |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 | |
1. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ 2. ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐՈՒՆ 3. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՂԱՍԻ 4. ՍԱՀԱԿՅԱՆ ԱՎԵՏԻԿ 5. ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՄԼԵՏ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՅՈՒ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|