ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՆՈՐ ՀԱՃՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«18» դեկտեմբերի 2020 թվականի N 56-Ն
ՆՈՐ ՀԱՃՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներով, Նոր Հաճն համայնքի ավագանին որոշում է.
1. Նոր Հաճն համայնքի վարչական տարածքում 2021 թվականի համար սահմանել տեղական տուրքերի դրույքաչափերը` համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Նոր Հաճնի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Նոր Հաճն համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» N 47-Ն որոշումը։
3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել տեղական տուրքերի դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումը համայնքի պաշտոնական համացանցային municipality.hachn.am կայքում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Կողմ (9) |
Դեմ (0) | Ձեռնպահ (0) |
ՄԱՐՏԻԿ ԽԱՌԱՏՅԱՆ | ||
ՆԵՐՍԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
ԲԱԲԱՅԱՆ ՍԱՐԳԻՍ | ||
ԱՐՄԵՆ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ | ||
ԿԱՄՈ ԱՊՐԵՍՅԱՆ |
||
ԳԵՂԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ | ||
ԿԱՌԼԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ | ||
ԱՐԿԱԴԻ ԹՈՐՈՍՅԱՆ | ||
ԲԱԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ |
Համայնքի ղեկավար` |
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|