Գլխավոր տեղեկություն
Номер
N 56-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Принят
Նոր Հաճն համայնքի ավագանի
Дата принятия
18.12.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
18.12.2020
Дата вступления в силу
06.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ՆՈՐ ՀԱՃՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«18» դեկտեմբերի 2020 թվականի N 56-Ն

 

ՆՈՐ ՀԱՃՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներով, Նոր Հաճն համայնքի ավագանին որոշում է.

1. Նոր Հաճն համայնքի վարչական տարածքում 2021 թվականի համար սահմանել տեղական տուրքերի դրույքաչափերը` համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Նոր Հաճնի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Նոր Հաճն համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» N 47-Ն որոշումը։

3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել տեղական տուրքերի դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումը համայնքի պաշտոնական համացանցային municipality.hachn.am կայքում։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Կողմ (9)
  

 Դեմ (0)  Ձեռնպահ (0)
ՄԱՐՏԻԿ ԽԱՌԱՏՅԱՆ    
ՆԵՐՍԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ    
ԲԱԲԱՅԱՆ ՍԱՐԳԻՍ    
ԱՐՄԵՆ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ    

ԿԱՄՈ ԱՊՐԵՍՅԱՆ

   
ԳԵՂԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ    
ԿԱՌԼԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ    
ԱՐԿԱԴԻ ԹՈՐՈՍՅԱՆ    
ԲԱԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ    

 

Համայնքի ղեկավար`

ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

 

Հավելված 1

Նոր Հաճն համայնքի ավագանու

«18» դեկտեմբերի 2020 թվականի

N 56-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: