Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 3-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Принят
Ախուրյան համայնքի ավագանի
Дата принятия
12.02.2021
Подписан
Ախուրյան համայնքի ղեկավար
Дата подписания
12.02.2021
Дата вступления в силу
06.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ

 

ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2021 թվականի թիվ 3-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 147-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկը՝

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 147-Ն որոշման հավելվածներում կատարել փոփոխությունները՝

1. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «641878.1» թիվը փոխարինել «664892.5» թվով,

2. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «641878.1» թիվը փոխարինել «802389.1» թվով:

3. Որոշմամբ հաստատված թիվ, թիվ 1,2,3,4,5 և 6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ:

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ՝

 

Կողմ -11

 

Գ. ԲԱԲՈՒՋՅԱՆ

Ժ. ԳԱԲՈՅԱՆ

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ա. ԴՐՄԵՅԱՆ

Վ. ԷԼԲԱԿՅԱՆ

Ա. ՀԱՄԻԿՅԱՆ

Տ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հ. ՄԱԹՈՍՅԱՆ

Մ. ՄՆԱՑՅԱՆ

Ա. ՄՔՈՅԱՆ

Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան
համայնքի ղեկավար`

Ա. Իգիթյան

 

2021 թ. փետրվարի 12

գյուղ Ախուրյան

 

Հավելված 1-6

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի

ավագանու 2021 թվականի փետրվարի 12-ի 

թիվ 3-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: