ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԳՐԻԲՈՅԵԴՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՀՈՒԼԻՍԻ 2020 թվականի N 49-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 88-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի հուլիսի 15-ի 01//14215-2020 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարգի Գրիբոյեդով համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24֊ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 88-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Վարչական բյուջեի եկամտային մասով ավելացնել՝ հողի օտարումից մուտքեր՝ 14978,3 հազ. դրամ
2) Վարչական բյուջեի ծախսային մասով ավելացնել՝ բաժին 01 6 1 հոդված 5113-ին ավելացնել 14978,3 հազ. դրամ
3) Վարչական բյուջեի ծախսային մասում՝
բաժին 09 1 1 հոդվ. 4511-ից 450,0 հազ. դրամ տեղափոխել բաժին 09 1 1 հոդվ. 4251
բաժին 09 1 1 հոդվ. 4511-ից 540,0 հազ. դրամ տեղափոխել բաժին 09 1 1 հոդվ. 4269
բաժին 09 1 1 հոդվ. 4511-ից 300,0 հազ. դրամ տեղափոխել բաժին 01 6 1 հոդվ. 4241
բաժին 09 1 1 հոդվ. 4511-ից 100,0 հազ. դրամ տեղափոխել բաժին 01 6 1 հոդվ. 4823
բաժին 09 1 1 հոդվ. 4511-ից 94,0 հազ. դրամ տեղափոխել բաժին 01 1 1 հոդվ. 4215
բաժին 09 1 1 հոդվ. 4511-ից 200,0 հազ դրամ տեղափոխել բաժին 01 1 1 հոդվ. 4251
բաժին 09 1 1 հոդվ. 4511-ից 500,0 հազ դրամ տեղափոխել բաժին 01 1 1 հոդվ. 4269
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ-5 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԹԵՄՈԻՐՅԱՆ ԳԱԳԻԿ ՅԱՂՈԻԲՅԱՆ ԱՐՏԱԿ ՆԱԶԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ ԷԴԳԱՐ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
2020թ. հուլիսի 24 գ. Գրիբոյեդով |
ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2021 թվական: