ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄՐԳԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«03» Դեկտեմբերի 2020 թ. Թիվ 31-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՐԳԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի աոաջին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 06/27.1/27024-2020 գրությամբ ներկայացված պետական փորձագիտական եզրակացությունը.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի վարչական տարածքում 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. Տեղական տուրքերի դրույքաչափերը հաստատելու համար կիրառել 0.5 գործակիցը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ
Կողմ-8 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
Ռ. Մովսիսյան _______________ / ստ./ Թ. Սողոմոնյան _______________ / ստ./ Ի. Հակոբյան _______________ / ստ./ Վ. Վարդանյան _______________ / ստ./ Հ. Գալստյան _______________ / ստ./ Ն. Կյուրեղյան _______________ / ստ./ Ս. Սարգսյան _______________ / ստ./ Լ. Հակոբյան _______________ / ստ./ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|