ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«18» հունվարի 2021 թ. ԹԻՎ 4-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 12 ՀՈՒՆԻՍԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 38-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով, 219.1-րդ և 255-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության 18.12.2020 թ. թիվ 06/27.2/28658-20 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը
Համայնքի Ավագանին.
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարգի Էջմիածին համայնքի ավագանու 2015 թվականի հունիսի 12-ի «Աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման, վարչական իրավախախտումների վերաբերյալ անհրաժեշտ գործողությունների իրականացման կարգը և արձանագրության ձևը հաստատելու մասին» թիվ 38-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 6-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման անբաժանելի մաս հանդիսացող հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հ/Հ Ազգանուն Անուն |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
Հ/Հ Ազգանուն Անուն |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
1. Ավետիսյան Հրաչյա | 6. Ղազարյան Գևորգ | ||||||
2. Գրիգորյան Վարդան | 7. Մելիքյան Ներսես | ||||||
3. Զաքարյան Սերգեյ | 8. Միրզոյան Արամայիս | ||||||
4. Խաչատրյան Թովմաս | 9. Մովսիսյան Կարեն | ||||||
5. Հայրապետյան Վարուժան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|