Գլխավոր տեղեկություն
Номер
N 1909-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.30-2023.11.12 Պաշտոնական հրապարակման օրը 08.11.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.11.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.11.2023
Дата вступления в силу
09.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 նոյեմբերի 2023 թվականի N 1909-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․1-ին կետով.

«3․1. Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման նպատակով դիտարկվում են այն համայնքների հայտերը, որոնց նախորդ տարվա հարկերի, տուրքերի և այլ վճարների հավաքագրման մակարդակը 90 տոկոս և ավելի է։ Իսկ 90 տոկոսից ցածրի դեպքում՝ սուբվենցիայի հայտի դիտարկումը ենթակա է քննարկման սույն կարգի 12-րդ կետի 7․2-րդ ենթակետով սահմանված տեղեկանք-հիմնավորման հիման վրա։».

2) որոշման N 2 հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5․3-րդ և 7․2-րդ ենթակետերով.

«5.3) նախադպրոցական հաստատությունների, հասարակական շենքերի և քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքների կառուցման ու վերակառուցման դեպքում՝ դրանց շահագործման ու պահպանման ծախսերը համայնքային բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառելու վերաբերյալ տեղեկանքը․»,

«7․2) նախորդ տարվա հարկերի, տուրքերի և այլ վճարների հավաքագրման մակարդակը 90 տոկոսից ցածր լինելու դեպքում՝ տեղեկանք-հիմնավորումներ նշված հարկատեսակների թերհավաքագրման պատճառների և դրանց վերացմանն ուղղված ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ․».

3) որոշման N 2 հավելվածի 24-րդ կետի աղյուսակում՝

ա. «Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում», «Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում», «Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ, խճապատմամբ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև

ջրահեռացման համակարգի

կառուցում/նորոգում

65

65

70

75

75

Ոռոգման համակարգի

կառուցում/նորոգում

65

65

70

75

75

Ներհամայնքային (տեղական նշանակության)

փողոցների ու մայթերի

կառուցում/վերակառուցում, հիմնանորոգում,

բնական քարով (այդ թվում՝ չմշակված)

սալարկում, խճապատում՝ համալիր

բարեկարգման միջոցառումների ու

տարրերի կիրառմամբ

55

60

65

70

75

»,

բ․ «Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ, խճապատմամբ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

«

Ներհամայնքային (տեղական

նշանակության) փողոցների ու մայթերի

կառուցում/վերակառուցում, հիմնանորոգում,

բետոնե սալիկներով սալարկում,

խճապատում՝ համալիր բարեկարգման

միջոցառումների ու տարրերի կիրառմամբ

25

30

35

40

45

»,

գ․ «Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում» և «Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում/վերանորոգում» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Նախադպրոցական հաստատությունների

կառուցում, վերակառուցում/նորոգում, ինչպես նաև

համապատասխան գույքի և կահավորանքի

ձեռքբերում

70

70

70

75

80

Հասարակական շենքերի (մշակույթի տուն,

համայնքային կենտրոններ և այլն)

կառուցում/վերանորոգում, ինչպես նաև

համապատասխան գույքի և կահավորանքի

ձեռքբերում

35

40

45

50

60

»,

դ․ «Մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի ձեռքբերում» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

«

Աղբահանության ծառայությունների

մատուցման համար

մեքենասարքավորումների, տեխնիկայի և

աղբամանների ձեռքբերում

50

50

55

60

65

»,

ե․ «Մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի ձեռքբերում» պարբերությունը լրացնել «, բացառությամբ աղբահանության ծառայության մատուցման համար անհրաժեշտ մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի» բառերով.

4) որոշման N 2 հավելվածի 24.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«24․2. Ազգային փոքրամասնություններով բնակեցված մինչև 100,0 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում յուրաքանչյուր ծրագրի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինն ավելանում է 15 տոկոսով:».

5) որոշման N 3 հավելվածի աղյուսակը «Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«
Հարկերի, տուրքերի և այլ վճարների հավաքագրում նախորդ տարվա հարկերի, տուրքերի և այլ վճարների հավաքագրման մակարդակը ….. %
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

07.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2023 թվական: