Գլխավոր տեղեկություն
Номер
N 2049-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.11.2023-16.12.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.13-2023.11.26 Պաշտոնական հրապարակման օրը 24.11.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.11.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.11.2023
Дата вступления в силу
25.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2023 թվականի N 2049-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ, 57-րդ և 57.1-ին կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում՝ փոփոխություններ ու լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել՝

1) «Շինպլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2023 թվականի մայիսի 23-ին կնքված N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2023/4Շ-1 պայմանագրում՝ ավելացնելով պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալը պայմանագրի ընդհանուր գումարի 31 տոկոսից ոչ ավելի չափով, ինչպես նաև պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքներ փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով, որոնք միասին գումարային արտահայտությամբ չեն գերազանցում պայմանագրի գնի 25 տոկոսը՝ երկարաձգելով պայմանագրի N 2 հավելվածով սահմանված ընդհանուր աշխատանքների կատարման ժամկետը 50 օրով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները.

2) «Ծովագյուղի ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2023 թվականի մայիսի 24-ին կնքված N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2023/2Շ-4 պայմանագրում՝ դրանով նախատեսված 2023 թվականին կատարվելիք աշխատանքների ծավալի 2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ չկատարված մասը տեղափոխելով 2024 թվական՝ կատարման համար սահմանելով 59 օր ժամանակ: Սույն ենթակետում նշված ժամկետի հաշվարկն իրականացվում է 2024 թվականին այդ աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից.

3) «Լեոպոլդ և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/29Շ պայմանագրում՝ դրանով նախատեսված 2023 թվականին կատարվելիք աշխատանքների ծավալի 2023 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ չկատարված մասը տեղափոխելով 2024 թվական՝ կատարման համար սահմանելով 38 օր ժամանակ: Սույն ենթակետում նշված ժամկետի հաշվարկն իրականացվում է 2024 թվականին ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից.

4) «Ռ.Ղազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2023 թվականի մայիսի 23-ին կնքված N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2023/4Շ-2 պայմանագրում՝ ավելացնելով պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալը պայմանագրի ընդհանուր գումարի 14 տոկոսից ոչ ավելի չափով, ինչպես նաև պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքներ փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով, որոնք միասին գումարային արտահայտությամբ չեն գերազանցում պայմանագրի գնի 62 տոկոսը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջները.

5) «Լեոպոլդ և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի սեպտեմբերի 27-ին կնքված N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/23Շ-2 պայմանագրում՝ երկարաձգելով պայմանագրի N 2 հավելվածով սահմանված ընդհանուր աշխատանքների կատարման ժամկետը 81 օրով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները.

6) «Եվրոասֆալտ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2022 թվականի նոյեմբերի 3-ին կնքված ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/32Շ-1 պայմանագրում՝ դրանով նախատեսված 2023 թվականին կատարվելիք աշխատանքների ծավալի 2023 թվականի նոյեմբերի 27-ի դրությամբ չկատարված մասը տեղափոխելով 2024 թվական՝ կատարման համար սահմանելով 60 օր ժամանակ: Սույն ենթակետում նշված ժամկետի հաշվարկն իրականացվում է 2024 թվականին ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից.

7) «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2023 թվականի հունվարի 16-ին կնքված N ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2022/35Շ-7 պայմանագրում՝ դրանով նախատեսված 2023 թվականին կատարվելիք աշխատանքների ծավալի 2023 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ չկատարված մասը տեղափոխելով 2024 թվական՝ կատարման համար սահմանելով 50 օր ժամանակ: Սույն ենթակետում նշված ժամկետի հաշվարկն իրականացվում է 2024 թվականին ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

3.ուղղ. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

24.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 23-ի N 2049-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 23-ի N 2049-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 23-ի N 2049-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 23-ի N 2049-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 23-ի N 2049-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 23-ի N 2049-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2023 թվական: