Գլխավոր տեղեկություն
Номер
N 88-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 11.01.2021
Принят
Աշտարակ համայնքի ավագանի
Дата принятия
24.12.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
24.12.2020
Дата вступления в силу
21.01.2021

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24-ը դեկտեմբերի 2020 թ. N 88-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, համայնքի ավագանին՝

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հաստատել Աշտարակ համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեն՝

 

(հազ. դրամ)

 

Վարչական բյուջե

Ֆոնդային բյուջե

Ընդամենը

Եկամտային մաս

692505.9

0

692505.9

Ծախսային մաս

697505.9

15000.0

712505.9

ԴեՖիցիտ

-5000.0

-15000.0

-20000.0

Պահուստային ֆոնդ

40000.0

0

40000.0

 

2. Հաստատել Աշտարակ համայնքի 2021թ-ի տարեկան բյուջեի եկամտային մասը՝ համաձայն հավելված 1-ի։

3. Հաստատել Աշտարակ համայնքի 2021 թ-ի տարեկան բյուջեի ծախսային մասը՝ համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հավելված 2-ի։

4. Հաստատել Աշտարակ համայնքի 2021 թ-ի տարեկան բյուջեի ծախսային մասը՝ համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 3-ի։

5. Հաստատել Աշտարակ համայնքի 2021թ-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդին), համաձայն հավելված 4-ի։

6. Հաստատել Աշտարակ համայնքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի։

7. Հաստատել Աշտարակ համայնքի 2021թ-ի տարեկան բյուջեի ծախսային մասը համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 6-ի։

8. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև։

9. Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը։

 

 

ԱՎԱԳԱՆԻ՝

 

 

 

ԿՈՂՄ-9

 

 

ԴԵՄ-0 ՁԵՌՆՊԱՀ-0 

ՆՈՐԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ   ՍԱՄՎԵԼ ՇՈՒԽՅԱՆ  
ԱՐՏԱՇԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ   ԱՐՄԵՆԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ  
ՎԱՀԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ   ԲԱԲԿԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
ԱԶԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ   ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ      

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Թ.ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

Հավելված 1-6

Հաստատված է համայնքի ավագանու 

24.12.2020 թ. N 88-Ն որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան