Գլխավոր տեղեկություն
Номер
N 782-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.11.2023-10.01.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
07.11.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
07.11.2023
Дата вступления в силу
08.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 782-Ա

 

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐԵԿԵՑԻԿ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,005,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Բարեկեցիկ մանկություն և ծերություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

07.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 782-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԲԱՐԵԿԵՑԻԿ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Սոցիալական աջակցություն Երևանի, Գյումրու, Արարատի միայնակ, հաշմանդամ ծերերին, ծնողազուրկ, բազմազավակ, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին: Բարեգործական օգնության տրամադրում տեղահանված, միայնակ և հաշմանդամ ծերերի ու բազմազավակ ընտանիքների խնամքով զբաղվող պետական

կառույցներին և ոչ առևտրային կազմակերպություններին:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերություն» (ARDA GLOBAL) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Կալիֆոռնիա, 1536 E Վաշինգտոն պողոտա, Փասադենա CA 91104)

4.

Ծրագիրը կատարողը

«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Պարույր Սևակի փողոց 9, ՀՎՀՀ՝ 00057312)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Քաղաք Երևան, ՀՀ Արագածոտնի, Արարատի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզեր: Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

1,005,000,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Երևանի, Գյումրու, Արարատի ընտանիքներ, ինչպես նաև՝ ՀՀ Արագածոտնի մարզի

1) Ապարանի քաղաքային համայնք,

2) Ապարանի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներ, թիվ 2 միջնակարգ դպրոց,

3) «Սահակ-Մեսրոպ» բարեգործական հասարակական կազմակերպություն:

ՀՀ Լոռու մարզի

1) Վանաձոր խոշորացված համայնք,

2) Վանաձորի թիվ 5 և թիվ 30 մանկապարտեզներ:

ՀՀ Շիրակի մարզի

1) Գյումրու քաղաքային համայնք,

2) Շիրակի մարզի ավետարանական-մկրտական եկեղեցի:

Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի, Գուգարաց և Տավուշի թեմեր և ոչ առևտրային կազմակերպությունների շահառուներ, որոնց անվանական ցուցակը յուրաքանչյուր բեռնարկղի բաշխման ցանկի հետ կներկայացվի լիազորված

մարմնի հաստատմանը:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի դկտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ը

Ծրագիրը շարունակական է՝ իրականացվում է 2002 թվականից:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Երևանի 112 և Գյումրու 108 ընտանիքներին ամենամսյա դրամական օգնության և ամենամյա ջեռուցման ծախսերի տրամադրում - 65,400,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում.

2) Բարեգործական օգնության (հագուստ, կոշիկ, սնունդ, բժշկական, հիգիենիկ պարագաներ) տրամադրում - 925,100,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում.

3) Շահառուներին ապրանքների բաշխումն իրականացնելու նպատակով պիկապ բեռնամարդատար ավտոմեքենայի ներմուծում - 14,500,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2028

թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) բարեգործական օգնության ձեռքբերում կամ ներմուծում (հագուստ, սնունդ, կոշիկ, կահույք, հիգիենիկ և բժշկական պարագաներ) - 925,100,000 դրամ.

2) պիկապ բեռնամարդատար ավտոմեքենայի ներմուծում - 14,500,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Շահառուներին ապրանքների բաշխումն իրականացնելու նպատակով պիկապ բեռնամարդատար ավտոմեքենայի ներմուծում - 14,500,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոններ, Արարատի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզպետարաններ,

Երևանի և Գյումրու քաղաքապետարաններ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին

կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

07.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.01.2024, N 10-Ա 10.01.2024, N 782-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան