Գլխավոր տեղեկություն
Номер
N 28-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.10.05-2020.10.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.10.2020
Принят
Երվանդաշատ համայնքի ավագանի
Дата принятия
11.09.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
11.09.2020
Дата вступления в силу
18.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԵՐՎԱՆԴԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«11» «սեպտեմբերի» 2020թ. N 28-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԵՐՎԱՆԴԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 29-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության 2020 թվականի օգոստոսի 18-ի N 01/17836-20 պետական փորձագիտական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Երվանդաշատ համայնքի

 

Ավագանին որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 29-Ն որոշման հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ՝

Կողմ-5

Դեմ-0

Ձեռնպահ -0

 

ԱԹՈՅԱՆ ԳԱԳԻԿ

ԱՓՐԻԿՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԶԱՎԵՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

     

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 ՀՈՎՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքի ավագանու

2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 28-Ն որոշման

 

1. Հողի (գույքի) օտարումից նախատեսել 2600,0 հազ. դրամ և այն ուղղել բաժին 8, խումբ 2, դաս 3 հատվածի 5113 հոդվածին (Կուլտուրայի շենքի երկրորդ հարկի մի մասի վերակառուցում մանկապարտեզի)։

1.1.Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից բաժին 11, խումբ 1, դաս 2 հատվածի 4891 հոդվածը նվազեցնել 1650,0 հազ. դրամով(ՀՏԶՀ Ջրային տնտեսության համաֆինանսավորում)։

1.2.Երվանդաշատ համայնքի 2020 թվականի վարչական բյուջեի բաժին 1, խումբ 1, դաս 1 հատվածի 4111 հոդվածը նվազեցնել 250,0 հազ. դրամով(ՀՏԶՀ Ջրային տնտեսության համաֆինանսավորում)։

1.3.Երվանդաշատ համայնքի 2020 թվականի վարչական բյուջեի բաժին 04, խումբ 2, դաս 4 հատվածի 4657 հոդվածն լրացնել 1900,0 հազ. դրամով(ՀՏԶՀ Ջրային տնտեսության համաֆինանսավորում)։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2020 թվական: