Գլխավոր տեղեկություն
Номер
N 51-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2020
Принят
Իջևան համայնքի ավագանի
Дата принятия
22.12.2020
Подписан
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Дата подписания
22.12.2020
Дата вступления в силу
08.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ

 

ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 51-Ն

 

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 Թ. ԲՅՈՒՋԵԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Իջևանի համայնքի ավագանին նշում է, որ համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը։ Հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից 2021թ. բյուջեի նախագծի քննարկման արդյունքները և ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով.

 

Իջևան համայնքի ավագանին որոշում է

 

1. Հաստատել համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից ներկայացված 2021թ. տարեկան բյուջեի նախագիծը 768630,4 հազար դրամ եկամուտների և 768630,4 հազար դրամ ծախսերի գծով /հավելված 1 և 2/։ Թույլատրել համայնքի ղեկավարին 2021 թ. բյուջեի մինչև 15% սահմաններում կատարելու հոդվածային փոփոխություններ։

 

Կողմ -7

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԹԱԹՈՒԼ– ստորագրված է

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԳՐԻԳՈՐ– ստորագրված է

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԱ– ստորագրված է

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ– ստորագրված է

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐՍԵՆ– ստորագրված է

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ– ստորագրված է

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ– ստորագրված է

Դեմ -1

ՄԱՏԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ-ստորագրված է

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ

 

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 Թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան