ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 40-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության 2020 թվականի Հոկտեմբերի 23-ի թիվ 01/27.1/23734 գրությունը՝ պետական փորձագիտական եզրակացության վերաբերյալ. համայնքի ավագանին որոշում է.
1. Բաժին 05 Խումբ 1 Դաս 1 «Աղբահանում» ծախսերի նախահաշվի «Տրանսպորտային նյութեր»՝ 4264 հոդվածի 5964.0 հազ. դրամից պակասեցնել 3676.132 հազ. դրամ և տեղափոխել Բաժին 04 Խումբ 2 Դաս 4 «Ոռոգում» ծախսերի նախահաշվի «Այլ կապիտալ դրամաշնորհներ» 4657 հոդված:
2. Բաժին 05 Խումբ 2 Դաս 1 «Կեղտաջրերի հեռացում» ծախսերի նախահաշվի «Շենքերի և շինությունների վերակառուցում» 5113 հոդվածից 3300.0 հազ. դրամը պակասեցնել ավելացնելով Բաժին 06 Խումբ 4 Դաս 1 «Փողոցների լուսավորում» ծախսերի նախահաշվի «Շենքերի և շինությունների շինարարություն» 5112 հոդվածին:
3. Որոշման NN 3 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN1 և 2 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -7
ԱՂԵԿՅԱՆ ՌՈՒԲԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԵՐԵՄՅԱՆ ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
ԳԵՂԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2020 թվականի նոյեմբերի 18-ի 40-Ն որոշմամբ |
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2020 թվականի նոյեմբերի 18-ի 40-Ն որոշմամբ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 նոյեմբերի 2020 թվական: