Գլխավոր տեղեկություն
Номер
N 842-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.11.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
27.11.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
27.11.2023
Дата вступления в силу
28.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 842-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 129,828,800 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության հումանիտար կարիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 00006023) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Զոր-Ագատա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01012179) 2023 թվականի նոյեմբերի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներքնակների և բարձերի ձեռքբերում` 31,080,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Զոր-Ագատա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01012179) 2023 թվականի նոյեմբերի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 4,000 հատ ծածկոցի ձեռքբերում` 26,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հով-Արս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04236834) 2023 թվականի նոյեմբերի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի և կենցաղային պարագաների ձեռքբերում` 10,829,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Հ և Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01306575) 2023 թվականի նոյեմբերի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 6,149,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Տիգման գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2023 թվականի նոյեմբերի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական ապրանքների և հիգիենայի պարագաների ձեռքբերում` 4,257,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Ինտ.Մենտաս գրուփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02251665) 2023 թվականի նոյեմբերի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների ձեռքբերում` 9,878,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Վիէմ պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00904791) 2023 թվականի նոյեմբերի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 550 հատ արկղի ձեռքբերում` 330,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

27.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 842-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 4000 շահառուի հումանիտար աջակցության ցուցաբերում` առաջնային կարիքները հոգալու համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի,

տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Ամերիկայի Միացյալ Նահանգներ-Հայաստան հիմնադրամ (Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ջեքսըն նահանգ, 205 փողոց, Գլենդել 91206-4375)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն

Բնագավառը` սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

129,828,800 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 4000 շահառու։ Ծրագրի թիրախ խումբը վերջնական ձևավորվելու է պատկան լիազոր մարմինների և տեղական իշխանությունների աշխատակազմերի հետ համագործակցության

արդյունքում։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) հիգիենիկ և կենցաղային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 31,113,500 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2023

թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում:

2) անկողնային պարագաների հավաքածուների ձեռքբերում և տրամադրում՝ 87,456,500 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում.

3) արկղերի ձեռքբերում՝ 330,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում.

4) ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 700,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում.

5) բաշխումն իրականացնելու համար տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում՝ 2,400,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում.

6) աշխատավարձ ծրագրի անձնակազմի համար՝ 480,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում.

7) պահպանման ծախսեր՝ 7,348,800 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում:

10․

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) հիգիենիկ և կենցաղային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 31,113,500 դրամ արժողությամբ.

2) անկողնային պարագաների հավաքածուների ձեռքբերում և տրամադրում՝ 87,456,500 դրամ արժողությամբ.

3) արկղերի ձեռքբերում՝ 330,000 դրամ արժողությամբ.

4) ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրության ծառայությունների ձեռքբերում՝ 700,000 դրամ արժողությամբ.

5) բաշխումն իրականացնելու համար տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում՝ 2,400,000 դրամ արժողությամբ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական և պահպանման ծախսեր՝ 8,528,800 դրամ արժողությամբ, որը ներառում է աշխատավարձ ծրագրի անձնակազմի համար՝ 480,000 դրամ, պահպանման ծախսեր՝ 7,348,800 դրամ, ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 700,000 դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետների աշխատակազմերի և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմերի հետ սերտ համագործակցությամբ։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը համագործակցում է նաև Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

27.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ