ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՆԱՐԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 52-Ն
ՆԱՐԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ և 19-րդ ենթակետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով
ՆԱՐԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Սահմանել Նարեկ համայնքում 2021 թվականի համար
ա) տեղական տուրքերի տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
բ) տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Կողմ-3 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԱՎԴԻՇՈԵՎ ԱՆԴՐԵՅ | ||
ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԱՅԻԿ | ||
ՍՄԲԱՏՅԱՆ ԶՈՐԻԿ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԳԱՐՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|