Գլխավոր տեղեկություն
Номер
N 819-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
20.11.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
20.11.2023
Дата вступления в силу
21.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 819-Ա

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 114,185,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Բարեգործական ճաշարաններ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի հունիսի 14-ին կնքված՝ N 2017/601 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 180,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ֆլեշ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2023 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված՝ N 20/10/23-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դիզելային վառելիքի ձեռքբերում` 2,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

20.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 819-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ»

 

1.

Ծրագրի նպատակը

«Բարեգործական ճաշարաններ» ծրագրի նպատակն է նպաստել սոցիալական լարվածության մեղմացմանը մայրաքաղաքում և Հանրապետության այլ քաղաքներում` Գյումրի, Բերդ, Բյուրեղավան, Նոր Հաճն, սոցիալապես անապահով խավերին /միայնակ տարեցներ, հաշմանդամներ, գործազուրկներ/ ամենօրյա կալորիական տաք կերակուրով

ապահովելու միջոցով:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդ (630 երկրորդ պողոտա, Նյու-Յորք, ԱՄՆ)

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մ. Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝

քաղաք Երևան, Գյուրջյան փողոց 15,

քաղաք Բերդ, Տերյան փողոց 8,

քաղաք Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց 27,

քաղաք Նոր Հաճն, Ա․ Հարությունյան փողոց 1,

քաղաք Բյուրեղավան, Վազգեն Սարգսյան փողոց 15/37:

Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

114,185,600 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ճաշարան` 180 շահառու, Բերդի բարեգործական ճաշարան` 130 շահառու, Գյումրու բարեգործական ճաշարան` 150 շահառու, Նոր Հաճնի բարեգործական ճաշարան՝ 150 շահառու, Բյուրեղավանի բարեգործական ճաշարան՝ 150 շահառու, բարեգործական ճաշարաններ այցելող 760 կարիքավորներ և ծերեր, որոնք ընտրվում են միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ համագործակցելով:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը և/կամ սկիզբը, ավարտը

2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Տեղական միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ կազմված և համաձայնեցված ցուցակներով՝ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, շաբաթական 5 օր, օրական 1 անգամ տաք կերակուրի մատուցում անապահով խավերին /միայնակ տարեցներ, հաշմանդամներ, գործազուրկներ/:

 

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 114,185,600 դրամ, որը ներառում է՝

 

Անվանում

մարդ  

1

եռամսյակ

2

եռամսյակ

3

եռամսյակ

4

եռամսյակ

Երևան-(Նոր-Նորք վարչական շրջան)

180

         
սնունդ և հիգիենիկ պարագաներ  

17,200,000

4,300,000

4,300,000

4,300,000

4,300,000

կոմունալ ծառայություններ  

1,200,000

300,000

300,000

300,000

300,000

աշխատավարձ բ/ճ. անձնակազմի  

3,660,000

915,000

915,000

915,000

915,000

Ընդամենը  

22,060,000

5,515,000

5,515,000

5,515,000

5,515,000

Բերդ

130

         
սնունդ և հիգիենիկ պարագաներ  

13,600,000

3,400,000

3,400,000

3,400,000

3,400,000

էլեկտրաէներգիա  

680,000

170,000

170,000

170,000

170,000

աշխատավարձ բ/ճ. անձնակազմի  

4,456,000

1,114,000

1,114,000

1,114,000

1,114,000

Ընդամենը  

18,736,000

4,684,000

4,684,000

4,684,000

4,684,000

Գյումրի

150

         
սնունդ և հիգիենիկ պարագաներ  

18,400,000

4,600,000

4,600,000

4,600,000

4,600,000

կոմունալ ծառայություններ  

1,440,000

360,000

360,000

360,000

360,000

վարձավճար  

2,160,000

540,000

540,000

540,000

540,000

աշխատավարձ բ/ճ. անձնակազմի  

7,044,000

1,761,000

1,761,000

1,761,000

1,761,000

Ընդամենը  

29,044,000

7,261,000

7,261,000

7,261,000

7,261,000

Բյուրեղավան  150          
սնունդ և հիգիենիկ պարագաներ  

14,520,000

3,630,000

3,630,000

3,630,000

3,630,000

կոմունալ ծառայություններ

 

655,200

163,800

163,800

163,800

163,800

աշխատավարձ բ/ճ. անձնակազմի

 

2,989,200

747,300

747,300

747,300

747,300

Ընդամենը

 

18,164,400

4,541,100

4,541,100

4,541,100

4,541,100

Նոր Հաճն

150

         

սնունդ և հիգիենիկ պարագաներ

 

14,520,000

3,630,000

3,630,000

3,630,000

3,630,000

կոմունալ ծառայություններ

 

1,080,000

270,000

270,000

270,000

270,000

աշխատավարձ բ/ճ. անձնակազմի

 

3,001,200

750,300

750,300

750,300

750,300

Ընդամենը

 

18,601,200

4,650,300

4,650,300

4,650,300

4,650,300

 

Ընդամենը ծրագրային ծախսեր

 

 

760

 

 

106,605,60

 

 

26,651,40

 

 

26,651,40

 

 

26,651,40

 

 

26,651,40

0

0

0

0

0

 

Կազմակերպական ծախսեր

       

Աշխատավարձ

 

3,000,000

750,000

750,000

750,000

750,000

Կապ և հեռահաղորդակցություն

 

180,000

45,000

45,000

45,000

45,000

Ավտոմեքենայի վառելիք

 

2,400,000

600,000

600,000

600,000

600,000

Կոմունալ ծառայություններ

 

2,000,000

500,000

500,000

500,000

500,000

Ընդամենը կազմակերպչական

ծախսեր

 

7,580,000

1,895,000

1,895,000

1,895,000

1,895,000

Ընդամենը ծախսեր

 

114,185,600

28,546,40

28,546,40

28,546,40

28,546,40

 

0

0

0

0

Շահառուների ընդհանուր թիվը՝

 

760

       

 

10.

Ձեռք բերվելիք ապրանքների,

ծառայությունների և

աշխատանքների համառոտ

նկարագիրը, ծավալները,

նախատեսվող գինը

1) Սնունդ և հիգիենիկ պարագաներ՝ 78,240,000 դրամ

2) Կոմունալ ծառայություններ՝ 7,055,200 դրամ

3) Ճաշարանի տարածքի վարձակալություն՝ 2 160 000 դրամ

4) Կապ և հեռահաղորդակցություն՝ 180,000 դրամ

5) Ավտոմեքենայի վառելիք՝ 2,400,000 դրամ

11

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 7,580,000 դրամ, ընդհանուր արժողության 6․6 %: Ծրագրի սպասարկումը ներառում է.

1) ծրագրի ղեկավարի աշխատավարձ         3,000,000 դրամ

2) կոմունալ ծառայություններ                     2,000,000 դրամ

3) կապ և հեռահաղորդակցություն                180,000 դրամ

4) ավտոմեքենայի վառելիք                         2,400,000 դրամ

12

Համագործա-կցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների, այլ

կազմակերպու-թյունների հետ

Իրականացման ընթացքում կազմակերպությունն համագործակցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ։

13

Ծրագրի արդյունա-վետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն

տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

20.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ