Գլխավոր տեղեկություն
Номер
N 1891-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.30-2023.11.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.11.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.11.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.11.2023
Дата вступления в силу
03.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 նոյեմբերի 2023 թվականի N 1891-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Կոորդինատային համակարգ, ինչպես նաև քարտեզագրագեոդեզիական ֆոնդից տեղագրական քարտեզների և հատակագծերի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 791-Ն որոշումը (այսուհետ՝ որոշում) շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ, ԲԱՐՁՈՒՆՔԱՅԻՆ, ԾԱՆՐԱՉԱՓԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետությունում, որպես ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգ, ենթակա է կիրառման WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) կոորդինատային համակարգը: WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված Ազգային գեոդեզիական ցանցի հիմնակետերի կոորդինատները, Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներն ու հատակագծերը, ինչպես նաև բազային քարտեզագրական շերտերն օգտագործման համար բաց են և հասանելի.

2) WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված` Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներն ու հատակագծերը, ինչպես նաև բազային քարտեզագրական շերտերը հիմք են բոլոր պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման համար.

3) WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված բազային տարածական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» և «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան.

4) Հայաստանի Հանրապետությունում, որպես պետական բարձունքային համակարգ, ենթակա է կիրառման Բալթյան-77 բարձունքային համակարգը (БСВ-77).

5) WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված բարձունքային ցանցի գեոդեզիական բարձունքային համակարգից նորմալ բարձունքային համակարգին անցնելու համար ուղղումների հաշվարկը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ծանրաչափական հանույթի համակարգում (առանձին գեոդինամիկական պոլիգոններում և (կամ) 1-ին և 2-րդ դասերի նիվելիրացման բոլոր հենանիշերի և դրոշմանիշերի վրա) իրականացվող ծանրության ուժի արագացման բարձր ճշտության դիտարկումներով (չափումներով)։ Ծանրաչափական չափումները պետական ծանրաչափական ցանցում իրականացվում են Միավորների միջազգային համակարգում (СИ): Որպես թույլատրելի միավոր ընդունված է օգտագործել նաև Գալ-ը.

6) պետական (ազգային) կոորդինատային և բարձունքային համակարգերում Հայաստանի Հանրապետության պետական տեղագրական քարտեզների մասշտաբային շարքը՝ 1։10000, 1։25000, 1:50000, 1։100000, 1։200000, 1։500000, 1։1000000 մասշտաբներով, տեղագրական հատակագծերի մասշտաբային շարքը՝ 1։500, 1։1000, 1։2000, 1։5000 մասշտաբներով.

7) Հայաստանի Հանրապետության պետական տեղագրական քարտեզներում և հատակագծերում արտացոլված բոլոր աշխարհագրական անվանումները, բացատրություններն ու ծանոթագրությունները տրվում են հայերենով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև օտար լեզուներով:»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքը սահմանելու մասին» N 222 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

02.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 նոյեմբերի 2023 թվական: