Գլխավոր տեղեկություն
Номер
N 1884-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.30-2023.11.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.11.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.11.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.11.2023
Дата вступления в силу
12.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 նոյեմբերի 2023 թվականի N 1884-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն որոշման հավելվածի՝

1) 78-րդ կետում «հաշմանդամության» բառը փոխարինել «հաշմանդամություն» բառով.

2) 79-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) հաշմանդամություն ունեցող երեխաները, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք.»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ու տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության և օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը սահմանելու մասին» N 783-Ն որոշման հավելվածի՝

1) 10-րդ կետի 3-րդ ենթակետում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով.

2) 11-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ «հենակներ և պրոթեզներ» բառերը՝ «աջակցող միջոցներ» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշման`

1) նախաբանում «կետերին» բառը փոխարինել «մասերին» բառով.

2) N 1 հավելվածի 15-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի՝

ա. «ա» պարբերությունը «1-ին խմբի հաշմանդամություն» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձ» բառերով,

բ. «բ» պարբերությունը «2-րդ խմբի հաշմանդամություն» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձ» բառերով,

գ. «գ» պարբերությունը «3-րդ խմբի հաշմանդամություն» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձ» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 916-Ն որոշման`

1) 1-ին կետի 3-րդ ենթակետի «։» կետադրական նշանը փոխարինել «․» նշանով և կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝

«4) սույն որոշմամբ սահմանված՝ վնասվածք ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա:».

2) N 1 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետում և N 2 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «զինծառայողին հաշմանդամություն ունեցող ճանաչելու» բառերը փոխարինել «զինծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու» բառերով, իսկ «տեղեկանքն» բառը՝ «որոշումը կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը)» բառերով.

3) N 1 հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետում և N 2 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում «պատճառական կապի մասին» բառերից հետո հանել «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող» բառերը.

4) N 1 հավելվածի 10-րդ կետի՝

ա. 3-րդ ենթակետը «առաջին խմբի հաշմանդամության» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով» բառերով,

բ. 4-րդ ենթակետը «երկրորդ խմբի հաշմանդամության» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով» բառերով,

գ. 5-րդ ենթակետը «երրորդ խմբի հաշմանդամության» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով» բառերով.

5) N 1 հավելվածի N 1 ձևի 1-ին կետում «հաշմանդամության խումբը և հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանքի» բառերը փոխարինել «հաշմանդամության խումբը կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական որոշման կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի)» բառերով.

6) N 1 հավելվածի N 1 ձևի 4-րդ կետի 1-ին ենթակետում և N 3 ձևի 1-ին ենթակետում «անկարողության» բառը փոխարինել «խնդիրների» բառով.

7) N 1 հավելվածի N 2 ձևի 1-ին կետում «ԲՍՓՀ փորձաքննական ակտի կայացման» բառերը փոխարինել «իրավասու պետական մարմնի տեղեկանքի տրման» բառերով.

8) N 1 հավելվածի N 3 ձևում «Հաշմանդամության խումբը և հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանքի» բառերը փոխարինել «Հաշմանդամության խումբը կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական որոշման կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի)» բառերով.

9) N 2 հավելվածի 3-րդ և 9-րդ կետերից հանել «կամ խեղումը» բառերը։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1132-Ն որոշման N 1 հավելվածի N 6 ձևով սահմանված Ծանուցման թերթիկի 1-ին ենթակետը՝

1) «երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող» բառերով.

2) «երկրորդ խմբի հաշմանդամություն» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող» բառերով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական ու ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) որոշումը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝

«3.1. Սույն որոշմամբ սահմանված՝ վնասվածք ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա:».

2) N 1 հավելվածի 8-րդ կետում «վնասվածքի» բառից հետո հանել «կամ խեղման,» բառերը.

3) N 1 հավելվածի 9-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով և հանել «, խեղման» բառը.

4) N 1 հավելվածի 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերի «ա» և «բ» պարբերություններում «1-ին խմբի հաշմանդամ դարձած զինծառայողին` հաշմանդամ ճանաչվելու», «2-րդ խմբի հաշմանդամ դարձած զինծառայողին` հաշմանդամ ճանաչվելու» բառերը փոխարինել համապատասխանաբար «1-ին խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող զինծառայողին` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու», «2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող զինծառայողին` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով.

5) N 1 հավելվածի 10-րդ կետը «3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձ» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 397-Ն որոշման հավելվածով սահմանված՝ պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկի՝

1) 562-րդ կետում «ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ» բառը փոխարինել «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ» բառով.

2) 563-րդ կետը «ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ» բառից առաջ լրացնել «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՆՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԵՐ՝ «EDISABILITY» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ» բառերով.

3) 563-րդ կետի 1-ին ենթակետում «ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ», 2-րդ ենթակետում «ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՉՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՉՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ» բառերով․

4) 575-րդ կետում «ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ» բառը փոխարինել «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ» բառերով։

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշման հավելվածի 122-րդ կետի 19-րդ ենթակետի «ժե» պարբերության մեջ «հաշմանդամների սայլակներ» բառերը փոխարինել «անվասայլակներ և այլ աջակցող միջոցներ» բառերով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

02.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 նոյեմբերի 2023 թվական: