ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«24» «դեկտեմբերի» 2020 թ. ԹԻՎ 23-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 34-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին և 3-րդ կետերով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N27.3/29065-2020 պետական փորձագիտական եզրակացությունը.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Արմավիրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 34-Ն որոշման մեջ կատարել փոփոխությունները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ավագանու անդամներ՝ |
Կողմ |
դեմ |
ձեռնպահ |
1. Հ.Դարբինյան 2. Վ.Թովմասյան 3. Դ.Դարբինյան 4. Վ.Մանուկյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ա. Ավետիսյան |
Հավելված ՀՀ Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի ավագանու 2020 թ. դեկտեմբերի «24» թիվ 23-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 34-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Եկամտային մասում՝
1) 1112 տողը /հողի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողի համար/ պակասեցնել 2.000.000 /երկու միլիոն /ՀՀ դրամ:
2) 1343 տողը /օրենքով սահմանված դեպքերում համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող /գանձվող/ այլ վճարներ/ պակասեցնել 900.000 /ինը հարյուր հազար /ՀՀ դրամ:
3) 1351 տողը /տեղական վճարներ/աղբահանության վճար/ պակասեցնել 900.000 /ինը հարյուր հազար /ՀՀ դրամ:
2. Ծախսային մասում՝
1) Բաժին 1 խումբ 1 դաս 1 /նախահաշվով նախատեսված/4251/ հոդվածից պակասեցնել 300.000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2) Բաժին 1 խումբ 1 դաս 1 /նախահաշվով նախատեսված/4267/ հոդվածից պակասեցնել 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3) Բաժին 6 խումբ 3 դաս 1 /նախահաշվով նախատեսված/4212/ հոդվածից պակասեցնել 800.000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
4) Բաժին 9 խումբ 1 դաս 1 /նախահաշվով նախատեսված/4511/ հոդվածից պակասեցնել 2.000.000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ:
5) Բաժին 10 խումբ 7 դաս 1 /նախահաշվով նախատեսված/4729/ հոդվածից պակասեցնել 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|