Գլխավոր տեղեկություն
Номер
N 2389-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.11.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.12.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.02.2006
Дата вступления в силу
19.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 23.11.2023 N 2042-Ա)

 

1 դեկտեմբերի 2005 թվականի N 2389-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 23.11.2023 N 2042-Ա)

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կոմունալ ծախսերի տարեկան նորմաները՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ինտերնետային կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի չափը որոշվում է ըստ կնքված պայմանագրերի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. փետրվարի 7
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 1-ի N 2389-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ

 

 

NN

ը/կ

Անվանումը

Քանակը

1.

Էլեկտրաէներգիա

15.1 մլն կՎտ/ժ

2.

Բնական գազ

2500.0 հազ. մ 3

3.

Խմելու ջուր

410.0 հազ. մ 3