Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 54
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
02.04.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
02.04.2019
Дата вступления в силу
05.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2019 թվականի

թիվ 54

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերի իրագործման նպատակներով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթի 8-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգիչը։

2. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգիչը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ–տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի ապրիլի 2-ի

թիվ 54 որոշմամբ

 

ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի

 

I. Մանրամասնեցված տեղեկություններ դասակարգչից

 

1. Մանրամասնեցված տեղեկությունները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչից (այսուհետ՝ դասակարգիչ)՝ դասակարգչի բաժինների ծածկագրերի և անվանումների, տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի խմբերի, ենթախմբերի ու տեսակների ծածկագրերի և անվանումների մասով, ներկայացված են 1–ին աղյուսակում։

 

Աղյուսակ 1

Բաժնի ծածկագիրը և անվանումը

Խմբի ծածկագիրը և անվանումը

Ենթախմբի ծածկագիրը և անվանումը

Տեսակի ծածկագիրը և անվանումը

Կազմակերպաիրավական ձևի ծածկագիրը

Կազմակերպաիրավական ձևի անվանումը

1

2

3

4

5

6

AM

Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը Հայաստանի Հանրապետությունում

 

AM1000000

առևտրային կազմակերպություն

   

АМ1010000

տնտեսավարող ընկերակցություն

     

АМ1010100

լիակատար ընկերակցություն

     

АМ1010200

կոմանդիտային ընկերակցություն

   

AM1020000

տնտեսավարող ընկերություն

     

AM1020100

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

     

AM1020200

լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն

     

АМ1020300

բաժնետիրական ընկերություն

       

AM1020301

բաց բաժնետիրական ընկերություն

       

AM1020302

փակ բաժնետիրական ընկերություն

   

AM1030000

անհատ ձեռնարկատեր

 

АМ2000000

կոոպերատիվ

   

АМ2010000

առևտրային կոոպերատիվ

   

АМ2020000

ոչ առևտրային կոոպերատիվ

 

АМ3000000

ոչ առևտրային կազմակերպություն

   

АМ3010000

հասարակական միավորում

   

АМ3020000

հիմնադրամ

   

АМ3030000

պետական կազմակերպություն

 

АМ9000000

Հայաստանի Հանրապետության տնտեսավարման այլ կազմակերպաիրավական ձև

BY

Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը Բելառուսի Հանրապետությունում

 

BY1000000

առևտրային կազմակերպություն

   

BY1010000

տնտեսավարող ընկերակցություն (ընկերություն)

     

BY1010100

լիակատար ընկերակցություն

     

BY1010200

կոմանդիտային ընկերակցություն

     

BY1010300

բաժնետիրական ընկերություն

       

BY1010301

բաց բաժնետիրական ընկերություն

       

BY1010302

փակ բաժնետիրական ընկերություն

BY1010400

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

BY1010500

լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն

BY1020000

արտադրական կոոպերատիվ

BY1030000

ունիտար ձեռնարկություն

BY1030100

տնտեսավարման իրավունքի վրա հիմնված ունիտար ձեռնարկություն

BY1030200

օպերատիվ կառավարման իրավունքի վրա հիմնված ունիտար ձեռնարկություն (պետական)

BY1040000

առևտրային կազմակերպություն հանդիսացող պետական միավորում

BY1050000

(դիրքը հանվել է ԵՏՀԿ 16.05.23 թիվ 64)

BY1060000

գյուղացիական (ֆերմերային) տնտեսություն

BY2000000

ոչ առևտրային կազմակերպություն

BY2010000

սպառողական կոոպերատիվ

BY2020000

հասարակական, կրոնական կազմակերպություն (միավորում)

BY2020100

հասարակական կազմակերպություն (միավորում)

BY2020200

կրոնական կազմակերպություն (միավորում)

BY2030000

հանրապետական պետական հասարակական միավորում

BY2040000

հիմնադրամ

BY2050000

հիմնարկ

BY2060000

իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի միավորում

BY2060100

ասոցիացիա

BY2060200

միություն

BY2070000

ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող պետական միավորում

BY2999999

ոչ առևտրային այլ կազմակերպություն

BYЗ000000

առանց իրավաբանական անձի կազմավորման ստեղծված սուբյեկտ

BY3010000

անհատ ձեռնարկատեր

BY3020000

Բելառուսի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա կազմակերպության (Բելառուսի Հանրապետության սահմաններից դուրս գրանցված և տեղակայված իրավաբանական անձի) ներկայացուցչություն

   

BY3999999

ուրիշ խմբավորումներում չներառված, առանց իրավաբանական անձի կազմավորման ստեղծված այլ սուբյեկտ

KZ

Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը Ղազախստանի Հանրապետությունում

KZ1000000

պետական ձեռնարկություն

KZ1010000

տնտեսավարման իրավունքի վրա հիմնված պետական ձեռնարկություն

KZ1020000

օպերատիվ կառավարման իրավունքի վրա հիմնված պետական ձեռնարկություն (պետական)

KZ2000000

տնտեսվարող ընկերակցություն

KZ2010000

լիակատար ընկերակցություն

KZ2020000

կոմանդիտային ընկերակցություն

KZ2030000

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն

KZ2040000

լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերակցություն

KZ3000000

բաժնետիրական ընկերություն

KZ4000000

արտադրական կոոպերատիվ

KZ5000000

հիմնարկ

KZ6000000

հասարակական միավորում

KZ7000000

սպառողական կոոպերատիվ

KZ8000000

հիմնադրամ

KZ9000000

կրոնական կազմակերպություն

KZ0000000

ասոցիացիայի ձևով իրավաբանական անձանց միավորում

KG

Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը Ղրղզստանի Հանրապետությունում

KG1000000

առևտրային կազմակերպություն

KG1010000

պետական ձեռնարկություն

KG1020000

մունիցիպալ (կոմունալ) ձեռնարկություն

KG1030000

տնտեսավարող ընկերակցություն և ընկերություն

KG1030100

բաց բաժնետիրական ընկերություն

KG1030200

փակ բաժնետիրական ընկերություն

KG1030300

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

KG1030400

լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն

KG1030500

կոմանդիտային ընկերակցություն

     

KG1030600

լիակատար ընկերակցություն

   

KG1040000

կոոպերատիվը որպես առևտրային կազմակերպություն

   

KG1050000

գյուղատնտեսական կոոպերատիվ

   

KG1060000

ֆինանսական կոոպերատիվը (վարկային միություն) որպես առևտրային կազմակերպություն

   

KG1070000

գյուղացիական (ֆերմերային) տնտեսություն (իրավաբանական անձի կազմավորմամբ)

 

KG2000000

ոչ առևտրային կազմակերպություն

   

KG2010000

հիմնարկ

   

KG2020000

հասարակական միավորում և կրոնական կազմակերպություն

   

KG2030000

կոոպերատիվը որպես ոչ առևտրային կազմակերպություն

   

KG2040000

հասարակական հիմնադրամ

   

KG2050000

իրավաբանական անձանց միավորում (ասոցիացիա, միություն)

   

KG2060000

ֆինանսական կոոպերատիվը (վարկային միություն) որպես ոչ առևտրային կազմակերպություն

   

KG2070000

Կենտրոնական բանկ

   

KG2080000

փաստաբանություն

 

KG3000000

անհատ ձեռնարկատեր

   

KG3010000

գյուղացիական (ֆերմերային) տնտեսություն (առանց իրավաբանական անձի կազմավորման)

 

KG4000000

իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում

   

KG4010000

իրավաբանական անձի մասնաճյուղ

   

KG4020000

իրավաբանական անձի ներկայացուցչություն

 

KG9000000

ուրիշ խմբավորումներում չներառված այլ կազմակերպաիրավական ձև

RU

Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը Ռուսաստանի Դաշնությունում

 

RU1000000

առևտրային կորպորատիվ կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց կազմակերպաիրավական ձևերը

   

RU1010000

տնտեսավարող ընկերակցություն

     

RU1010100

լիակատար ընկերակցություն

     

RU1010200

վստահության վրա հիմնված ընկերակցություն (կոմանդիտային ընկերակցություն)

   

RU1020000

տնտեսավարող ընկերություն

     

RU01020100

բաժնետիրական ընկերություն

       

RU01020101

հանրային բաժնետիրական ընկերություն

       

RU01020102

ոչ հանրային բաժնետիրական ընկերություն

RU1020200

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

RU1030000

տնտեսավարող գործընկերություն

RU1040000

արտադրական կոոպերատիվ (արտել)

RU1040100

գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվ

RU1040200

արտադրական կոոպերատիվ (բացառությամբ գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվի)

RU1050000

գյուղացիական (ֆերմերային) տնտեսություն

RU1999999

առևտրային կազմակերպություն հանդիսացող այլ իրավաբանական անձ

RU2000000

ոչ առևտրային կորպորատիվ կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց կազմակերպաիրավական ձևեր

RU2010000

սպառողական կոոպերատիվ

RU2010400

վարկային սպառողական կոոպերատիվ

RU2010500

քաղաքացիների վարկային սպառողական կոոպերատիվ

RU2010600

երկրորդ մակարդակի վարկային կոոպերատիվ

RU2019999

սպառողական կոոպերատիվի այլ ձև

RU2020000

հասարակական կազմակերպություն

RU2060000

ասոցիացիա (միություն)

RU2060100

Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների տնտեսական փոխգործակցության ասոցիացիա (միություն)

RU2060200

Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների մունիցիպալ կազմավորումների խորհուրդ

RU2060300

վարկային կոոպերատիվների միություն (ասոցիացիա)

RU2060400

կոոպերատիվների միություն (ասոցիացիա)

RU2060500

հասարակական միավորումների միություն (ասոցիացիա)

RU2060600

սպառողական ընկերությունների միություն

RU2060700

առևտրաարդյունաբերական պալատ

RU2060800

ֆերմերային տնտեսությունների միավորում

RU2069999

այլ ասոցիացիա (միություն)

   

RU2999999

ոչ առևտրային կորպորատիվ կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց այլ կազմակերպաիրավական ձև

RU3000000

առանց իրավաբանական անձի իրավունքների ստեղծված կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևեր

 

RU3000100

իրավաբանական անձի ներկայացուցչություն

RU3000200

իրավաբանական անձի մասնաճյուղ

RU3000300

իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում

RU3000400

իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կառուցվածքային ստորաբաժանում

RU3009999

առանց իրավաբանական անձի իրավունքների ստեղծված կազմակերպությունների այլ կազմակերպաիրավական ձև

RU4000000

Ռուսաստանի Դաշնության տարածքում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևեր

 

RU4000100

միջկառավարական միջազգային կազմակերպություն

RU4000200

ոչ կառավարական միջազգային կազմակերպություն

RU5000000

կազմակերպաիրավական ձևեր՝ քաղաքացիների (ֆիզիկական անձանց) գործունեության համար

RU5010000

կազմակերպաիրավական ձևեր՝ քաղաքացիների առևտրային գործունեության համար

RU5010100

գյուղացիական (ֆերմերային) տնտեսության ղեկավար

RU5010200

անհատ ձեռնարկատեր

RU5020000

ձեռնարկատիրությանը չվերաբերող՝ քաղաքացիների գործունեության համար կազմակերպաիրավական ձև

RU6000000

առևտրային ունիտար կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձանց կազմակերպաիրավական ձևեր

RU6010000

ունիտար ձեռնարկություն

RU6010100

օպերատիվ կառավարման իրավունքի վրա հիմնված ունիտար ձեռնարկություն (պետական ձեռնարկություններ)

RU6010101

դաշնային պետական ձեռնարկություն

RU6010102

Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական ձեռնարկություն

RU6010103

մունիցիպալ պետական ձեռնարկություն

RU6010200

տնտեսավարման իրավունքի վրա հիմնված ունիտար ձեռնարկություն

 

RU6010201

դաշնային պետական ունիտար ձեռնարկություն

RU6010202

Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական ունիտար ձեռնարկություն

RU6010203

մունիցիպալ ունիտար ձեռնարկություն

RU7000000

ոչ առևտրային ունիտար ձեռնարկություն հանդիսացող իրավաբանական անձանց կազմակերպաիրավական ձևեր

 

RU7000100

հիմնադրամ

RU7010200

հանրային իրավական ընկերություն

RU7010201

պետական կորպորացիա

RU7010202

պետական ընկերություն

RU7010203

օտարերկրյա ոչ առևտրային ոչ կառավարական կազմակերպության բաժանմունք

RU7020000

հիմնարկ

RU7020100

Ռուսաստանի Դաշնության կողմից ստեղծված հիմնարկ

RU7020101

դաշնային պետական ինքնավար հիմնարկ

RU7020102

դաշնային պետական բյուջետային հիմնարկ

RU7020103

դաշնային պետական հիմնարկ

RU7020200

Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի կողմից ստեղծված հիմնարկ

RU7020201

Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական ինքնավար հիմնարկ

RU7020202

Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական բյուջետային հիմնարկ

RU7020203

Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական հիմնարկ

RU7020300

գիտությունների պետական ակադեմիա

     

RU7020400

մունիցիպալ կազմավորման կողմից ստեղծված հիմնարկ (մունիցիպալ հիմնարկ)

RU7020401

մունիցիպալ ինքնավար հիմնարկ

RU7020402

մունիցիպալ բյուջետային հիմնարկ

RU7020403

մունիցիպալ պետական հիմնարկ

RU7020500

մասնավոր հիմնարկ

RU7020501

բարեգործական հիմնարկ

RU7020502

հասարակական հիմնարկ

RU7999999

ոչ առևտրային ունիտար ձեռնարկություններ հանդիսացող իրավաբանական անձանց այլ կազմակերպաիրավական ձև

(աղյուսակը փոփ. ԵՏՀԿ 16.05.23 թիվ 64)

 

2. Մանրամասնեցված տեղեկությունները դասակարգչից այն լրացուցիչ հատկանիշների մասով, որոնք բնորոշում են տնտեսավարող սուբյեկտի կազմակերպաիրավական ձևերն ըստ տնտեսավարման սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակի, մասնակցության ձևերը կապիտալում և կառավարման ձևերը (1-3 ֆասետներ), ներկայացված են համապատասխանաբար 2-4 աղյուսակներում։

 

Աղյուսակ 2

 

Ֆասետ 1. Տնտեսավարման սուբյեկտի

քաղաքացիաիրավական կարգավիճակը

 

Ծածկագիրը

Անվանումը

1

իրավաբանական անձ

2

ֆիզիկական անձ

5

տեղական միավոր

6

իրավաբանական անձ (տնտեսավարող դուստր ընկերություն)

7

իրավաբանական անձ (տնտեսավարող կախյալ ընկերություն)

 

Աղյուսակ 3

 

Ֆասետ 2. Կապիտալում մասնակցության ձևերը

 

Ծածկագիրը

Անվանումը

3

ԱՊՀ երկրների օտարերկրյա մասնակցությունը

4

ԱՊՀ–ից դուրս երկրների օտարերկրյա մասնակցությունը

5

ԱՊՀ երկրների և ԱՊՀ–ից դուրս երկրների օտարերկրյա մասնակցությունը

6

ԱՊՀ երկրների օտարերկրյա ֆիզիկական, իրավաբանական անձ, կազմակերպություն

7

ԱՊՀ–ից դուրս երկրների օտարերկրյա ֆիզիկական, իրավաբանական անձ, կազմակերպություն

8

ԱՊՀ երկրների և ԱՊՀ–ից դուրս երկրների օտարերկրյա ֆիզիկական, իրավաբանական անձ, կազմակերպություն

9

միջազգային կազմակերպություն

 

Աղյուսակ 4

 

Ֆասետ 3. Կառավարման ձևերը

 

Ծածկագիրը

Անվանումը

1

Հոլդինգ

2

Կոնցեռն

3

Կորպորացիա

 

3. 2-4 աղյուսակներում սահմանված հատկանիշները կարող են կիրառվել տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի լրացուցիչ բնութագրերի ծածկագրման համար՝ այն դիրքերի համար, որոնք նախատեսված են դասակարգչի «KG» («Ղրղզստանի Հանրապետությունում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը») բաժնում։

 

II. Դասակարգչի անձնագիրը

 

Համարը՝ ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագիրը

2049

2

Տեսակը

2՝ դասակարգիչ

3

Անվանումը

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգիչ

4

Հապավումը

ԿԻՁԴ

5

Նշագիրը

ՄԴ 049-2023 (խմբ. 1)

6

Տեղեկատուի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 2-ի թիվ 54 որոշում

7

Տեղեկատուն (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը

2019 թվականի մայիսի 5-ը

8

Տեղեկատուի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները

 -

9

Տեղեկատուի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը

 -

10

Օպերատորը (օպերատորները)

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

11

Նշանակությունը

դասակարգիչը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի մասին տեղեկությունների դասակարգման և ծածկագրման համար

12

Անոտացիա (կիրառության ոլորտը)

տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներ իրագործելիս մտավոր սեփականության, դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառության, տեխնիկական կանոնակարգման և ապրանքների արտաքին առևտրի ոլորտներում և այլ ոլորտներում

13

Առանցքային բառերը

կազմակերպաիրավական ձև, ԿԻՁ, տնտեսավարման ձև

14

Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները

բոլոր ոլորտները

15

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը

2՝ դասակարգչի մշակման ժամանակ միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչներ չեն կիրառվել

16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկատուների (դասակարգիչների) առկայությունը

1՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դասակարգիչն ունի անալոգներ

1՝ ОКРБ (ԲՀՀԴ) 019-2013. Բելառուսի Հանրապետության «Կազմակերպաիրավական ձևեր» համապետական դասակարգիչը (հաստատված է Բելառուսի Հանրապետության Ստանդարտացման պետական կոմիտեի 2013 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 55 որոշմամբ)։

1՝ Ղազախստանի Հանրապետության տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի պետական դասակարգիչը։

   

1՝ ГК (ՊԴ) 004-1997. Ղրղզստանի Հանրապետության «Տնտեսավարող սուբյեկտների կազմակերպաիրավական ձևեր» պետական դասակարգիչը։

1՝ ОК (ՀԴ)028-2012. Համառուսաստանյան կազմակերպաիրավական ձևերի դասակարգիչը (հաստատված է Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 505–ստ հրամանով)

17

Համակարգման (դասակարգման) մեթոդը

4՝ դասակարգման համակցված մեթոդ:

Օբյեկտների դասակարգման ժամանակ կիրառվում է դասակարգման ստորակարգային (դասակարգման աստիճանների թիվը 4) և ֆասետային մեթոդների համադրությունը։

18

Վարման մեթոդիկան

1՝ տեղեկատուի (դասակարգչի) վարման կենտրոնացված ընթացակարգը՝ հավելվածի համաձայն սահմանված կարգով

19

Կառուցվածքը

դասակարգչի կառուցվածքի մասին տեղեկատվությունը ներկայացված է սույն դասակարգչի III բաժնում

20

Տվյալների գաղտնիության աստիճանը

սույն դասակարգչից տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն

21

Վերանայման սահմանված պարբերականությունը

դասակարգչի տվյալների վերանայումն անհրաժեշտ է իրականացնել տարին առնվազն 1 անգամ

22

Փոփոխությունները

փոփոխություններն ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 16-ի թիվ 64 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

հաշվի առնելով փոփոխությունները վստահելի աղբյուրներից մեկում՝ դասակարգչից հանվել են առանձին դիրքեր և հստակեցվել է դասակարգչի առանձին դիրքերի անվանումը. փոփոխությունները կատարվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 16-ի թիվ 64 որոշմամբ

23

Հղում տեղեկատուից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին

տեղեկատուից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկությունները ներկայացված են սույն դասակարգչի I բաժնում

24

Տեղեկատուից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը

հրապարակում Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում

(բաժինը խմբ. ԵՏՀԿ 16.05.23 թիվ 64)

 

III. Դասակարգչի կառուցվածքի նկարագրությունը

 

4. Սույն բաժինը սահմանում է դասակարգչի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների ոլորտները և դրանց ձևավորման կանոնները։

5. Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը ներկայացված են 5–րդ աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (վանդակները)՝

վավերապայմանի արժեքի ոլորտ՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստ.

վավերապայմանի արժեքի ձևավորման կանոններ՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրություն.

բազմ.՝ վավերապայմանի բազմաքանակություն (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):

6. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):

 

Աղյուսակ 5

 

Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը

 

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի արժեքի ոլորտը

Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները

Բազմ.

1. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի մասին տեղեկություններ

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների ոլորտներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1.. *

 

1.1 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչի բաժնի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ [A-Z]{2}

անդամ պետության ալֆա–2 ծածկագիրը ձևավորվում է ISO 3166-1 ստանդարտին համապատասխան

1

 

1.2 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչի բաժնի անվանումը

պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 300

ձևավորվում է բառակապակցության տեսքով՝ ռուսերենով` ISO 3166-1 ստանդարտին համապատասխան

1

 

1.3 Դասակարգչի բաժնում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի մասին տեղեկություններ

որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

   

1.3.1 Խմբի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ [A-Z]{2}|[0-9]{7}

ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի կիրառմամբ

1

 

1.3.2 Խմբի անվանումը

պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 4000

ձևավորվում է ռուսերենով՝ բառակապակցության տեսքով

1

1.3.3 Դասակարգչի խմբում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի մասին տեղեկություններ

որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

   

1.3.3.1 Ենթախմբի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ [A-Z]{2}|[0-9]{7}

ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի կիրառմամբ

0..1

 

1.3.3.2 Ենթախմբի անվանումը

պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 4000

ձևավորվում է ռուսերենով՝ բառակապակցության տեսքով

0..1

1.3.3.3 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի տեսակի մասին տեղեկություններ

որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

   

1.3.3.3.1 Տեսակի ծածակագիրը

պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ [A-Z]{2}|[0-9]{7}

ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի կիրառմամբ

0..1

 

1.3.3.3.2 Տեսակի անվանումը

պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 4000

ձևավորվում է ռուսերենով՝ բառակապակցության տեսքով

0..1

 

1.3.3.3.3 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի որոշակի տեսակի մասին տեղեկություններ

որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

 

*.1 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ [A-Z]{2}|[0-9]{7}

ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի կիրառմամբ

0..1

 

*.2 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի անվանումը

պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 4000

ձևավորվում է ռուսերենով՝ բառակապակցության տեսքով

0..1

 

*.7 Տեղեկատուի (դասակարգչի) գրառման մասին տեղեկություններ

որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

   

*.1. Գործողության սկզբի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողությունն սկսելու ամսաթվին

1

   

*.2 Տեղեկություններ սկիզբը կանոնակարգող ակտի մասին

որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտերով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

     

*.2.1 Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ \d{5}

ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

   

*.2.2 Ակտի համարը

պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

   

*.2.3 Ակտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

 

*.3 Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին (գործողության վերջին օրը)

0..1

 

*.4 Տեղեկություններ տեղեկատուի (դասակարգչի) գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին

որոշվում է ներդրված վավերապայմանների ոլորտներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

   

*.4.1 Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշ՝ \d{5}

ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

   

*.4.2 Ակտի համարը

պայմանանշանների տողը Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

   

*.4.3 Ակտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

  (աղյուսակը փոփ. ԵՏՀԿ 16.05.23 թիվ 64)

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության

շրջանակներում տնտեսավարման

կազմակերպաիրավական ձևերի դասակարգչի

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչի վարման և կիրառման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» թիվ 155 որոշմանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկատուների և դասակարգիչների մշակման, վարման ու կիրառման մեթոդաբանությունը հաստատելու մասին» թիվ 121 որոշմանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչի (այսուհետ՝ դասակարգիչ) վարման և կիրառման առանձնահատկությունները որոշելու, ինչպես նաև դրա մշակման և վարման ժամանակ դասակարգման ու ծածկագրման մեթոդների կիրառման յուրահատկության նկարագրումն ու սահմանումը մանրամասնելու նպատակներով։

2. Սույն կարգի նպատակների համար օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

ազգային դասակարգիչ՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգիչ, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության նորմատիվ իրավական ակտով.

ընդհանրացված ցանկ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի ցանկ, որը ձևավորվել է ազգային դասակարգչի և (կամ) այդ անդամ պետության օրենսդրության վերլուծության արդյունքներով.

անցումային աղյուսակ՝ աղյուսակ, որը սահմանում է համապատասխանություն ազգային դասակարգչից դասակարգման օբյեկտների (դիրքերի) և դասակարգչից դասակարգման օբյեկտների (դիրքերի) միջև.

Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Եվրասիական տնտեսական միության մարմինների այն ակտերով սահմանված իմաստներով, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման և զարգացման հարցերին։

 

II. Դասակարգման մեթոդը

 

3. Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգման նպատակով կիրառվում է կոմբինացված մեթոդը:

4. Դասակարգումն իրականացվում է հետևյալ դասակարգման հատկանիշների կիրառման հիման վրա՝

1) տարածաշրջանային հատկանիշ (Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) ծածկագիրը).

2) տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի խումբ.

3) տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի ենթախումբ.

4) տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի տեսակ.

5) տնտեսավարման կազմակերպաիրավական ձև։

5. «Տարածաշրջանային հատկանիշ (անդամ պետության ծածկագիրը)» դասակարգման հատկանիշով սահմանվում է դասակարգչի բաժինը և այն համապատասխանում է այն անդամ պետությանը, որի օրենսդրությամբ սահմանվել է դասակարգչի մեջ ներառված՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևը։

6. «Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի խումբ» դասակարգման հատկանիշով սահմանվում է համապատասխան ընդհանրացված ցանկում ներառված՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի խումբը։

7. «Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի ենթախումբ» դասակարգման հատկանիշով սահմանվում է համապատասխան ընդհանրացված ցանկում ներառված տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի ենթախումբը։

8. «Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի տեսակ» դասակարգման հատկանիշով սահմանվում է համապատասխան ընդհանրացված ցանկում ներառված՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի տեսակը։

9. «Տնտեսավարման կազմակերպաիրավական ձև» դասակարգման հատկանիշով սահմանվում է համապատասխան ընդհանրացված ցանկում ներառված՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևը։

10. Դասակարգչի «KG» («Ղրղզստանի Հանրապետությունում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը») բաժնում ներառված՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի համար որպես լրացուցիչ տեղեկատվական տեղեկություններ կարող է սահմանվել հետևյալ բնութագրերի իմաստը՝

տնտեսավարող սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակը,

կապիտալում մասնակցության ձևը,

կառավարման ձևը։

 

III. Ծածկագրման մեթոդը

 

11. Դասակարգման օբյեկտների ծածկագրման նպատակով կիրառվում է հաջորդական մեթոդը:

12. Դասակարգման օբյեկտի ծածկագիրը բաղկացած է 9 կարգերից, որում.

1-ին և 2-րդ կարգերը պարունակում են ISO 3166-1 ստանդարտին համապատասխան՝ անդամ պետության երկտառ ծածկագիր,

3-րդ կարգը պարունակում է տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի խմբի թվային ծածկագիր,

4-րդ և 5-րդ կարգերը պարունակում են տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի ենթախմբի երկնիշ թվային ծածկագիր,

6-րդ և 7-րդ կարգերը պարունակում են տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի տեսակի ծածկագիր,

8-րդ և 9-րդ կարգերը պարունակում են տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի երկնիշ թվային ծածկագիր և ձևավորվում են ծածկագրման հաջորդական մեթոդի կիրառմամբ։

13. Որպես լրացուցիչ տեղեկատվական տեղեկություններ նշված օբյեկտները, սույն կարգի 10-րդ կետին համապատասխան, ծածկագրվում են հաջորդական մեթոդի կիրառման հիման վրա։

Ղրղզստանի Հանրապետության համար տնտեսավարող սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակի ծածկագիրը սահմանվում է դասակարգչի I բաժնի 2-րդ աղյուսակին համապատասխան։

Ղրղզստանի Հանրապետության համար կապիտալում մասնակցության ձևի ծածկագիրը սահմանվում է դասակարգչի I բաժնի 3-րդ աղյուսակին համապատասխան։

Ղրղզստանի Հանրապետության համար տնտեսավարող սուբյեկտի կառավարման ձևի ծածկագիրը սահմանվում է դասակարգչի I բաժնի 4-րդ աղյուսակին համապատասխան։

14. Ընդհանրացված ցանկում ներառված դասակարգման օբյեկտի ծածկագրման գործողությունները կատարելիս անհրաժեշտ է՝

1) սահմանել ներառվող դասակարգման օբյեկտի պատկանելությունը դասակարգչի որոշակի բաժնին.

2) անդամ պետության օրենսդրության վերլուծության հիման վրա սահմանել՝

դասակարգման օբյեկտի պատկանելությունը տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի խմբերից մեկին, որը սահմանված է սույն կարգի 1-ին աղյուսակին համապատասխան.

դասակարգման օբյեկտի պատկանելությունը տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի ենթախմբերից մեկին (առկայության դեպքում).

դասակարգման օբյեկտի պատկանելությունը տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի տեսակներից մեկին (առկայության դեպքում).

դասակարգման օբյեկտի պատկանելությունը տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերից մեկին (առկայության դեպքում).

3) մտավոր սեփականության, դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառության, տեխնիկական կանոնակարգման և ապրանքների արտաքին առևտրի ոլորտներում լայն կիրառում չունեցող՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը ներառել տնտեսավարման այլ կազմակերպաիրավական ձևի համապատասխան դիրքում կամ ավելի բարձր մակարդակ ունեցող դիրքում.

4) հաշվի առնելով 1-3-րդ քայլում սահմանված համապատասխանությունները՝ անցկացնել դասակարգման օբյեկտի ծածկագրում՝ կիրառելով հաջորդական մեթոդը։

 

Աղյուսակ 1

 

Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգման խմբերը

 

Անդամ պետության անվանումը

Դասակարգման խմբերը

անվանումը

ծածկագիրը

Հայաստանի Հանրապետություն

առևտրային կազմակերպություն

1

կոոպերատիվ

2

ոչ առևտրային կազմակերպություն

3

Հայաստանի Հանրապետության տնտեսավարման այլ կազմակերպաիրավական ձև, որը ներառված չէ այլ խմբավորումներում

9

Բելառուսի Հանրապետություն

առևտրային կազմակերպություն

1

ոչ առևտրային կազմակերպություն

2

առանց իրավաբանական անձի կազմավորման ստեղծված սուբյեկտ

3

Ղազախստանի Հանրապետություն

պետական ձեռնարկություն

1

տնտեսավարող ընկերակցություն

2

բաժնետիրական ընկերություն

3

արտադրական կոոպերատիվ

4

հիմնարկ

5

հասարակական միավորում

6

սպառողական կոոպերատիվ

7

հիմնադրամ

8

կրոնական միավորում

9

ասոցիացիայի ձևով իրավաբանական անձանց միավորում

0

Ղրղզստանի Հանրապետություն

առևտրային կազմակերպություն

1

ոչ առևտրային կազմակերպություն

2

անհատ ձեռնարկատեր

3

իրավաբանական անձանց առանձնացված ենթաբաժանմունք

4

Ղրղզստանի Հանրապետության տնտեսավարման այլ կազմակերպաիրավական ձև, որը ներառված չէ այլ խմբավորումներում

9

Ռուսաստանի Դաշնություն

առևտրային կորպորատիվ կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը

1

 

ոչ առևտրային կորպորատիվ կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը

2

 

առանց իրավաբանական անձի իրավունքների ստեղծված կազմակերպությունների տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը

3

 

Ռուսաստանի Դաշնության տարածքում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը

4

 

տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը քաղաքացիների (ֆիզիկական անձանց) գործունեության համար

5

 

առևտրային ունիտար կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը

6

 

ոչ առևտրային ունիտար կազմակերպություններ հանդիսացող իրավաբանական անձանց տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը

7

 

15. Ընդհանրացված ցանկում ներառված դասակարգման օբյեկտների ծածկագրման գործողությունների կատարման օրինակները ներկայացված են սույն կարգի 2–րդ աղյուսակում:

 

Աղյուսակ 2

 

Դասակարգման օբյեկտի ծածկագրման գործողությունները (օրինակներ)

 

Դասակարգման օբյեկտի անվանումը

Տարածաշրջանային խումբ

Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի խումբը

Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի ենթախումբը

Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի տեսակը

Տնտեսավարման կազմակերպաիրավական ձևը

Դասակարգման օբյեկտի ծածկագիրը

բաց բաժնետիրական ընկերություն

Հայաստանի Հանրապետություն (AM)

առևտրային կազմակերպություն (ծածկագիր 1)

տնտեսավարող ընկերություն (ծածկագիր 02)

բաժնետիրական ընկերություն (ծածկագիր 03)

բաց բաժնետիրական ընկերություն (ծածկագիր 01)

АМ1020301

լիակատար ընկերակցություն

Բելառուսի Հանրապետություն (BY)

առևտրային կազմակերպություն (ծածկագիր 1)

տնտեսավարման ընկերակցություն (ընկերություն)(ծածկագիր 01)

լիակատար ընկերակցություն (ծածկագիր 01)

(ծածկագիր 00)

BY1010100

տնտեսավարման իրավունքով պետական ձեռնարկություն

Ղազախստանի Հանրապետություն (KZ)

պետական ձեռնարկություն (ծածկագիր 1)

տնտեսավարման իրավունքով պետական ձեռնարկություն (ծածկագիր 01)

(ծածկագիր 00)

(ծածկագիր 00)

KZ1010000

փակ բաժնետիրական ընկերություն

Ղրղզստանի Հանրապետություն (KG)

առևտրային կազմակերպություն (ծածկագիր 1)

տնտեսավարող ընկերակցություն և ընկերություն (ծածկագիր 03)

փակ բաժնետիրական ընկերություն (ծածկագիր 02)

(ծածկագիր 00)

KG1030200

անհատ ձեռնարկատեր

Ռուսաստանի Դաշնություն (RU)

կազմակերպաիրավական ձևերը քաղաքացիների (իրավաբանական անձանց) գործունեության համար (ծածկագիր 5)

կազմակերպաիրավական ձևերը քաղաքացիների առևտրային գործունեության համար (ծածկագիր 01)

անհատ ձեռնարկատեր (ծածկագիր 02)

(ծածկագիր 00)

RU5010200

 

IV. Դասակարգչի վարման կարգը

 

16. Դասակարգչի մեջ փոփոխությունների կատարումն իրականացվում է հետևյալ դեպքերում.

Միության կազմի մեջ նոր պետություն ընդգրկելիս,

անդամ պետության օրենսդությանը համապատասխան՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը և (կամ) դրանց դասակարգումները փոփոխելիս։

17. Միության կազմում նոր պետության ընդգրկվելու դեպքում, հաշվի առնելով այդ պետության օրենսդրության վերլուծությունը, անհրաժեշտ է ձևավորել ընդհանրացված ցանկ և ապահովել դրանում ներառված դասակարգման օբյեկտների ծածկագրումը՝ սույն կարգի 14-րդ կետին համապատասխան։

18. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի և (կամ) դրանց դասակարգումն երի փոփոխման դեպքում անդամ պետության՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հետ փոխգործակցության համար լիազորված մարմինը կամ անդամ պետության՝ ազգային դասակարգչի վարման համար պատասխանատու մարմինը (կազմակերպությունը) փոփոխությունները հաստատելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դրանց մասին Հանձնաժողովին՝ նշելով հետևյալ տեղեկությունները՝

այն նորմատիվ իրավական ակտի վավերապայմանները, որին համապատասխան փոփոխվել են տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերը և (կամ) դրանց դասակարգումները, այդ ակտն ուժի մեջ մտնելու ամսաթիվը, ինչպես նաև փոփոխությունների բովանդակությունը.

ազգային դասակարչի մեջ ներառված, հանված, փոփոխված դիրքերը (դրա առկայության դեպքում).

լրացուցիչ հատկանիշները, որոնք բնորոշում են տնտեսավարող սուբյեկտի կազմակերպաիրավական ձևերը՝ ըստ տնտեսավարման սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակի, կապիտալում մասնակցության ձևերը և կառավարման ձևերը (առկայության դեպքում)։

19. Հանձնաժողովը, հաշվի առնելով անդամ պետության օրենսդրության փոփոխության և ներկայացված տեղեկությունների վերլուծությունը, անհրաժեշտ փոփոխություններ է կատարում ընդհանրացված ցանկում՝ դասակարգման առանձին օբյեկտները ներառելու, հանելու, փոփոխելու մասով, ինչպես նաև դասակարգչի I բաժնի 2-4-րդ աղյուսակների համաձայն սահմանված ցանկերում՝ անհրաժեշտության դեպքում։

20. Ընդհանրացված ցանկը ձևավորելուց (փոփոխելուց) հետո անհրաժեշտ է կատարել ընդհանրացված ցանկում նոր ներառված դասակարգման օբյեկտների ծածկագրման գործողություններ՝ սույն կարգի 17-րդ կետին համապատասխան, ինչպես նաև կատարել համապատասխան փոփոխություններ դասակարգչի և այն անցումային աղյուսակի մեջ, որն օգտագործվում է որպես դասակարգչի տեղեկատու նյութ։

21. Դասակարգչի մեջ փոփոխություններ կատարելու դեպքում, այդ թվում՝ դասակարգչի I բաժնի 2-4–րդ աղյուսակներին համաձայն սահմանված ցանկերում, պետք է ապահովված լինի ավելի վաղ սահմանված՝ դիրքերի ծածկագրերի անփոփոխությունը։

 

V. Դասակարգչի կիրառման առանձնահատկությունները

 

22. Ղրղզստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների մասին տեղեկություններն էլեկտրոնային տեսքով ձևավորելիս որպես տեղեկատվական տեղեկություններ թույլատրվում է նշել տնտեսավարող սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակի ծածկագիրը՝ դասակարգչի I բաժնի 2-րդ աղյուսակին համապատասխան։ Ընդ որում, տնտեսավարող սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակի ծածկագիրը պետք է նշված լինի կազմակերպաիրավական ձևի ծածկագրի լրացուցիչ 10-րդ կարգում։ Այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտի քաղաքացիաիրավական կարգավիճակի ծածկագիրը չի նշվում, 10-րդ կարգում դրվում է «0» թիվը։

23. Ղրղզստանի Հանրապետության տնտեսավարման սուբյեկտների մասին տեղեկություններն էլեկտրոնային տեսքով ձևավորելիս որպես տեղեկատվական տեղեկություններ, թույլատրվում է նշել կապիտալում մասնակցության ձևի ծածկագիրը՝ դասակարգչի I բաժնի 3-րդ աղյուսակին համապատասխան։ Ընդ որում, կապիտալում մասնակցության ձևի ծածկագիրը պետք է նշված լինի կազմակերպաիրավական ձևի ծածկագրի լրացուցիչ 11-րդ կարգում։ Այն դեպքում, երբ կապիտալում մասնակցության ձևի ծածկագիրը չի նշվում, 11-րդ կարգում դրվում է «0» թիվը։

24. Ղրղզստանի Հանրապետության տնտեսավարման սուբյեկտների մասին տեղեկություններն էլեկտրոնային տեսքով ձևավորելիս որպես տեղեկատվական տեղեկություններ թույլատրվում է նշել կառավարման ձևի ծածկագիրը՝ դասակարգչի I բաժնի 4-րդ աղյուսակին համապատասխան։ Ընդ որում, կառավարման ձևի ծածկագիրը պետք է նշված լինի կազմակերպաիրավական ձևի ծածկագրի լրացուցիչ 12-րդ կարգում։ Այն դեպքում, երբ կառավարման ձևի ծածկագիրը չի նշվում, 12-րդ կարգում դրվում է «0» թիվը։

25. Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնտեսավարող սուբյեկտների մասին տեղեկությունները էլեկտրոնային տեսքով ձևավորելիս ծածկագրի 10-12-րդ կարգերում դրվում են «000» թվերը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական