Գլխավոր տեղեկություն
Номер
N 583
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.02.1995-11.10.1995)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.11.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
18.11.1993
Дата вступления в силу
18.11.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.03.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 1993 թվականի N 583

 

քաղ. Երևան

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՈՒ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԳԱԶԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրապետությունում էներգետիկ ճգնաժամի հետևանքով ստեղծված արտակարգ պայմաններում բնակչության կենսագործունեությունը և տնտեսության կարևորագույն օբյեկտների գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության շրջաններում, քաղաքներում, ինչպես նաև ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) էլեկտրական ու ջերմային էներգիայի և գազի օգտագործման չափաքանակներն ու ռեժիմները սահմանում է օպերատիվ կառավարման հանրապետական շտաբը` ելնելով կոնկրետ վառելիքաէներգետիկ իրավիճակից:

2. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) համապատասխան էլեկտրական ցանցերի ձեռնարկությունների հետ կազմել բնակչության էլեկտրամատակարարման գրաֆիկները` ըստ հատկացված էլեկտրաէներգիայի օրական սահմանաքանակի.

բ) ստեղծել հանձնախմբեր և սահմանել շուրջօրյա հերթապահություն` բնակչության և կենսաապահովման օբյեկտների էլեկտրամատակարարման գրաֆիկներն ապահովելու համար:

3. Սահմանել, որ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կողմից`

ա) էլեկտրական ու ջերմային էներգիայի օրական և ամսական սահմանաքանակների և սահմանված էլեկտրական հզորության 10 տոկոսից գերազանցումներն առաջացնում են տուգանքի նշանակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափով, իսկ սահմանված չափաքանակներից ավելի ծախսված էլեկտրական և ջերմային էներգիայի վճարը գանձվում է սահմանվածի 10-պատիկի չափով.

բ) էլեկտրական և ջերմային ցանցերին ու գազատարներին առանց թույլտվության միացնելը, իրենց օբյեկտներում ապօրինաբար երկրորդ սնուցում անցկացնելն առաջացնում է տուգանքի նշանակում խախտումն արձանագրելու պահին Հայաստանի Հանրապետության սահմանված նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով:

Մինչև տուգանքի վճարումը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության էներգապետհսկողության կողմից թույլտվություն ստանալը դադարեցվում են տվյալ օբյեկտի էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և ջերմամատակարարումը:

Նշված խախտումները կրկնելն առաջացնում է տուգանքի նշանակում սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության էներգապետհսկողության կողմից իրականացվող էլեկտրական և ջերմային էներգիայի ու գազի սպառման ռեժիմների ստուգումներին խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափով:

Մինչև տուգանքի վճարումը և էներգապետհսկողության կողմից թույլտվություն ստանալը դադարեցվում են տվյալ օբյեկտների էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և ջերմամատակարարումը:

5. Էլեկտրական և ջերմային էներգիայի ու գազի սպառող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների բաշխիչ սարքավորումներից, ինչպես նաև էներգահամակարգի օբյեկտների բաշխիչ սարքավորումներից այլ սպառողների ապօրինի միացումներն այդ ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների նկատմամբ առաջացնում է տուգանքի նշանակում սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված կարգով:

(5-րդ կետը փոփ. 18.02.95 N 76)

6. Սույն որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված տուգանքները նշանակվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության էներգապետհսկողության տարածքային մարմինների կողմից:

Սահմանել, որ էներգապետհսկողության տեսուչների կողմից ներկայացված խախտումների արձանագրությունների հիման վրա, սույն որոշմամբ նշանակված տուգանքների գանձումը կատարվում է էներգապետհսկողության կողմից:

7. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ գրաֆիկով չնախատեսված օբյեկտների ապօրինի միացումներ թույլ տված էլեկտրական ցանցերի ձեռնարկությունների աշխատողներին պատասխանատվության ենթարկելու համար:

8. Էներգամատակարարող ձեռնարկությունների ղեկավարները պատասխանատվություն են կրում ձեռնարկություններին պատկանող էլեկտրական և ջերմային ցանցերի ու գազատարների ապօրինի միացումների, ինչպես նաև օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կողմից հաստատված էլեկտրական և ջերմային էներգիայի ու գազի սպառման չափաքանակների և սահմանված ռեժիմների խախտումների համար:

9. Սույն որոշմամբ նախատեսված տուգանքների գումարները գանձվում և փոխանցվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության կենտրոնացված ֆոնդ, որի մինչև 10 տոկոսը նախարարության կողմից հատկացվում է էներգապետհսկողության աշխատողների նյութական խրախուսման համար:

10. Պատգամավորների Արտաշատի, Արարատի, Աշտարակի և Արմավիրի քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` մինչև 1993 թվականի դեկտեմբերի 31-ը «Հայէներգոարդ» ՀՆՊՁ-ի ենթակայությանը հանձնել համապատասխան էլեկտրական ցանցերի ձեռնարկությունները և սահմանված կարգով ավարտել այդ ձեռնարկությունների գույքի հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնում-ընդունումը:

11. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` հրատապ պահանջների և վթարների դեպքում առանձին օբյեկտների արտահերթ էլեկտրասնուցման ապահովման նպատակով իրենց տրամադրության տակ ունենալ շարժական էլեկտրակայաններ` համապատասխան սպասարկող անձնակազմով:

12. Թույլատրել հանրապետության կենցաղսպասարկման օբյեկտների և խանութների էլեկտրամատակարարումը կատարել բնակչության համար նախատեսված գրաֆիկով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ