Գլխավոր տեղեկություն
Номер
N 1041-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.10.2023-26.10.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.10.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.10.2023
Дата вступления в силу
20.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1041-Ա

 

ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով 2023 թվականի հոկտեմբերի 25-27-ը Ղրղզական Հանրապետություն (Բիշքեկ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Ղրղզական Հանրապետություն մեկնող պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին և Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Ռազմիկ Խումարյանին:

3. Պատվիրակության անդամների՝ Ղրղզական Հանրապետություն գործուղման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Մհեր Գրիգորյանինը, Ռուզաննա Վարդանյանինը և Արման Ղազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Մնացական Սաֆարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

3) Նարեկ Տերյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

4) Հակոբ Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

5) Աշոտ Մուրադյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Ղրղզական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1041-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Մ. Գրիգորյան   - ՀՀ փոխվարչապետ
Մ. Սաֆարյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Ղևոնդյան  

- Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզական Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Ռ. Խումարյան  

- Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ

և լիազոր դեսպան, Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական

և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր

ներկայացուցիչ

Ն. Տերյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Վարդանյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Մուրադյան   - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ռ. Վարդանյան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Ա. Ղազարյան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ