Գլխավոր տեղեկություն
Номер
N 521
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.02.1993-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.10.1992
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
19.10.1992
Дата вступления в силу
19.10.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 1992 թվականի N 521

քաղ. Երևան

 

ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Թույլատրել բյուջեի հաշվին պահվող Հայաստանի Հանրապետության կազմակերպություններին ու հիմնարկներին`

1. Գործուղվող աշխատողների բնակարանի վարձակալության օրական ծախսերը հատուցել` ժամանման օրից մինչև մեկնելու օրը Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մայրաքաղաքներում` ----, մյուս քաղաքներում, ինչպես նաև շրջկենտրոններում ----, այլ բնակավայրերում` ----, Երևան քաղաքում` ----, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքներում և շրջկենտրոններում` ----, այլ բնակավայրերում` ---- ոչ ավելի:

(1-ին կետն ուժը կորցրել է 10.02.93 N 34 որոշմամբ սահմանված գործուղման ծախսերի նորմաների մասով)

2. Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ` ---- չափով, իսկ Ծայր Հյուսիսի շրջաններում և նրան հավասարեցված վայրերում` ---- չափով:

(2-րդ կետն ուժը կորցրել է 10.02.93 N 34 որոշմամբ սահմանված գործուղման ծախսերի նորմաների մասով)

3. Նշված ծախսերի հատուցումը կատարել 1992 թվականի հոկտեմբերի 1-ից, առանց փաստացի կատարված ծախսերը հաստատող փաստաթղթերի ներկայացման:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կողմից արտադրվող և իրացվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքում արտադրական գործունեության հետ առնչվող գործուղումների ծախսերի առավելագույն չափը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նորմաներին համապատասխան:

5. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գների փոփոխմանը զուգընթաց գործուղման ծախսերի նորմաներում կատարել համապատասխան փոփոխություններ:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Գործուղման ծախսերի նորմաների ավելացման մասին» N 389 և 1992 թվականի օգոստոսի 20-ի «Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման առանձին ծախսերի նորմաների սահմանման մասին» N 445 որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.01.2000, N 4 11.01.2000, N 521
10.02.1993, N 34 10.02.1993, N 521
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան