Գլխավոր տեղեկություն
Номер
N 737-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
20.10.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
20.10.2023
Дата вступления в силу
21.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 737-Ա

 

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՀՃԱԿԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 12,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության համայնքներում Լեռնային Ղարաբաղից տեղափոխված բնակչությանը մահճակալների տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) «Վարդանյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04427644) 2023 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մահճակալների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 12,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ նշված ծրագիրն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

20.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 737-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՀՃԱԿԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանի Հանրապետության համայնքներում բնակվող անձանց ծալովի մահճակալների տրամադրում սոցիալական աջակցության նպատակով

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն, 6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆոռնիա 91355, Լոս Անջելես

4.

Ծրագրի կատարողը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, քաղ. Երևան, Վիկտոր Համբարձումյան փողոց 2-րդ շենք, 37 բնակարան, ՀՎՀՀ՝ 00130776

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ՝ Մասիս, Արտաշատ, Արմավիրի մարզ՝ Արմավիր, Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզ՝ Հրազդան, Վայոց Ձորի մարզ՝ Արենի խոշորացված համայնքներ, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

12,500,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ՝ Մասիսի, Արտաշատի, Արմավիրի մարզ՝ Արմավիրի, Գեղարքունիքի մարզ՝ Մարտունիի, Վարդենիսի, Կոտայքի մարզ՝ Հրազդանի, Վայոց ձորի մարզ՝ Արենի խոշորացված համայնքների համայնքապետարաններ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

03.11.2023 թվական – 30.11.2023 թվական

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1․ Ծալովի մահճակալների պատվիրում և պատրաստում՝ 7,500,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել սկսած 03․11․2023 թվականից մինչև 11․11․2023 թվականը:

2․ Կահույքի մատակարարում և տեղադրում՝ 5,000,000 դրամի չափով, սկսած 12.11.2023 թվականից մինչև 30.11.2023 թվականը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Շարժական ծալովի մահճակալ ներքնակով-500 հատ-12,500,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

20.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ