Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-116-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (10.07.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.07.09/42(632) Հոդ.720
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
10.06.2008
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.06.2008
Дата вступления в силу
10.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2008 թվականի հունիսի 10-ին

ԱՆՎԱՎԵՐ ՀԻՄՆԱԴԻՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը ստեղծված և մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը իրենց հիմնադիր փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի  5-րդ գլխի նորմերի պահանջներին չհամապատասխանեցրած և չվերագրանցած բնակարանային կոոպերատիվների անդամներին և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձանց տրամադրված՝ ավարտված բազմաբնակարան շենքերում բնակարանների և (կամ) այդ շենքերում իրենց տրամադրված ոչ բնակելի տարածքների նկատմամբ սույն օրենքի ուժով՝ սահմանված կարգով գրանցվում է սեփականության իրավունքը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունիսի 28

Երևան

ՀՕ-116-Ն