ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 1994 թվականի N 211
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 61 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 20-ի «Հատուկ էներգառեժիմի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման մասին» N 61 որոշմամբ և այլ հանձնարարականներով նախատեսված կենսաապահովման այն օբյեկտների ցանկը, որոնց անկախ էլեկտրամատակարարման անցկացման գծով շինմոնտաժային աշխատանքներն ընդգրկված են 1993 թվականի տիտղոսացուցակում և նախատեսվում է նշված աշխատանքները 97,649 մլն դրամ ընդհանուր գումարով, որից 87,045 մլն դրամը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, իսկ 10,604 մլն դրամը նախարարությունների և կազմակերպությունների սեփական միջոցների հաշվին, ավարտել 1994 թվականին, համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 20-ի N 61 որոշմամբ և այլ հանձնարարականներով նախատեսված կենսաապահովման այն օբյեկտների ցանկը, որոնց անկախ էլեկտրամատակարարման անցկացման գծով շինմոնտաժային աշխատանքները նախատեսվում է սկսել և ավարտել 1994 թվականին, համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բյուջետային կազմակերպությունների կենսաապահովման օբյեկտների անկախ էլեկտրամատակարարման անցկացման գծով շինմոնտաժային աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, պատվիրատու կազմակերպությունների (պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին) և համապատասխան նախագծային ինստիտուտներին` խիստ հսկողություն սահմանել կենսաապահովման օբյեկտների անկախ էլեկտրամատակարարման անցկացման գծով կատարված և կատարվող աշխատանքների նկատմամբ` թույլ չտալով նախագծային լուծումներից շեղումներ: Թույլատրել այլ սպառողների` ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, անհատ ձեռներեցների և բնակչության սնուցումը կենսաապահովման օբյեկտների էլեկտրամատակարարման ցանցից` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից սահմանված կարգի:
(3-րդ կետը փոփ. 27.02.94 N 63)
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում լուծել սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված կենսաապահովման օբյեկտների անկախ էլեկտրամատակարարման անցկացման գծով շինմոնտաժային աշխատանքների ֆինանսավորման հարցը` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հաստատած տիտղոսացուցակների, պատվիրատու կազմակերպություններին հատկացնելով 25 տոկոսի չափով կանխավճար:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 20-ի N 61 որոշմամբ և այլ հանձնարարականներով նախատեսված մնացած օբյեկտների անկախ էլեկտրամատակարարման հարցին անդրադառնալ 1995 թվականին:
6. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի, իսկ վերահսկողությունը` օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| |
* - Ծանոթություն - |
Հավելվածները չեն բերվում: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.02.1996, N 63 | 27.02.1996, N 211 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|