1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզերում 2023 թվականի հունիս և օգոստոս ամիսներին հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով տուժած 855 անապահով տնային տնտեսության կարիքների գնահատում և աջակցության ցուցաբերում։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման
նպատակը |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից ազատման արտոնություններից օգտվելու նպատակով |
3. |
Բարեգործը |
Կարմիր Խաչի Միջազգային Ֆեդերացիա |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզեր
Բնագավառը` սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
168,408,057 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզերում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով տուժած բնակավայրերի (Ստեփանավան, Լոռի Բերդ, Ուռուտ, Բովաձոր, Արևաշող, Մեծ Այրում, Իջևան, Ալավերդի, Սանահին, Ակներ, Օձուն, Ամոջ, Հագվի, Աքորի, Հաղպատ և Ծաղկաշատ) (ըստ նախնական տվյալների) առավել խոցելի 855 տնային տնտեսություններ կստանան կանխիկ աջակցություն՝ իրենց հրատապ կարիքները հոգալու նպատակով։ Ծրագրի թիրախ խումբը վերջնական ձևավորվելու է համայնքապետարանների և մարզպետի աշխատակազմերի հետ իրականացվող կարիքի գնահատումից և շահառուների գրանցումից հետո։ Բացի նշված գնահատումները՝ համայնքների հետ հանդիպումներ են տեղի ունենալու նաև ջրի միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների և դրանց կանխարգելման, ինչպես նաև աղետների ռիսկի իրազեկման, մասնավորապես կլիմայական մարտահրավերների վերաբերյալ։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողություններն են `
1) կարիքի գնահատում և շահառուների գրանցում - նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում.
2) դրամային աջակցության տրամադրում – 133,807,500 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.
3) կրթական նյութերի տպագրություն՝ 1,250,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում.
4) գնահատման և հետբաշխման մոնիթորինգ, «Քաղած դասեր» սեմինարի կազմակերպում - 3,750,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 1-29-ն ընկած ժամանակահատվածում.
5) անձնակազմի և կամավորների տեղափոխման համար վառելիքի ձեռքբերում – 1,400,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում.
6) կամավորների ճանապարհածախսի փոխհատուցում՝ 2,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում.
7) աշխատավարձ ծրագրի անձնակազմի համար՝ 14,478,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում.
8) մարզային մասնաճյուղերի համար հաղորդակցման, և պահպանման ծախս՝ 11,722,557.1 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`
1) անձնակազմի և կամավորների տեղափոխման համար վառելիքի ձեռքբերում –1,400,000 դրամ
2) կրթական նյութերի տպագրություն - 1,250,000 դրամ
3) «Քաղած դասեր» սեմինարի կազմակերպում, հյուրանոցային ծառայության ձեռքբերում - 1,800,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը
|
Կազմակերպչական և պահպանման ծախսեր` 27,600,557․1 դրամ արժողությամբ, որը ներառում է աշխատավարձ ծրագրի անձնակազմի համար՝ 14,478,000 դրամ, վառելիքի, մարզային մասնաճյուղերի համար հաղորդակցման, և պահպանման ծախս՝ 13,122,557․1 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզպետի աշխատակազմերի և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ավարտական հաշվետվություններ են ներկայացվելու Կարմիր Խաչի Միջազգային Ֆեդերացիային։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշման 25-րդ կետի համաձայն, նույն որոշմամբ սահմանված ծավալով ու պարբերականությամբ ներկայացվելու են տեղեկություններ լիազոր մարմնին: | |
»: |