Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 27-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.06.2021
Принят
Ամբերդ համայնքի ավագանի
Дата принятия
26.05.2021
Подписан
Համայնքապետ
Дата подписания
26.05.2021
Дата вступления в силу
13.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

Ամբերդ համայնքի ավագանՈՒ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» ՄԱՅԻՍԻ 2021 թ. ԹԻՎ 27-Ն

 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՄԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հոդային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ կետով, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և հիմք համարելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը տալ վարձակալության մրցույթային եղանակով։

2. Հաստատել կանխավճարի և քայլի չափը՝ համաձայն հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող տասներորդ օրը։

 

   

ԿՈՂՄ

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ՝

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

     
 

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

     
 

Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

     
 

Գ. ԹՈՐՈՍՅԱՆ

     
 

Վ. ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

     

 

Համայնքապետ`

Մ. Բաբայան

 

2021 թվականի մայիսի 26

Գ. Ամբերդ

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ

ՄԱՐԶԻ ԱՄԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 8

ՆԻՍՏԻ N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԵՎ ՔԱՅԼԻ ՉԱՓԸ

 

1. Կազմակերպել համայնքային սեփականություն հանդիսացող ջրային նշանակության հողատեսքի վարձակալության բաց մրցույթ հետևյալ լոտերով.

1) Լոտ 3. Ծածկագիրը 04-008-0406-0002, հասցեն գյուղ Ամբերդ, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք 0.6522 հա հողամաս, մեկնարկային գինը տարեկան 5000 ՀՀ դրամ։

2) Լոտ 4. Ծածկագիրը 04-008-0406-0003, հասցեն գյուղ Ամբերդ, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք 0.43117 հա հողամաս, մեկնարկային գինը տարեկան 4000 ՀՀ դրամ։

2. Կանխավճարը և քայլի չափը մեկնարկային գնի 5%-ին համարժեք դրամ, մասնակցության վճարը 5000 դրամ։ Սահմանափակումներ չկան։

3. Մրցույթում հաղթող կճանաչվի առավելագույն գին վճարողը։

4. Հայտերի ընդունումը դադարում է մրցույթից 3 օր առաջ։

5. Մրցույթն անցկացնելուց մեկ ամիս առաջ մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակվում է մրցույթի անցկացման տեղը, օրը, ժամը, հողամասի գտնվելու վայրը, մեկնարկային գինը, օգտագործման նպատակը և այլն։

 

Աշխատակազմի քարտուղար`

Ս. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան