Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 21-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.07.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2021
Принят
Կիրանց համայնքի ավագանի
Дата принятия
15.12.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
15.12.2020
Дата вступления в силу
04.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ

 

ԿԻՐԱՆՑ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«15» դեկտեմբերի 2020 թ. թիվ 21-Ն

 

ՀԱՍՏԱՏԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 18-րդ կետով Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ Օրենքի 8,9,10,11,12,14 հոդվածների որոշում է՝

1. Մինչև 300 ք/մ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական /ամառանոցային/ տների մինչև 200ք/մ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական օբյեկտների համար՝ 5000 դրամ։

2. Ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար 1500 դրամ։

3. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար` մասնակիցներից վճար 1000/մեկ հազար/ դրամ։

4. Համայնքի տարածքում հանրային սննդի օբյեկտների համար յուրաքանչյուր եռամսյակը 5000 / հինգ հազար/ դրամ

5. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կա՛մ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար, օրացուցային տարվա համար՝ 20000/քսան/հազար դրամ.

 

Կողմ-5 դեմ-0 ձեռնպահ-0

 

Ավագանու անդամներ

կողմ

կողմ

կողմ

կողմ

կողմ

Վ. Ղարդաշյան

Ա. Նազարյան

Վ. Շահինյան

Ն. Սիմոնյան

Հ. Սիմոնյան

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Կ. Շահինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2021 թվական: