Գլխավոր տեղեկություն
Номер
N 68-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.06.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.06.2021
Принят
Եղեգնաձոր համայնքի ավագանի
Дата принятия
03.07.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
03.07.2020
Дата вступления в силу
26.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ

 

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

03 հուլիսի 2020 թվականի N 68-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով.

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1.Տալ համաձայնություն համայնքի բյուջեում կատարել փոփոխություն՝

1) «Ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկների` գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրումը կազմակերպելու մասին» ծրագրով համայնքին հատկացված 401907 ՀՀ դրամ գումարը ներառել համայնքային բյուջե որպես պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ ընթացիկ աղբյուրներից տրանսֆերտներ, գրանցելով 1256 տողին և նպատակաուղղել բաժին 1 խումբ 1 դաս 1 օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում ոլորտի աշխատողներին աշխատավարձեր և հավելավճարներ հոդվածին /հոդված 4111/ պրակտիկանտին աշխատավարձ վճարելու համար:

2) 222920 ՀՀ դրամ գումարը ներառել համայնքային բյուջե, որպես պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ ընթացիկ աղբյուրներից տրանսֆերտներ, գրանելով 1256 տողին և նպատակաուղղել բաժին 10 խումբ 7 դաս 1 սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ ոլորտի կենցաղային և հանրային սննդի նյութեր հոդվածին /հոդված 4267/, բժշկի ցուցումով ինքնամեկուսացված թվով 19 բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ԱԼՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԱՅՎԱԶՅԱՆ ԱՐՏԱՇ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՔԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍՄԲԱՏՅԱՆ ՍՄԲԱՏ

ՍՄԲԱՏՅԱՆ ՎԱԼՈԴՅԱ

Կողմ - 9

Դեմ - 0

Ձեռնպահ - 0

 

Համայնքի ղեկավար՝

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան