Գլխավոր տեղեկություն
Номер
N 50-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.05.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Принят
Արմավիր համայնքի ավագանի
Дата принятия
08.09.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
08.09.2020
Дата вступления в силу
28.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

08 սեպտեմբերի 2020 թվականի N 50-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի գրությունը կից ստացված սույն որոշման նախագծի վերաբերյալ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունները, Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը`

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի «Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 136-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն N 1, N 2, N 3, N 4 հավելվածների.

1) Արմավիր համայնքի 2020 թ. բյուջեի եկամուտներն ավելացնել 330,0 հազ. դրամով, այդ թվում՝

ա) Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ 1393 տողին ավելացնել 330,0 հազար դրամ՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման համար.

2) Արմավիր համայնքի 2020 թ. բյուջեի ծախսերն ավելացնել 330,0 հազար դրամով, այդ թվում՛

ա) 01 բաժնի 1 խմբի 1 դասի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» ծրագրի համայնքապետարանի ծախսերի «կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածին ավելացնել 611,0 հազար դրամ՝ համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկի թիվ 2 և 3 սենյակի վերանորոգման համար անհրաժեշտ նյութերի և ապրանքներ և ավագանու սենյակի ձևավորման համար ծաղկային դեկորացիա ձեռք բերելու համար։

բ) 01 բաժնի 6 խմբի 1 դասի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերին ավելացնել 563,0 հազար դրամ, այդ թվում «մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածին ավելացնել 300.0,0 հազար դրամ՝ փաստաբանական ծառայություններ ձեռք բերելու և «կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածին ավելացնել 263,0 հազար դրամ՛ մեկուսացման մեջ գտնվող թվով 47 անձանց համար անհրաժեշտ սանիտարահիգենիկ պարագաների և սննդամթերքի ձեռքբերման և հատկացման համար։

գ) 05 բաժնի 1 խմբի 1 դասի «Աղբահանություն» ծրագրի «Բարեկարգում» տնօրինության ծախսերի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածին ավելացնել 330,0 հազար դրամ՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման համար։

դ) 06 բաժնի 4 խմբի 1 դասի «Լուսավորություն» ծրագրի ծախսերի «Արմավիրի քաղաքի լուսավորություն» ՀՈԱԿ֊ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածին ավելացնել 4855,0 հազար դրամ՝ 4720,0 հազար դրամ լուսավորության վերակառուցման համար անհրաժեշտ ապրանքների և նյութերի՝ 4267 հոդված և 135,0 հազար դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար։

ե) 11 բաժնի 1 խմբի 2 դասի «Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «պահուստային ֆոնդ» 4891 հոդվածից պակասեցնել 6029.0 հազար դրամ.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ-10

 

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ

 

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

 

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ

 

ԴԱՐԲԻՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

 

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

 

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՕՀԱՆ

 

ՄԵԼՈՅԱՆ ԱՐՍԵՆ

 

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

2021 թ. սեպտեմբերի 08

ք. Արմավիր

Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ N 1-4

Արմավիր համայնքի ավագանու

2020 թ. սեպտեմբերի 08-ի

թիվ 50-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան